«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎Տրավմա: Պատասխան
Պիտակներ՝ հետշրջված Reply
Տող 73. Տող 73.
::::@[[Մասնակից:POitor|POitor]] ջան, իսկ որևէ բառարանում «Վնասվածք» տարբերակն օգտագործվու՞մ է կամ բժշկական դասագրքերում, այլ աղբյուրներում։ — [[User:GeoO|<span style="color:#000000;">GeoØ</span>]] ([[Մասնակցի քննարկում:GeoO|<span style="color:#000000;">✖</span>]]) 12:32, 21 հունվարի 2024 (UTC)
::::@[[Մասնակից:POitor|POitor]] ջան, իսկ որևէ բառարանում «Վնասվածք» տարբերակն օգտագործվու՞մ է կամ բժշկական դասագրքերում, այլ աղբյուրներում։ — [[User:GeoO|<span style="color:#000000;">GeoØ</span>]] ([[Մասնակցի քննարկում:GeoO|<span style="color:#000000;">✖</span>]]) 12:32, 21 հունվարի 2024 (UTC)
:::::[[Մասնակից:GeoO|GeoO]] ջան, բառարանում էլ չնայեցի, համալսարանի վնասվածքաբանության դասագրքերում վնասվածք է գրվում: Օրինակ [https://ysmubooks.am/uploads/travma_mas_I_yndhanur.pdf այստեղ], գեթ մեկ տրավմա բառ չկա, միայն վնասվածք է գրված: Եթե պետք է, էլի դասագրքերի հղումներ կարող եմ տալ: [[User:POitor|<b style="font-family:Times New Roman;color:Teal;font-size:111%;">''POitor''</b>]] <sup>[[User talk:POitor|<b style="color:Teal; font-size:12px; text-decoration:underline;">քննարկում</b>]]</sup> 12:44, 21 հունվարի 2024 (UTC)
:::::[[Մասնակից:GeoO|GeoO]] ջան, բառարանում էլ չնայեցի, համալսարանի վնասվածքաբանության դասագրքերում վնասվածք է գրվում: Օրինակ [https://ysmubooks.am/uploads/travma_mas_I_yndhanur.pdf այստեղ], գեթ մեկ տրավմա բառ չկա, միայն վնասվածք է գրված: Եթե պետք է, էլի դասագրքերի հղումներ կարող եմ տալ: [[User:POitor|<b style="font-family:Times New Roman;color:Teal;font-size:111%;">''POitor''</b>]] <sup>[[User talk:POitor|<b style="color:Teal; font-size:12px; text-decoration:underline;">քննարկում</b>]]</sup> 12:44, 21 հունվարի 2024 (UTC)
:Առաջարկում եմ վերջնական որոշել անվանափոխման հարցը: Արդեն մեկ ամիս անցել է: [[User:POitor|<b style="font-family:Times New Roman;color:Teal;font-size:111%;">''POitor''</b>]] <sup>[[User talk:POitor|<b style="color:Teal; font-size:12px; text-decoration:underline;">քննարկում</b>]]</sup> 16:58, 29 փետրվարի 2024 (UTC)


{{Մ}} Թեմայի շրջանակներում. կարո՞ղ է իմանաք, արդյոք [[Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ]]ը ներկայիս [[Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն (Երևան)]]-ն է։ Եթե այո, ապա ձուլենք։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 14:03, 21 հունվարի 2024 (UTC)
{{Մ}} Թեմայի շրջանակներում. կարո՞ղ է իմանաք, արդյոք [[Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ]]ը ներկայիս [[Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն (Երևան)]]-ն է։ Եթե այո, ապա ձուլենք։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 14:03, 21 հունվարի 2024 (UTC)

16:58, 29 փետրվարի 2024-ի տարբերակ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Տրավմա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՏրավմաՎնասվածք

Իհա՛րկե, բժշկության մեջ «Տրավմա» տարբերակը շատ ավելի տարածված է և շատ է օգտագործվում, բայց կարծում եմ «Վնասվածք» տարբերակը հանրագիտարանում ներկայացվելու համար ավելի ճիշտ է: --POitor քննարկում 12:31, 12 հունվարի 2024 (UTC)[reply]

Եթե առարկություններ չկան, ապա անվանափոխեմ հոդվածը: POitor քննարկում 21:42, 20 հունվարի 2024 (UTC)[reply]
Եթե դեռ արձագանք չկա, խնդրում եմ որևէ փոփոխություն չանել, @POitor ջան։ — GeoØ () 07:48, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
Շատ լավ GeoO ջան, ուրեմն սպասեմ:) POitor քննարկում 12:24, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
@POitor ջան, իսկ որևէ բառարանում «Վնասվածք» տարբերակն օգտագործվու՞մ է կամ բժշկական դասագրքերում, այլ աղբյուրներում։ — GeoØ () 12:32, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
GeoO ջան, բառարանում էլ չնայեցի, համալսարանի վնասվածքաբանության դասագրքերում վնասվածք է գրվում: Օրինակ այստեղ, գեթ մեկ տրավմա բառ չկա, միայն վնասվածք է գրված: Եթե պետք է, էլի դասագրքերի հղումներ կարող եմ տալ: POitor քննարկում 12:44, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
Առաջարկում եմ վերջնական որոշել անվանափոխման հարցը: Արդեն մեկ ամիս անցել է: POitor քննարկում 16:58, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ Թեմայի շրջանակներում. կարո՞ղ է իմանաք, արդյոք Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը ներկայիս Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն (Երևան)-ն է։ Եթե այո, ապա ձուլենք։--Ավետիսյան91 (քննարկում) 14:03, 21 հունվարի 2024 (UTC)[reply]

Անվանափոխել. Իսկ բուն քննարկմանը կողմ եմ՝ հաշվի առնելով ՀՊԲՀ-ի բերված դասգիրքը։ Գտա նաև գիտական այլ աղբյուրներ։ Ավետիսյան91 (քննարկում) 14:05, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, որքանով տեղյակ եմ, ներկայումս «Օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» չկա, համացանցով էլ նայեցի էդպես որևէ տեղեկություն չգտա: Եթե հաշվի առնենք, որ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը հիմնադրվել 1940-1950-ական թվականներին, ենթադրելի է, որ նույնն է, ուղղակի էդպես են անվանել, հիմա վերանվանել են: Համենայդեպս, կհետևեմ, փորձեմ ճշտել: POitor քննարկում 14:24, 21 հունվարի 2024 (UTC)[reply]
@Ավետիսյան91 ջան, գուցե այս* կայքի, հետևյալ նախադասությունը հստակեցում մտցնի. «1946-1953 թթ.` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ (1959 թվականից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ԳՀԻ, 1962 թվականից՝ Պետրոսյանի անվան)»: Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ հոդվածում նշված է, որ կրում է Քրիստափոր Պետրոսյանի անունը:
*վերջին պարբերությունը POitor քննարկում 15:09, 22 հունվարի 2024 (UTC)[reply]
Կարծես նույնն են։ Երկուսն էլ հիմնադրել է նույն մարդը, գրեթե նույն ժամանակ (հավանաբար հենց նույն ժամանակ, պարզապես մեկում վրիպակ կա)։ Ձուլման կաղապարը տեղադրեմ որոշ ժամանակով, կանեմ ձուլումը։ Շնորհակալ եմ։ Ավետիսյան91 (քննարկում) 16:11, 22 հունվարի 2024 (UTC)[reply]
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Կենտրոնի անունը «Զինվորի տուն» է, և՛ տեղեկատուում, և՛ պաշտոնական կայքում էդպես է գրված, բացի այդ հենց «Զինվորի տուն» էլ հայտնի է: --POitor քննարկում 19:22, 23 հունվարի 2024 (UTC)[reply]

Անվանափոխել՝ կողմ բերված հիմնավորմանը։ Ավետիսյան91 (քննարկում) 19:36, 23 հունվարի 2024 (UTC)[reply]
Առաջարկում եմ վերջնական որոշել անվանափոխման հարցը: Արդեն մեկ ամիս անցել է: POitor քննարկում 16:57, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]

Կոմիքս

Ժողովուրդ, մենք ունենք Կոմիքս հոդված, իսկ կատեգորիաներում հանդիպում է և Պատկերապատումներ և Ծաղրանկարների ձևաչափեր։ Խնդրում եմ ընտրել մեկ թարգմանություն։ - Kareyac (քննարկում) 07:32, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Ծաղրանկարը բացառում եմ, որովհետև լրիվ այլ բան է։ Պատկերապատումը կարող է լինել, ուղղակի քիչ հանդիպող է, չգիտեմ՝ հասկանալի կլինի՞։--A.arpi.a (քննարկում) 08:21, 26 հունվարի 2024 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ Կոմիքս բառը բացակայում է հայերենի էլեկտրոնային բառարանների գրադարանում։ Կարելի է ասել հայերենում չկա այդ բառը և չկա իր փոխարինողը / համարժեքը։ Ծաղրանկարը կարիկատուրան է, իսկ կոմիքսը ծաղրանկարների շարք է, այդ նկարներով ստեղծված պատմությունը։ 2018թ-ի Ա․Ս․ Գալստյան, Նոր բառեր-ում պատկերապատումը սահմանել է որպես պատկերներով ստեղծվող պատմություն (էջ 131)։ Բառը վերցրել է Գրական թերթի 12.05.2017 համարից (էջ 7՝ ...դուրս չմնացին Գեղամյանի պատկերապատումների շարքը համալրելու պատվից...)։ Միգուցե այս տարբերակը եղածներից առավել համապատասխանը կարող էր լինել իր իմաստով, սակայն չունի հաստատված նշանակություն։ Այս պահին հակված եմ կոմիքս տարբերակը թողնելուն։ Ավետիսյան91 (քննարկում) 08:23, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Ատրճանակ-գնդացիր vs. Գնդացիր-ատրճանակ

Մենք ունենք հոդված Ատրճանակ-գնդացիր և կատեգորիա Գնդացիր-ատրճանակներ։ Խնդրում եմ բերել մի տեսքի։ - Kareyac (քննարկում) 12:06, 26 հունվարի 2024 (UTC)[reply]

Ալտերացիա_(կենսաբանություն) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ալտերացիա_(կենսաբանություն)Վնասում

Կարծում եմ երկու տարբերակներն էլ (ալտերացիա և վնասում) ճիշտ են, բայց եթե կա բառի հայերեն թարգմանությունը, երևի անվանափոխենք այդպես--POitor քննարկում 10:50, 27 հունվարի 2024 (UTC)[reply]
Առաջարկում եմ անվանափոխել, բայց հետևյալ կերպ՝ Ալտերացիա (ախտաբանություն), պարզապես «Վնասում» տարբերակը չնայած բառի հայերեն տարբերակն է, բայց ամբողջական և իրական պատկերացում չի տալիս երևույթի մասին:--POitor քննարկում 13:23, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Առաջարկում եմ վերջնական որոշել անվանափոխման հարցը: Արդեն մեկ ամիս անցել է: POitor քննարկում 16:57, 29 փետրվարի 2024 (UTC)[reply]
Միներալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄիներալՀանքանյութ

Միներալ(անգլ.՝ Mineral) բառի հայերեն թարգմանությունը «Հանքանյութ» է: --POitor քննարկում 18:39, 27 հունվարի 2024 (UTC)[reply]

Խնդրում եմ բերել աղբյուրներ, որ միներալն ու հանքանյութը նույն բանն են, քանի որ ըստ ՀՍՀ-ի (Միներալներ են երկրակեղևը կազմող ապարների, հանքանյութերի և բազմաթիվ այլ միներալային մարմինների բաղկացուցիչ մասերը։) և բառարանների՝ այլ բաներ են։--Լիլիթ (քննարկում) 13:53, 30 հունվարի 2024 (UTC)[reply]
Բառարաններում, «միներալ» բառից հղում է կատարվում «հանք» բառին, որտեղ էլ գրված է հանքանյութ, հանքաքար և այլն [1] [2]: Իսկ անգլերեն-հայերեն բառարանում Mineral բառի թարգմանությունը նշված է հանք, հանքաքար և այլն(օրինակ այստեղ): POitor քննարկում 14:23, 30 հունվարի 2024 (UTC)[reply]
Դեմ: Հենց հանքանյութ հոդվածում գրված է, որ հանքանյութը հումքն է, որի մեջ կա միներալ։ Թաբուլեն ու բլղուրը նույն բանը չեն։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:10, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]
Դեքստրայի ալգորիթմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Դեքստրայի ալգորիթմԴեյքստրայի ալգորիթմ

Ալգորիթմը կոչվել է ի պատիվ գիտնական Էդսգեր Վիբե Դեյքստրաի։ Հետևաբար կամ պետք է ալգորիթմի մասին հոդվածի վերնագիրը լինի Դեյքստրայի ալգորիթմ, կամ գիտնականի մասին հոդվածի վերնագիրը՝ Էդսգեր Վիբե Դեքստրա։ ՁաԽ (քննարկում) 09:11, 1 փետրվարի 2024 (UTC)[reply]

Այո, Դեյքստրան է ճիշտ։--ԲեքոՔննարկում 11:26, 1 փետրվարի 2024 (UTC)[reply]
Երիտասարդ_մարդկանց_քրիստոնեական_ասոցիացիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Երիտասարդ_մարդկանց_քրիստոնեական_ասոցիացիաԵրիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիա

Կազմակերպությունը ստեղծվել է տղամարդկանց համար։ «Young Men's Christian Association» անվան մեջ «men»-ը մարդիկ չեն, այլ տղամարդիկ։ Կա նաև «Young Women's Christian Association», որը Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիան է։--Լիլիթ (քննարկում) 18:43, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]

Անվանափոխել առանց վերահղում թողնելու։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:49, 3 փետրվարի 2024 (UTC)[reply]
Իկոսաէդր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԻկոսաէդրՔսանանիստ

Հայերենի քսանանիստ բառը շատ ավելի հասկանալի է (չնայած երկու բառերն էլ ունենք՝ wikt:քսանանիստ, wikt:իկոսաէդր)։ Հայտնի բազմանիստերի դեպքում հունարեն անունը հայտնի է մարդկանց (օրինակ՝ տետրաէդր), բայց իկոսաէդրով ոչ մեկ չի գտնի, իսկ քառանիստ բառը բոլոր հայերեն իմացող մարդիկ էլ գիտեն։ Ցանկացած դեպքում պետք է ջնջել Քսանանիստ (իկոսաեդր) հոդվածը, քանի որ պարզապես պատճենված է Իկոսաէդրից։ --ՁաԽ (քննարկում) 14:35, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]

Կանոնավոր իկոսաեդր հոդվածը նույնպես պետք է անվանափոխել այս հոդվածի նմանությամբ։ Կա՛մ Կանոնավոր իկոսաէդր, կա՛մ Կանոնավոր քսանանիստ։ ՁաԽ (քննարկում) 14:48, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]
Բազմանիստերից «Կանոնավոր դոդեկաեդր» և «Դոդեկաեդր» հոդվածները նույն խնդիրն ունեն։ ՁաԽ (քննարկում) 14:52, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]
Նաև կա ութանիստի մասին երկու հոդված՝ «Օկտաէդր» և «Ութանիստ»։ Սրանցից մեկը պետք է ջնջել։ Ես կողմ եմ «Ութանիստ» անվանումը պահելուն։ ՁաԽ (քննարկում) 14:58, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]
Անվանափոխել, համաձայն եմ բերված պատճառաբանության հետ։ GeoØ () 15:36, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]
Երջանկության_հետևից_(ֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Երջանկության_հետևից_(ֆիլմ)Հետապնդելով երջանկությանը

Հ1-ով այսօր ցուցադրում էին ֆիլմի հայերեն կրկնօրինակված տարբերակը։ Թարգմանել էին Հետապնդելով երջանկությունը՝ https://www.1tv.am/hy/schedule/2024/02/09/metric --ԱշոտՏՆՂ (քննարկում) 23:18, 9 փետրվարի 2024 (UTC)[reply]

Մորմոններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ՄորմոններՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի

Հոդվածը եկեղեցու մասին է, ոչ թե հտևորդների։ Այլ վիքիներում նույնիսկ տարբեր հոդվածներ են սրանք` en:mormons և en:The Church of Jesus Christ of Latter-day Saints։ Մենք գրում ենք Կաթոլիկ եկեղեցի, ոչ թե կաթոլիկներ, կամ Վրաց ուղղափառ եկեղեցի ոչ թե վրացի ուղղափառներ:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, Հաճախ «Մորմոններ» ասելով հենց հասկանում են «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»։ Համացանցում այդպիսի բազմաթիվ օրինակներ կան (թեկուզ հենց այստեղ)։ Պետք է հասկանալ, թե 2 տարբերակներից հատկապես ո՞րն է առավել տարածվածը։ Հակիրճ լինելու մասին խոսելիս բնականաբար 1-ին տարբերակն է։ Ինչ վերաբերում է «մորմոններ» որպես «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի» կառույցի հետևորդների/անդամների մասին հոդված լինել-չլինելուն, ապա այդ հարցը հոդվածի լինելու նպատակահարմարության տեսանկյունից երևի առանձին քննարկման հարց է։--Գարդմանահայ (քննարկում) 11:40, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Խոսակցականում ես էլ եմ «մորմոններ» ասում, որովհետև ալարկոտ եմ, բայց դրանք անհրաժեշտորեն նույն բանը չեն։ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին Վերջին օրերի սրբեր շարժման ամենամեծ ճյուղն է, բայց միակը չէ։ Ասենք Քրիստոսի համայնքի անդամները տեխնիկապես մորմոն են, բայց Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետ կապ չունեն։ Ես երբ կարդում եմ «Մորմոններ», ավտոմատ մտածում եմ, որ հոդվածը ինչ-որ մարդկանց խմբի մասին է (քրիստոնյաներ, աթեիստներ, հայեր, մարքսիստներ, հեդոնիստներ, իդեալիստներ և այլն, մարդկանց որևէ խումբ), ոչ թե հավատքի կամ կառույցի։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:05, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀայ առաքելական եկեղեցի կամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի

Ես հայոց լեզվից լավ չեմ, բայց բոլոր բառերի առաջին տառը մեծատառ գրելը սխալ է թվում։ Ճի՞շտ եմ, 23artashes, A.arpi.a, Voskanyan, Sigma'am։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:59, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ահ, սա դարդ թեմա է (կներեք)։ Իրականում եկեղեցուն առնչվող տարատեսակ ու շատ բառեր գրում են մեծատառ՝ առանց ընդհանուր կանոնները հաշվի առնելու։ Այսինքն ստացվում է, որ այդ ոլորտը դուրս է մնում լեզվական վերահսկումից ու կանոնակարգումից։ Ու չգիտեմ՝ ինչ կարելի է անել այս ու նման հարցերում առհասարակ։--A.arpi.a (քննարկում) 11:20, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
ՀՀ ԿԳ նախարարի 2003 թվականի հունվարի 14-ի 18-Ն հրամանով սահմանվում է. «Դիվանագիտական և պաշտոնական փաստաթղթերի ու հաղորդագրությունների մեջ, Հայոց եկեղեցու պաշտոնական լեզվում, հեղինակային վերաբերմունքի` քաղաքավարական և մեծարման ոճերում թույլատրվում է մեծատառի ազատ գործածություն` ըստ ընդունված կարգի:»: Հետևաբար՝ այստեղ մոտեցումը թույլատրելի է: ∑ίγμα (քնն.) 20:18, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@Sigma'am ջան, բայց Վիքիպեդիայի հոդվածը նշվածներից ո՞ր դեպքն է։ Պաշտոնական փաստաթո՞ւղթը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, եկեղեցու պաշտոնական լեզուն ըստ երևույթին: ∑ίγμα (քնն.) 21:56, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Հաա, ինձ թվաց եկեղեցու պաշտոնական լեզու ասելով նկատի ունեն ասենք Մայր աթոռի հայտարարությունները։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 13 փետրվարի 2024 (UTC)[reply]
Իսկական_խուզարկու (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Իսկական_խուզարկուԻսկական դետեկտիվ

Բնագիր անունը True Detective է։ Բառարանում detective-ի առաջին թարգմանությունը խուզարկու է, բայց հայերենում խուզարկու բառը ավելի շատ կիրառվում է հենց խուզարկություն անող, ֆիզիկապես ինչ-որ բան փնտրող մարդուն բնութագրելու համար։ Շերլոքոտ մարդկանց դետեկտիվ են ասում։ Զանգակում համապատասխան բաժինը կոչվում է «Դետեկտիվ և թրիլլեր», ոչ թե «Խուզարկություն և թրելլեր»։ Նույնիսկ Հայերեն Վիքիպեդիայում ունենք Կատեգորիա:Դետեկտիվ ֆիլմեր կատեգորիա ու հոդված։

Եթե անկեղծ ես բառարանում detective բառի թարգմանությունը բացեցի, որ առանց քննարկման տեղափոխելու աղբյուր ունենամ, էն էլ մանթռաշ գցեց անգլերեն-հայերեն բառարանը։ Ես սխա՞լ եմ հասկանում խուզարկու բառի իմաստը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:50, 15 փետրվարի 2024 (UTC)[reply]

Անկախ Պետությունների Համագործակցություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անկախ Պետությունների ՀամագործակցությունԱնկախ պետությունների համագործակցություն

Պետություն կամ համագործակցություն բառերը մեծատառով գրելու կարիք չկա (ինչքան գիտեմ)։ «Միավորված ազգերի կազմակերպություն» ենք գրում, ոչ թե «Միավորված Ազգերի Կազմակերպություն»։ Օրինակ՝ ԱԳՆ կայքում, ԱԺ կայքում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:46, 17 փետրվարի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝, ՀՀ ԱԳՆ կնիքով կնքված և ՀՀ ԿԳՄՍ կայքում հրապարակված փաստաթղթում հայերենով այդ կառույցի անունը մի քանի անգամ (ոչ վերնագրում) գրվել է մեծատառերով՝ Անկախ Պետությունների Համագործակցություն։ Արդյո՞ք մեծատառերովն է ճիշտ, թե փոքրատառերովը, տեղյակ չեմ, զուտ առավել ճիշտ տարբերակն ընտրելուն օգնելու համար հղումը դրեցի։--Գարդմանահայ (քննարկում) 11:56, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ըստ ուղղագրական ընդհանուր կանոնի՝ պիտի միայն առաջին բաղադրիչը գրվի մեծատառ։--A.arpi.a (քննարկում) 12:15, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Տարբեր հոդվածներում այս ֆիզիկոսի ազգանունը հանդիպում է Օփենհեյմեր, Օփենհայմեր, Օպենհեյմեր և Օպենհայմեր ձևով։ Գոնե անձի ու իր մասին ֆիլմի հոդվածները պետք է նման անուններ ունենան։ Ես չգիտեմ, թե որն է ճիշտը, բայց այս տարբերակներից գոնե երեքը սխալ են։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:08, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Քանի հավաքվել ենք, մենք նաև ունենք Ալցհայմեր ու Ալցհեյմեր։ Ես գերմաներենից զրո եմ, բայց ոնց որ թե նույն *heimer-ն է։ Ինտերնետում երկու տարբերակներն էլ կան. Ամերիա բժշկական կենտրոնը Ալցհեյմեր է ասում, իսկ ԿԳՄՍՆ-ն Ալցհայմեր։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:58, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Ինտերնետը ինձ ասում է, որ էս heim-ը նույն Մանհայմի heim-ն է։ Առհասարակ մենք Գերմանիայի քաղաքներ կատեգորիայում լիքը *հայմ քաղաքներ ունենք։ Ջոշուա Օպենհայմերն էլ ունի նույն ազգանունը։ *հայմերներից բացի, մենք նաև ունենք Մերետ Օպենհայմ և Ուոլթեր Լիփմեն, որոնք էլի գերմանահրեական ծագում ունեն, անվան մեջ կրկնակ p կա, բայց մի դեպքում պ ենք տառադարձել, մյուս դեպքում՝ փ։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:50, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Պլազա_դե_Մայոյի_մայրեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Պլազա_դե_Մայոյի_մայրերՄայիսյան հրապարակի մայրեր

Իսպաներենից «Plaza de Mayo»-ն թարգմանվում է որպես Մայիսյան հրապարակ, հետևաբար՝ ասոցիացիայի անվանումը պետք է լինի «Մայիսյան հրապարակի մայրեր»։--Լիլիթ (քննարկում) 12:13, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ներկված_քող_(ֆիլմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ներկված_քող_(ֆիլմ)Երփներանգ շղարշը (ֆիլմ)

Օփենհայմերին հետևելով շարք։ Պաշտոնապես թարգմանված համանուն գիրքը կոչվում է «Երփներանգ շղարշը», կարծում եմ՝ ֆիլմի հոդվածն էլ պիտի նույն անունն ունենա, եթե հայերեն թարգմանության հղում չունենք։--A.arpi.a (քննարկում) 13:21, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

Անվանափոխել, քանի որ համանուն գիրքը հայերեն թարգմանվել է։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:45, 20 փետրվարի 2024 (UTC)[reply]
Կրուդս_ընտանիքը (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կրուդս_ընտանիքըԿրուդների ընտանիքը

Ֆիլմն անգլերենում կոչվում է The Croods, ռուսերենում չգիտես ինչու գրել են Семейка Крудс, որից էլ թարգմանվել է հայերեն հոդվածը։ Բայց ինձ թվում է այստեղ հատուկ անունը Crood-ն է, ոչ թե Croods-ը։ Ասենք ընտանիքի առանձին անդամների անունները Grug Crood կամ Eep Crood է, ոչ թե Grug Croods կամ Eep Croods։ Կողմ եմ նաև Կրուդները տարբերակին, բայց ս-ն հայերենում ավելորդ է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:31, 19 փետրվարի 2024 (UTC)[reply]

The End Of The F***ing World (հեռուստասերիալ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

The End Of The F***ing World (հեռուստասերիալ)Ք***ած աշխարհի վերջը (հեռուստասերիալ) կամ Հ1-ի նման՝ Ա***յալ աշխարհի վերջը (հեռուստասերիալ)

Կամ ուրիշ ինչ–որ տարբերակ։ Մենք ֆիլմերի/սերիալների վերնագրերը թարգմանում ենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 24 փետրվարի 2024 (UTC)[reply]

Իրական_թվեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Իրական_թվերԻրական թիվ

Երկուսն էլ ճիշտ են, բայց մենք ունենք բնական թիվ, ամբողջ թիվ, պարզ թիվ, կատարյալ թիվ, բացասական թիվ, ռացիոնալ թիվ և այլն։ Ես նախապատվություն չունեմ, բայց «թվեր» տարբերակները ավելի քիչ են ու ավելի հեշտ կլինի դրանք «թիվ» սարքել, քան «թիվ»֊երը «թվեր»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:19, 26 փետրվարի 2024 (UTC)[reply]

ԽՍՀՄ-ի_ամանորյա_նամականիշներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԽՍՀՄ-ի_ամանորյա_նամականիշներԽՍՀՄ ամանորյա նամականիշներ

Ունենք ԽՍՀՄ փլուզում, ԽՍՀՄ ատոմային նախագիծ, ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ Զինված ուժեր, ԽՍՀՄ տիեզերական ծրագիր, ԽՍՀՄ հուշադրամներ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ ղեկավարների ցանկ և այլն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:00, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

Հեռուստասերիալների եթերաշրջաններ

Մենք ունենք հեռուստասերիալների եթերաշրջանների մասին մոտ 60 հոդված։ Հոդվածների մի մասը «XXXXX (5-րդ եթերաշրջան)» է, մի մասը «XXXXX (5 եթերաշրջան)», մի մասը «XXXXX (եթերաշրջան 5)», մեկը «XXXXX (1 եթերաշրջան)», մի քանիսն էլ «XXXXX (հինգերորդ եթերաշրջան)»։ Ամբողջական ցանկը այստեղ։ Արժի որոշել մեկ տարբերակ ու օգտագործել բոլոր հոդվածներում։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:16, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]

Ես նախընտրում եմ «5-րդ եթերաշրջան» տարբերակը։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:39, 28 փետրվարի 2024 (UTC)[reply]