Սսսսսսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սսսսսսս
անգլ.՝ Sssssss
Թատրոնական թողարկման պաստառ
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1] և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմաօձեր
Թվականհուլիս 1973[2], հոկտեմբերի 8, 1973[2], նոյեմբեր 1973[2], մարտի 21, 1974[2], մայիսի 8, 1974[2], հունիսի 9, 1975[2], մայիսի 17, 1976[2], սեպտեմբերի 18, 1976[2], սեպտեմբերի 30, 1976[2], նոյեմբերի 8, 1976[2] և նոյեմբերի 5, 1977[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորBernard L. Kowalski?[1]
ՊրոդյուսերDaniel C. Striepeke?
Սցենարի հեղինակHal Dresner?
ԴերակատարներԴիրք Բենեդիկտ[3], Ստրոզեր Մարտին[3], Heather Menzies?, Ռեբ Բրաուն[3], Ջեք Ջինգ[3], Richard B. Shull?[3], Թիմ Օ'Քոնոր[3], Էդ ՄակՔրեդի[3] և Ֆելիքս Սիլլա[3]
ՕպերատորGerald Finnerman?
ԵրաժշտությունՊատրիկ Ուիլյամս
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն99 րոպե
Բյուջե$1,030,000[4]
Շահույթ$1 միլիոն (ԱՄՆ/Կանադա)[5]

Սսսսսսս (անգլ.՝ Sssssss, Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում թողարկվել է Ssssnake (անգլ. թարգմանաբար՝ «Օձ») անվանբ), 1973 թվականի ամերիկյան սարսափ ֆիլմ, որի գլխավոր դերերում հանդես են եկել Սթրոթեր Մարտինը, Դիրք Բենեդիքտը և Հիթեր Մենզիսը[6]։ Ֆիլմի ռեժիսորը Բերնարդ Լ․ Կովալսկին է, իսկ սցենարի հեղինակները՝ Հալ Դրեսները և Դենիել Սթրիփեկեն, վերջինս հանդես է եկել նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։ Դիմահարդարման էֆեկտները ստեղծել են Ջոն Չեմբերսը և Նիք Մարքելինոն։ Ֆիլմը ստացել է Գիտական ֆանտաստիկայի ակադեմիայի մրցանակը «Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշք Կառլ Սթոուները դարակում խորհրդավոր արարած է վաճառում կառնավալի տիրոջը։ Ավելի ուշ նա քոլեջի ուսանող Դևիդ Բլեյքին որպես օգնական է վարձում՝ պնդելով, որ իր նախորդ օգնականը քաղաքից հեռացել է հիվանդ ազգականին խնամելու համար։ Սթոուները զառանցող մարդ է, համոզված, որ մարդկությունը դատապարտված է և փորձում է պատրաստվել դրան, ինչը նա անխուսափելի է համարում՝ առանց Դևիդի կամ որևէ մեկի իմացության մշակելով մարդկանց սողունների վերածելու մեթոդը, որոնք կարող են վերապրել ցանկացած էկոլոգիական աղետ, որը կոչնչացնի մարդկությանը։

Սթոուները Դևիդին ներարկումների կուրս է սկսում՝ իբր օձի խայթոցից պաշտպանվելու համար։ Դևիդի մաշկը կամաց-կամաց սկսում է փոխվել և նույնիսկ թեփոտվում է օձի մաշկի նման։ Նա սկսում է տարօրինակ մղձավանջներ տեսնել և կոմայի մեջ է ընկնում, երբ ճաշում է Սթոուների հետ՝ արթնանալով մի քանի օր անց։ Դևիդը նաև սկսում է քաշ կորցնել, սակայն Սթոուներն ասում է նրան, որ դա թույնի հետևանքով առաջացած կողմնակի բարդություններ են։ Դևիդը սիրավեպ է սկսում Սթոուների դստեր՝ Քրիստինայի հետ, թեև վերջինիս հայրը դեմ է և պնդում է, որ աղջիկը ոչ մի սեռական հարաբերություն չունենա նրա հետ։

Երբ Դևիդն արթնանում է հաջորդ առավոտյան, նա նայում է հայելու մեջ և սարսափից գոռում։ Ավելի ուշ խելագարված Դևիդը հայտնվում է լաբորատորիայում, որտեղ Սթոուները նրան ևս մեկ ներարկում է անում։ Մինչդեռ Սթոուների կասկածելի գործընկերը՝ բժիշկ Դենիելսը, ժամանում է գույքը ստուգելու համար։ Սթոուները փորձում է թաքցնել Դևիդին անկյունում, սակայն վերջինս բավականաչափ համաձարկություն է հավաքում պատուհանի մոտ՝ թույլ տալով Դենիելին տեսնել, որ իր դեմքը կանաչ և թեփուկավոր է դարձել։ Նախքան Դենիելսը հասցնում է արձագանքել, Սթոուներն հարվածում է նրան և կերակրում պիթոնին, ինչից հետո Դևիդն ընկնում է։

Քրիստինան այցելում է կառնավալի հրեշների շոուն և սարսափում, երբ տեսնում է տարօրինակ «օձ-մարդուն», որի մեջ ճանաչում է Սթոուների նախորդ օգնականին։ Նա արագ տուն է վազում Դևիդին փրկելու համար, որը Սթոուների ներարկումների պատճառով արդեն վերափոխվել էր թագավորական կոբրայի։ Սթոուներին իր լաբորատորիայից իրական թագավորական կոբրա է կծում, ինչի արդյունքում նա մահանում է, երբ Դևիդի վերափոխումն արդեն ավարտվում է։ Քրիստինան գալիս է տուն և գտնում է իր հոր մարմինը, նրա կողքին գտնվող իրական կոբրայի հետ։ Ժամանում է ոստիկանությունը, որը կրակում է կոբրայի վրա, մինչև լաբորատորիա գնալը, որտեղ մանգուստ է հարձակվում Դևիդի վրա՝ փորձելով սպանել նրան։ Բայց ոստիկանությունը հստակ կրակոց չի անում, և երբ Քրիստինան գոռում է Դևիդի անունը, ֆիլմը կտրուկ ավարտվում է՝ թողնելով նրանց ճակատագրերը անորոշ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթրոթեր Մարտին՝ բժիշկ Կառլ Սթոուներ
  • Դիրք Բենեդիքտ՝ Դևիդ Բլեյք
  • Հիթեր Մենզիս՝ Քրիստինա Սթոուներ
  • Ռիչարդ Բ․ Շալ՝ բժիշկ Քեն Դենիելս
  • Թիմ Օ'Քոնոր՝ Քոգեն
  • Ջեք Ջինգ՝ շերիֆ Դեյլ Հարդիսոն
  • Քեթլին Քինգ՝ Քիթի Սթյուարտ
  • Ռեբ Բրաուն՝ Սթիվ Ռանդել
  • Թեդ Գրոմսան՝ Մորգան Բոք
  • Չարլզ Սիլ՝ տարեց մարդ
  • Ռեյ Բալարդ՝ զբոսաշրջիկ
  • Նոուբլ Քրեյգ՝ Թիմ ՄաքԳրու

Տնային մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սսսսսսս» ֆիլմը չէր թողարկվել է ԱՄՆ-ում տնային վիդեո ձևաչափով մինչև 1997 թվականին MCA Universal-ի կողմից թողարկվելը[7]։ Այն նաև թողարկվել է CIC Video ընկերության կողմից VHS ձևաչափով Ճապոնիայում[8] և Իսպանիայում[9] «Ssssnake» և «Sssilbido de Muerte» անվանումներով համապատասխանաբար։

Ֆիլմի DVD ձևաչափով նորամուտը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 7-ին Universal-ի միջոցով, որը հետագայում ևս երեք անգամ՝ 2009, 2011 և 2014 թվականներին վերաթողարկել է այն։ Նույն ձևաչափով Ճապոնիայում այն թողարկվել է 2010 թվականի ապրիլի 7-ին[10]։

Blu-ray ձևաչափով ֆիլմի առաջին թողարկումը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 26-ին[11]։ Այն նաև հարցազրույցներ է ներառել գլխավոր դերակատարներ Դիրք Բենեդիքտի և Հիթեր Մենզիսի հետ՝ որպես բոնուս[12]։ Ավստրալիայում այդ ձևաչափով թողարկումը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 1-ին Shock Entertainment-ի միջոցով[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0070622/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.imdb.com/title/tt0070622/releaseinfo
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.imdb.com/title/tt0070622/fullcredits
  4. Tom Weaver, Interviews with B Science Fiction and Horror Movie Makers: Writers, Producers, Directors, Actors, Moguls and Makeup McFarland, 1 Jan 2006 p 228
  5. "Big Rental Films of 1973," Variety, 9 January 1974, p. 60.
  6. Howard Thompson (1973 թ․ օգոստոսի 2). «The Boy Who Cried Werewolf (1973) 'Sssssss' and 'Werewolf' Blend Horror». The New York Times.
  7. «Sssssss | VHSCollector.com». vhscollector.com.
  8. «SSSSSSS – Japanese original Vintage VHS MEGA RARE». eBay.
  9. «Sssssss: SILBIDO DE MUERTE (1973) DESCATALOGADA. (Productor de Tiburón)». todocoleccion.net.
  10. «【DVD】怪奇!吸血人間スネーク2010/04/07発売». Allcinema.org. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Sssssss (1973) - Bernard Kowalski». AllMovie.com. AllMovie. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Sssssss - Blu-ray | Shout! Factory». www.shoutfactory.com.
  13. «Sssssss Blu-ray (Australia)». Blu-ray.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]