Վարդան Փահլևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդան Փահլևանյանը (ծն. 1988թ. Փետրվարի 27, Երևան, ՀԽՍՀ) հայ թեթևատլետ է, հեռացատկորդ, միջազգային սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնության չեմպիոն (2009թ., Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա արդյունքը՝ 7մ 82սմ[1]; 2011թ., Ռեյկյավիկ, Իսլանդիա, արդյունքը՝ 7մ 90սմ), Եվրոպայի չեմպիոն (2011թ.), 5-րդ Համահայկական խաղերի հաղթող (արդյունքը՝ 8,0մ), 2012թ. Թբիլիսիում (Վրաստան) կայացած բաց առաջնության չեմպիոն (արդյունքը՝ 8մ 12սմ), 30-րդ Ամառային Օլիմպիական խաղերի մասնակից[2]:

Անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը։

Աղբյուրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. Վարդան Փահլևանյանի էջը 30-րդ Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում
  2. panarmenian.net կայքի "Հայաստանի օլիմպիական հավաքականը. բարձրացում դեպի Օլիմպոս" ֆոտոշարք