Վիկտոր Ազատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Ազատյան
Ծնվել էհուլիսի 17, 1928(1928-07-17)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 20, 2000(2000-07-20)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953)
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Վիկտոր Գրիգորի Ազատյան (հուլիսի 17, 1928(1928-07-17)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2000(2000-07-20)[1], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, սրտավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ազատյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 17-ին, Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընունվել Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1953 թվականին։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանից, եղել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ շրջանի գլխավոր բժիշկ։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշտական ինստիտուտի կլինիկական օրդինարտուրան։ 1966-1974 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի սրտի ձեռքբերովի արատների բաժանմունքի վարիչ, 1974-1993 թվականներին` Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1975-1978 թվականներին միաժամանակ, ինստիտուտի փոխտնօրեն[2]։

Լինելով նշանավոր սրտաբան, գիտնական և հասարակական գործիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Միքայելյանի ուսանողը և առաջին օգնականներից մեկը՝ Ազատյանը մեծ դեր է խաղացել Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացման գործում[3]։

Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական բուժման, սրտի արատների ժամանակ արյան շրջանառության ախտաբանության տարբեր հարցերին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վիրաբուժական բուժումը, 1982, տիտղթ. (խմբ.՝ Վ. Գ. Ազատյան)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=64
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «АЗАТЯН ВИКТОР ГРИГОРЬЕВИЧ (к 80-летию со дня рождения)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ազատյան» հոդվածին։