Վերա Ցիգնաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:49, 27 Մարտի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վերա Ցիգնաձե
Ծնվել էսեպտեմբերի 24, 1924(1924-09-24)
ԾննդավայրԲաքու, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 17, 2016(2016-06-17) (91 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունբալետի պարող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Պարգևներ
 Vera Tsignadze Վիքիպահեստ

Վերա Վարլամովնա Ցիգնաձե (վրաց.՝ ვერა ვარლამის ასული წიგნაძე, սեպտեմբերի 24, 1924(1924-09-24), Բաքու, ԽՍՀՄ - հունիսի 17, 2016(2016-06-17), Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային ​​բալետի պարուհի, մանկավարժ[1]։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1955)։

Կենսագրություն

Ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին[1] Բաքվում[2]]։ 1943 թվականին ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը և ընդունվել Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի թատերախումբ։ Պարել է կորդեբալետում, բայց արդեն 16 տարեկանում Դինա Գացինովայի ղեկավարությամբ պատրաստել է Ռայմոնդայի հատվածը Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից[2]։ 1946 թվականին տեղափոխվել է Վրաստանի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոն, որտեղ դարձել առաջատար մենակատար[1]։ 1948 թվականից դարձել է Վախթանգ Ճաբուկիանիի գործընկերը[2]։

Վերա Ցիգնաձեի պարն առանձնանում է իր տեխնիկականությամբ, մեղմ կանացիությամբ և շարժման թեթևությամբ[1]։

Վերա Ցիգնաձեն շատ է շրջագայել ԽՍՀՄ քաղաքներում, արտասահմանյան հյուրախաղերի է մեկնել Փարիզ, ԱՄՆ, Իսպանիա, Բրազիլիա, Չիլի[2]։

1969 թվականից դասական պար է դասավանդել Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում։

Բալետային դերերգեր

Տեսագրություն

1960 - «Վենետիկյան մավր (Օթելլո)» - Դեզդեմոնա

Ֆիլատելիա

2005 թվականի դեկտեմբերին վրացական փոստը թողարկել է «Վրացական բալետ»-ի երկու նամականիշների շարք։ Առաջին նամականիշի վրա (Mi #488) պատկերված է Վերա Ցիգնաձեն, երկրորդում (Mi #489) պատկերված է խորհրդային վրացի բալետի դերասան, պարուսույց, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վախթանգ Ճաբուկիանին։

Վրաստանի «Վրացական բալետ» փոստային նամականիշեր (2005)
40 լարի՝ Վերա Ցիգնաձե, 50 լարի՝ Վախթանգ Ճաբուկիանի

Ճանաչում և պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 5 — М.: Советская энциклопедия, Табакова — Ягушин, 1967, 1136 стб. с илл., 8 л. илл. (статья Цигнадзе, Вера Варламовна)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Феномен Веры Цигнадзе Արխիվացված է Օգոստոս 22, 2016 Wayback Machine-ի միջոցով: газета «Аргументы и факты»
  3. «ვერა წიგნაძე». Արխիվացված օրիգինալից 2023-01-22-ին. Վերցված է 2023-01-22-ին.
  4. «Источник» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-11-18-ին. Վերցված է 2022-03-17-ին.
  5. ЦИГНАДЗЕ Вера Варламовна Արխիվացված է Ապրիլ 2, 2012 Wayback Machine-ի միջոցով: в энциклопедии балета

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Ցիգնաձե» հոդվածին։