Վանիկ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանիկ Մկրտչյան
Ծնվել էմարտի 13, 1950(1950-03-13)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2020(2020-10-17) (70 տարեկան)
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Երեխա(ներ)Տիգրան Մկրտչյան և Վարդան Մկրտչյան
Պարգևներ և մրցանակներ

Վանիկ Վարազդատի Մկրտչյան (մարտի 13, 1950(1950-03-13), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020(2020-10-17)), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2011

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան[1], միաժամանակ՝ 2008 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում[2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիչըմ՝ «Երեքգրոշանոց օպերա»
  • Ժուան՝ «Ժուան Գանգորա»
  • Ստրումելլո՝ «Չեմ վճարի»
  • Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
  • Մոզի՝ «Ախ, ներվեր-ներվեր»
  • Բլի՝ «Հանգուցյալը շրջում է քաղաքում»
  • Օնիկ՝ «Սեր աստղերի տակ»
  • Բանաստեղծ՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Հանիբալ՝ «Տարօրինակ միսիս Սևիջը»
  • Քամիյ՝ «Կասկածը կնոջ սրտում»
  • Պապիկ՝ «Շողոքորթն»
  • Պաղտասար՝ «Պաղտասար աղբար»
  • Կուպելլո՝ «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը»
  • Գառնիկ` «Վերջին կանգառ»
  • Բանաստեղծ` «Դու էիր պակաս»
  • Կլառնետահար` «Էսպես մինչև երբ»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին Պաղտասար աղբարի դերակատարման համար ճանաչվել է «Տարվա լավագույն դերասան»` ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)
  • ՀԹԳՄ ոսկե մեդալ (2010)
  • Երևանի քաղաքապետի պատվոգիր (2010)
  • ՀՀ վաստակավոր արտիստ (2011)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վանիկ Մկրտչյան
  2. «Վանիկ Մկրտչյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին