Վահան Քոչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Քոչար
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1949(1949-01-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2020(2020-10-17)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1969), Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Ղազարոս Աղայանի անվան թիվ 63 դպրոց
Մասնագիտությունլուսանկարիչ
Ծնողներհայր՝ Անդրանիկ Քոչար
 Vahan Kochar Վիքիպահեստում

Վահան Անդրանիկի Քոչար (Քոչարյան, հունվարի 25, 1949(1949-01-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2020(2020-10-17)[1], Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ և լուսանկարիչ։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում։ 1965 թվականին ավարտել է Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ հանրակրթական և Հակոբ Կոջոյանի անվան նկարչական դպրոցները։ 1969 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչագծագրական բաժնի լրիվ դասընթացը[2]։ Մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ Լուսավանում (այժմ՝ Չարենցավան), 1970 թվականին՝ ազատ նկարիչ։ Աշխատակցել է «Պետհրատ» հրատարակչությունում և այլ հիմնարկներում[3]։ 1977 թվականին աշխատանքի է անցել ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տպարանում (այժմ՝ «Տիգրան Մեծ» հրատարակչություն) որպես լուսանկարիչ, ուր աշխատել է 25 տարի[4]։

2007 թվականին լույս է տեսել Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են շուրջ 480 լուսանկարիչների կենսագրականներ և լուսանկարներ[5], որոնցից 180-ի անունները հայտնաբերվել են տարբեր լուսանկարչական կնիքների վրայից[6]։

Մահացել է Երևանում 2020 թվականի հոկտեմբերի 17-ին[7]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոչարը լուսանկարել է բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962, 1964, 1973), Բեյրութում (1965), Մոսկվայում (1966), Սալոնիկում (1996, միջազգային ցուցահանդես, հայր և որդի),  Լոնդոնում (1999, «Ձեր կյանքի ժամանակը», հայր և որդի), ինչպես նաև խմբակային ցուցահանդեսներ՝ Ռիգայում (1983), Զապորոժիեում (1986), Դնեպրոպետրովսկում (1988), Երևանում (1995), Բոխումում (1995), Մոսկվայում (1995), Երևանում (Հայաստանի նկարիչների միություն, հետմահու, 2024[8]

Կինոյում խաղացած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թանգարան» գրքի համար Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի, 1998
  • Ռազմիկ Դավոյանի «Ոգեղեն հաց» գրքի համար արժանացել է հայ գրահրատարակիչների մրցանակի, 2002
  • Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016
Վահան և Անդրանիկ Քոչարները

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Անդրանիկ Քոչար, լուսանկարիչ
  • Մայր՝ Հասմիկ Զաքարյան
  • Կին՝ Մարիետա Քոչարյան (Վահանի համակուրսեցին)
  • Դուստր՝ Շուշան
  • Որդի՝ Անդրանիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է գեղանկարիչ, լուսանկարիչ Վահան Քոչարը
  2. «Vahan Kochar | Saatchi Art». Saatchi Art (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Vahan Kochar's Profile». Photo.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
  4. «Զրույց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարի հետ՝ ՀԱՅԱՐՏ մշակութային կենտրոնում ընթացող ցուցահանդեսի շուրջ».
  5. «Մեկտեղվեցին «Հայ լուսանկարիչներ» պատկերագիրքն ու ցուցահանդեսը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  6. «Բոլոր հայ լուսանկարիչները` Քոչարի բառարանային պատկերագրքում - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  7. «Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է լուսանկարիչ Վահան Քոչարի մահվան կապակցությամբ - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Նկարիչների միությունում տեղի կունենա Վահան Քոչարի 75-ամյակին նվիրված հետմահու առաջին ցուցահանդեսը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Քոչար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Քոչար» հոդվածին։