Վասիլի Լեոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Լեոնով
Ծնվել էապրիլի 11 (23), 1889
Վորոնեժ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1972(1972-09-04) (83 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ, քաղաքական գործիչ, մանկաբույժ, համալսարանի դասախոս, ռազմական բժիշկ և ամբիոնի վարիչ
Հաստատություն(ներ)Սմոլենսկի պետական բժշկական համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մինսկի պետական բժշկական համալսարան, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիա, Նովոսիբիրսկի պետական բժշկական համալսարան և Բելոռուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունք
Գործունեության ոլորտմանկաբուժություն
Պաշտոն(ներ)list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1951–1954)? և list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1947–1950)?
Ալմա մատերԿայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1914)[1]
ԿոչումAcademician of the Byelorussian SSR Academy of Sciences?[2] և պրոֆեսոր[2]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[2] (1921)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3] և բելառուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարՄաինա Պավլովա
Հայտնի աշակերտներՄարինա Լեգենչենկո, Մաինա Պավլովա և Q114667921?
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և [2]

Վասիլի Անտոնովիչ Լեոնով (բելառուս․՝ Васіль Антонавіч Лявонаў, ռուս.՝ Василий Антонович Леонов, ապրիլի 11 (23), 1889, Վորոնեժ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 4, 1972(1972-09-04), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկաբուժության ոլորտի բելառուս խորհրդային գիտնական։ Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1924)։ Պրոֆեսոր (1924)։ Բելոռուսական ԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոս (1941)։ ԲԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1939)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Անտոնովիչ Լեոնովն ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան (1914)։ 1914-1918 թվականներին՝ ռազմական բժիշկ, 1918-1921 թվականներին՝ կլինիկական օրդինատոր, այնուհետև՝ Վորոնեժի համալսարանի մանկական կլինիկայի ասիստենտ։ 1921-24 թվականներին՝ Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ 1924 թվականից՝ պրոֆեսոր, Բելառուսի պետական համալսարանի, այնուհետև՝ Մինսկի բժշկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1931-1940 թվականներին՝ Մինսկի բժշկական ինստիտուտի դեկան և փոխտնօրեն։ 1940-1947 թվականներին՝ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ Միաժամանակ 1941-1944 թվականներին՝ Գորկու և Նովոսիբիրսկի բժշկական ինստիտուտների ամբիոնի վարիչ։ 1944 թվականից՝ կրկին Մինսկի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ 1957-1971 թվականներին ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի ղեկավար։ 1947-1956 թվականներին՝ ԲԽՍՀ ԳԱ նախագահության անդամ։ 1946-1954 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։

Գիտական և կազմակերպչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Լեոնովը Բելառուսում մանկաբուժության հիմնադիրներից մեկն է։ Հետազոտությունները նվիրված են երեխաների պայմանական ռեֆլեքսներին, գլխուղեղի անոթների պատերի թափանցելիությանը, բուսական և կենդանական ծագման սննդամթերքի՝ միկրոտարրերով հարստացմանը, երեխաների համաճարակային և տուբերկուլոզային մենինգիտին[4]։

Վասիլի Լեոնովը ԲԽՍՀ Մանկական բժիշկների ընկերության հիմնադիրն ու առաջին ղեկավարն է (1932-1972)։ Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, այնուհետև Մինսկի բժշկական ինստիտուտի (1924-1968) մանկական հիվանդությունների ամբիոնի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։ Մինսկի բժշկական ինստիտուտի մոր և մանկան առողջության պահպանման ֆակուլտետի հիմնադիրն ու առաջին դեկանը (1931-1940)։ ԲԽՍՀ Գիտությունների ակադեմիայի գերոնտոլոգիայի բաժանմունքի հիմնադիրն ու առաջին ղեկավարը (1958-1972)[4]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 110 գիտական աշխատության, 4 մենագրության։ Հիմնական աշխատություններն են.

  • Материалы к изучению условных следовых рефлексов у детей. 1926.
  • Условные рефлексы у детей-рахитиков. 1928.
  • О содержании кобальта в крови и некоторых органах у детей. 1953.
  • Некоторые вопросы патологии детского возраста : [сборник статей] / Белорус. о-во дет. врачей. 1967.
  • Цинк в организме человека и животных. 1971 (совм. с. Т.Л. Дубиной).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bsmu.by/page/55/3081/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://unicat.nlb.by/opac/pls/dict.prn_ref?tu=r&tq=v0&name_view=va_aall&a001=BY-NLB-ar117200&strq=l_siz=20
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 «Василий Антонович Леонов». Центральная научная библиотека имени Якуба Коласа Национальной академии наук Беларуси.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонов Василий Антонович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я. Коласа НАН Беларуси