Վարդգես Թաթիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թաթիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդգես Թաթիկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1888 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 6, 1973 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող և խմբագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Մշակ, Մոծակ, Մարտնչող անաստվածների միություն և Երևանի պատմության թանգարան |
Վարդգես Թաթիկյան Վիքիդարանում |
Վարդգես Թաթիկյան (հուլիսի 5, 1888, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - ապրիլի 6, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Կրել է նաև Ցոլակ, Մոծակ, Մկրատ, Վագր-Թաթ ծածկանունները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Տրապիզոն քաղաքում։ Ավարտել է տեղի ազգային դպրոցը։ 1907 թվականին աշխատել է Թիֆլիսում որպես «Մշակ» թերթի գրաշար։ 1910 թվականին նրա խմբագրությամբ Տրապիզոնում հրատարակվել է «Մոծակ» շաբաթաթերթը։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, ապա Եսենտուկիում աշխատել է որպես ազգությունների հայկական գործերի կոմիսար։ 1925 թվականին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում իբրև մամուլի սեկտորի վարիչ։ Եղել է «Անաստված» միության պատասխանատու քարտուղար, հետո «Անաստված» ամսագրի խմբագիր, 1936-1952 թվականներին՝ Երևանի պատմության թանգարանի տնօրեն։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1909 թվականին, Կ. Պոլսի «Կոհակ» ամսագրում։ Մահացել է Երևանում[1][2]։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[3]։
Վ. Թաթիկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մտքեր և պատկերներ, Իզմիր, 1919, 15 էջ։
- Կոլխոզի հաղթանակի (պիես), Երևան, Պետհրատ, 1930, 27 էջ։
- Պատկերներ, Երևան, Պետհրատ, 1931, 64 էջ։
- Դեպքեր և դեմքեր (հիշողություններ), Երևան, Հայպետհրատ, 1961, 138 էջ։
- Փոթորկալի ճամփաներով, Երևան, «Հայաստան», 1970, 212 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 185.
- ↑ «AV Production - Վարդգես Թաթիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «The memorial of Tatikyan Vardges (Վարդգես Թաթիկյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդգես Թաթիկյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 5 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Տրապիզոն քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1973 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Հայ խմբագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ դրամատուրգներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ