Jump to content

Կանայք գիտության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաչափություն դասավանդող կին Էվկլիդեսի «Սկզբունքներ» միջնադարյան նկարազարդ ձեռագրից (մոտ մ.թ. 1310 թվական)

Կանանց ներկայությունը գիտության մեջ ընդգրկում է գիտության պատմության ամենավաղ ժամանակները, որտեղ նրանք նշանակալի ներդրում ունեն: Գենդերով և գիտությամբ հետաքրքրված պատմաբանները հետազոտել են կանանց գիտական ջանքերն ու ձեռքբերումները, խոչընդոտները, որոնց բախվել են կանայք, և ռազմավարությունները, որոնք իրականացվել են, որպեսզի նրանց աշխատանքը «գրախոսվի» և ընդունվի խոշոր գիտական ամսագրերում և այլ հրապարակումներում: Այս հարցերի պատմական, քննադատական և սոցիոլոգիական ուսումնասիրությունն ինքնին դարձել է գիտական բնագավառ:

Բժշկության մեջ կանանց ներգրավումը տեղի է ունեցել մի քանի վաղ արևմտյան քաղաքակրթություններում, իսկ Հին Հունաստանում բնափիլիսոփայության ուսումնասիրությունը բաց է եղել կանանց համար: Կանայք մ.թ. առաջին կամ երկրորդ դարերում իրենց ներդրումն են ունեցել ալքիմիայի պրոգիտության մեջ: Միջնադարում կրոնական մենաստանները եղել են կանանց կրթության կարևոր վայր, և այդ համայնքներից ոմանք հնարավորություն են ընձեռել կանանց նպաստել գիտական հետազոտություններին: 11-րդ դարում առաջացել են առաջին միջնադարյան համալսարանները, իսկ կանայք, մեծ մասամբ, դուրս են մնացել համալսարանական կրթությունից[1]: Բուսաբանությունը որպես ակադեմիական շրջանակներից դուրս գիտություն, ամենաշատն է օգուտ քաղել վաղ ժամանակակից ժամանակների կանանց ներդրումներից[2]: Բժշկական ոլորտներում կանանց կրթելու նկատմամբ վերաբերմունքը, ըստ երևույթին, ավելի ազատական է եղել Իտալիայում, քան այլ վայրերում: Առաջին հայտնի կինը, ով գիտական ուսումնասիրությունների ոլորտում համալսարանական ամբիոնում դասավանդելու թույտվություն է ստացել, տասնութերորդ դարի իտալացի գիտնական Լաուրա Բասսին է[3]: Գենդերային դերերը հիմնականում դետերմինիստական են եղել տասնութերորդ դարում, և կանայք զգալի առաջընթաց են գրանցել գիտության մեջ: Տասնիններորդ դարում կանայք դուրս են մնացել պաշտոնական գիտական կրթության մեծ մասից, սակայն այս ժամանակահատվածում նրանք սկսել են ընդունվել ուսյալ միությունների շարքերը: Տասնիններորդ դարի վերջին, կանանց քոլեջների վերելքը աշխատատեղեր են ստեղծել կին գիտնականների համար և հնարավորություններ կրթության համար: Մարի Կյուրին ճանապարհ է հարթել գիտնականների համար ռադիոակտիվ քայքայման ուսումնասիրության համար և հայտնաբերել է ռադիում և պոլոնիում տարրերը[4]: Աշխատելով որպես ֆիզիկոս և քիմիկոս, նա ռադիոակտիվ քայքայման վերաբերյալ առաջին հետազոտություններն է անցկացրել և առաջին կինն է, ով ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ և դարձել է առաջին մարդը, ով ստացել է քիմիայի ոլորտում երկրորդ Նոբելյան մրցանակը: 1901-2022 թվականների ընթացքում 60 կին արժանացել է Նոբելյան մրցանակի: Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառներում Նոբելյան մրցանակի են արժանացել քսանչորս կանայք[5]:

Միջմշակութային հեռանկարներ

1970-1980-ական թվականներին բազմաթիվ գրքեր և հոդվածներ են հրապարակվել կին գիտնականների մասին. Գրեթե բոլոր հրապարակված աղբյուրները անտեսել են գունավոր կանանց և Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից դուրս կանանց[6]: 1985 թվականին «Կովալևսկայա հիմնադրամի»[7] և 1993 թվականին «Զարգացող աշխարհի գիտության կանանց կազմակերպության»[8] ձևավորման շնորհիվ ավելի տեսանելի են դարձել նախկինում մարգինալացված կին գիտնականները, բայց, նույնիսկ այսօր, զարգացող երկրներում գիտության մերօրյա և պատմական կանանց մասին տեղեկատվությունների պակաս է զգացվում: Ըստ ակադեմիկոս Էն Հիբներ Կոբլիցի[9].

Կին գիտնականների վերաբերյալ աշխատությունների մեծ մասը կենտրոնացած է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անհատականությունների և գիտական ենթամշակույթների վրա, իսկ գիտության ոլորտում կանանց պատմաբանները անուղղակի կամ բացահայտորեն ենթադրել են, որ այդ տարածաշրջանների համար արված դիտարկումները ճշմարիտ կլինեն մնացած աշխարհի համար:

Ըստ Կոբլիցի` գիտության մեջ կանանց մասին այս ընդհանրացումները հաճախ չեն պահպանվում միջմշակութային առումով[10].

Գիտական կամ տեխնիկական ոլորտը, որը տվյալ ժամանակահատվածում մի երկրում կարող է «ոչ կանացի» համարվել, կարող է վայելել բազմաթիվ կանանց մասնակցությունը մեկ այլ պատմական ժամանակաշրջանում կամ մեկ այլ երկրում: Նման օրինակ է ճարտարագիտությունը, որը շատ երկրներում համարվում է տղամարդկանց բացառիկ մենաշնորհը, հատկապես հեռանկարային համարվող ենթաոլորտներում, ինչպիսիք են էլեկտրատեխնիկան կամ մեքենաշինությունը: Այնուամենայնիվ, կան բացառություններ: Նախկին Խորհրդային Միությունում ճարտարագիտության բոլոր մասնագիտություններում կանայք բարձր տոկոս էին կազմում, կամ 1990 թվականին Նիկարագուայի Ազգային ճարտարագիտական համալսարանում կանայք կազմում էին ինժեներ ուսանողների 70%-ը:

Պատմական օրինակներ

Հին աշխարհի պատմություն

Ծանոթագրություններ

  1. Whaley, Leigh Ann. Women's History as Scientists. Santa Barbara, California: ABC-CLIO, INC. 2003.
  2. «Women in Botany». womeninbotany.ur.de. Վերցված է 7 April 2023-ին.
  3. «Tribute to Laura Bassi». web.archive.org. 2012-05-11. Վերցված է 2024-04-03-ին.
  4. Rutherford. "Marie Curie." The Slavonic and East European Review, vol. 13, no. 39, 1935, pp. 673–676. JSTOR, www.jstor.org/stable/4203041. Accessed 18 Dec. 2020.
  5. «Nobel Prize awarded women». NobelPrize.org. Վերցված է 7 April 2023-ին.
  6. Pollack, Eileen (2013-10-03). «Why Are There Still So Few Women in Science?». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020-07-16-ին.
  7. «The Kovalevskaia Fund». kovfund.org. Վերցված է 2024-04-03-ին.
  8. «What is OWSD?». OWSD (անգլերեն). 2014-05-19. Վերցված է 2024-04-03-ին.
  9. Ann Hibner Koblitz, "Gender and science where science is on the margins," Bulletin of Science, Technology & Society, vol. 25, no 2 (2005), pp. 107–114.
  10. Ann Hibner Koblitz, "Global perspectives," World Science Report 1996, UNESCO, p. 327.

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանայք գիտության մեջ» հոդվածին։