Վահան Չերազի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Չերազի հուշարձան
Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում
Տեսակհուշարձան
ՔանդակագործՍամվել Պետրոսյան
Ստեղծումհուլիսի 23, 2018
Երկիր Հայաստան
ՔաղաքՎարդանանց հրապարակ
ԲնակավայրԳյումրի
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Vahan Cheraz Վիքիպահեստում

Վահան Չերազի հուշարձան, հայ մարզիկ, մանկավարժ, Կ.Պոլսի և Հայաստանի Առաջին Հանրապետության սկաուտական շարժման ռահվիրա, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Չերազի հուշարձանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 100-ամյակի շրջանակներում՝ 2018 թվականի հուլիսի 23-ին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Չերազի աղջիկը`Բյուրակն Չերազը, թոռներից Ավետիք Իշխանյանը[2], ՀՄԸՄ վարչության անդամներ, 26 երկրների 1200 սկաուտներ, հյուրեր[1]։

Վահան Չերազը Ալեքսանդրապոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Վահան Չերազը Հայաստանի կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլիսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) հայրենիքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով։ Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացած էր Ալեքսանդրապոլում։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Չերազը, անտեսելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, նախընտրում է մնալ հայրենիքում, իսկ 1921 թվականին մասնակցում է Փետրվարյան ապստամբությանը։ Խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատում է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվում հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր։ 1924 թվականին Չերազն անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում Սիբիր, որտեղ սպանվում է 1927 թվականին։ Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937 թվականին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործը Չերազին կերտել է սկաուտական համազգեստով, խրոխտ, առնական, վեհ, ստատիկ վիճակի մեջ՝ հաղորդելով դինամիկա, կանգնած մայր հողին։ Բրոնզաձույլ արձանը տեղադրված է Գյումրիի Չերազի անվան փողոցում։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Վահան Չերազ․ որբերի մարմնի, մտքի և ոգու կերտողը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Գյումրիում տեղի է ունեցել Վահան Չերազի հուշարձանի բացման արարողությունը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]