Սպանել Բիլին։ Մաս 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանել Բիլին։ Մաս 2
անգլ.՝ Kill Bill Volume 2
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], թրիլեր, զենքով աղջիկներ և մարտարվեստի մասին ֆիլմ
Թեմավրեժ
Թվականապրիլի 16, 2004[4] և ապրիլի 22, 2004[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո[1][3][6]
ՊրոդյուսերԼոուրենս Բենդեր
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո
ԴերակատարներՈւմա Թուրման[2][3][7][…], Դևիդ Քերադայն[2][3][7], Լյուսի Լյու[7], Վիվիկա Ա. Ֆոքս[7], Մայքլ Մեդսեն[2][3][7], Դերիլ Հաննա[2][3][7], Գորդոն Լյու, Մայքլ Փարքս[3][7], Սեմյուել Ջեքսոն[7], Պերլա Հեյնի-Ջարդին[7], Բո Սվենսոն[8], Larry Bishop?[8], Լաուրա Քայուեթ[8], Քեյթլին Քիթս[8], Ժյուլի Դրեյֆուս[8], Մայքլ Ջեյ Ուայթ[8], Զոի Բել[8], Լոուրենս Բենդեր[8], Քվենտին Տարանտինո[8], Ջեյմս Փարքս[8] և Մայքլ Բոուեն[8]
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՌոբերտ Ռոդրիգես
ՄոնտաժՍալլի Մենքե
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Տեխաս
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Լոս Անջելես, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Պեկին
ԿինոընկերությունMiramax Films և A Band Apart
Տևողություն131 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ154 118 820 $[9] և 66 208 183 $[9]
ՆախորդՍպանել Բիլին։ Մաս 1
Պաշտոնական կայքէջ

«Սպանել Բիլին։ Մաս 2» (անգլ.՝ Kill Bill: Volume 2), 2004 թվականի ամերիկյան մարտարվեստ ֆիլմ, որի հեղինակն ու ռեժիսորը Քվենտին Տարանտինոն է։ Սա 2003 թվականի «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմի սիքվելն է, որը շարունակում է Հարսնացուի (Ումա Տուրման) պատմությունը, նախկին մարդասպան, ով շարունակում է վրեժ լուծել մի խումբ մարդասպաններից (Լյուսի Լյու, Մայքլ Մեդսեն, Դերիլ Հաննա և Վիվիկա Ա․ Ֆոքս) և նրանց լիդեր Բիլից (Դևիդ Քերադայն), ովքեր փորձել են սպանել իրեն և իր չծնված երեխային։

«Սպանել Բիլին։ Մաս 2»-ը «Սպանել Բիլին» ֆիլմերից երկրորդն է, առաջինը՝ «Սպանել Բիլին։ Մաս 1»-ը թողարկվել է վեց ամիս առաջ։ Ֆիլմերը պլանավորված և նկարահանված են եղել որպես մեկ ամբողջական ֆիլմ, սակայն ֆիլմի տևողությունը գերազանցում էր չորս ժամը և որոշում է կայացվում այն երկու մասի բաժանել։ «Սպանել Բիլին» ֆիլմով Քուենտին Տարանտինոն իր հարգանքի տուրքն է մատուցել մարտարվեստի ֆիլմերին, սամուրայների մասին ֆիլմերին, գրիդհաուս կինոթատրոններին, բլեքսպլոտեյշնին և սպագետի վեստերն ժանրերին։ Ինչպես նախորդ ֆիլմը, երկրորդ մասը նույնպես դրական քննադատությունների է արժանացել։ Ֆիլմը 30 միլիոն բյուջեով գրանցել է 152,2 միլիոն շահույթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսնացուն և իր փեսացուն կատարում են իրենց հարսանիքի փորձը։ Բիլը՝ Հարսնացուի նախկին սիրելին, նրա երեխայի հայրը և «Մահաբեր իժեր» խմբավորման լիդերը, անսպասելի գալիս և հրամայում է «Մահաբեր իժեր»-ին սպանել հարսանյաց փորձին ներկա գտնվողներին։ Բիլը կրակում է Հարսնացուի գլխին, սակայն նա ողջ է մնում և կոմայից դուրս գալուց հետո որոշում է վրեժ լուծել։

Չորս տարի անց Հարսնացուն, ով արդեն սպանել է «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամներ Վերնիտա Գրինին և Օ Ռեն-Իշիին, գնում է Բիլի եղբոր՝ Բադի շարժական տուն և փորձում է սպանել նրան։ Բիլը եղբորը զգուշացրել էր Հարսնացուի վրեժի մասին և երբ Հարսնացուն գալիս է Բադին սպանելու, վերջինս արդեն պատրաստված՝ կրակում է Հարսնացուին։ Բադը զանգահարում է Էլ Դրայվերին, ով «Մահաբեր իժեր» խմբավորման ևս մեկ նախկին անդամն է՝ ցանկանալով նրան վաճառել Հարսնացուի եզակի սուրը մեկ միլիոն դոլարով։ Բադը փակում է Հարսնացուին փայտե դագաղի մեջ և թաղում է։

Տարիներ առաջվա ֆլեշբեքում Բիլը Հարսնացուին ասում է մարտական արվեստների վարպետ Պեյ Մեյի «Սիրտ պայթեցնող» տեխնիկայի մասին՝ մահացու հնարք, որը Պեյը չի սովորեցնում իր աշակերտներին։ Տեխնիկան ճիշտ կատարելու դեպքում սիրտը պայթում է և մարդը մահանում է։ Բիլը Հարսնացուին տանում է Պեյի մոտ մարզումների։ Պեյը ծաղրում և տանջում է նրան մարզումների ժամանակ, բայց Հարսնացուն ի վերջո ձեռք է բերում նրա հարգանքը։ Ներկայում Հարսնացուն օգտագործում է Պեյի տեխնիկան՝ դուրս գալով դագաղից։

Էլը ժամանում է Բադի շարժական մեքենան և գումարով ճամպրուկի մեջ թաքցրած սև մամբայով սպանում է նրան։ Նա զանգում է Բիլին և ասում է, որ Հարսնացուն սպանել է Բադին, իսկ նա Հարսնացուին, նշելով նրա իրական անունը՝ Բեատրիքս Կիդդո։ Բեատրիքսը հարձակվում է Էլի վրա և նրանք սկսում են կռվել։ Էլը, ով նույնպես մասնակցել է Պեյի մարզումներին, Բեատրիքսին ասում է, որ նա է թույնել Պեին այն բանից հետո, երբ վերջինս հանել է Էլի աչքը։ Բեատքրիսը հանում է Էլի մյուս աչքը և թողնում է նրան շարժական տանը՝ սև մամբայի հետ։

Ակունայում Բեատրիքսը հանդիպում է թոշակառու կավատ Էստեբան Վիհայոյին, ով օգնում է գտնել Բիլին։ Նա հետևում է Բիլին և ներխուժում է նրա տուն, որտեղ բացահայտում է, որ իր և Բիլի դուստրը՝ ԲիԲին ողջ է։ Բեատրիքսը երեկոն նրանց հետ է անցկացնում։ ԲիԲիին քնեցնելուց հետո Բիլը ճշմարտության շիճուկ է ներարկում Բեատրիքսին և հարցաքննում է նրան։ Բեատրիքսը բացատրում է, որ լքել է «Մահաբեր իժեր»-ը իր հղիության մասին իմանալուց հետո, որպեսզի ԲիԲիին առավել լավ կյանք ապահովի։ Բիլը բացատրում է, որ նա ենթադրում էր, թե Բեատրիքսը մահացած է. նա հրամայել է սպանել Բեատրիքսին, երբ պարզել է, որ նա ողջ է ու նշանվել է և ենթադրել է, որ նշանածն է երեխայի հայրը։ Նրանք սկսում են կռվել, ի վերջո Բեատրիքսը «Սիրտ պայթեցնող» տեխնիկայով սպանում է Բիլին։ Բեատրիքսը ԲիԲիի հետ հեռանում է նոր կյանք սկսելու։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ումա Տուրման՝ Հարսնացու / Բեատրիքս Կիդո (Սև մամբա), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, նկարագրվում է որպես «աշխարհի ամենամահաբեր կինը»։
  • Դևիդ Քերադայնն՝ Բիլ (Օձ հմայող), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին լիդեր, Հարսնացուի նախկին սիրելին և նրա դստեր հայրը։
  • Մայքլ Մեդսեն՝ Բադ (Սայդուանդեր), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ և Բիլի եղբայր, աշխատում է գիշերային ակումբում, Հարսնացուի երրորդ թիրախը։
  • Դերիլ Հաննա՝ Էլլ Դրայվեր (Կալիֆոռնիայի թագավորական օձ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Բիլի սիրուհին և Հարսնացուի չորրորդ թիրախը[10]։
  • Գորդոն Լիու՝ Պեի Մեյ, հզոր և ծեր մարտարվեստի վարպետ։ Բեատրիքսը, Բիլը և Էլը մարզվել են նրա գլխավորությամբ։ «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում կերտել է Ջոննի Մոյի դերը, ով Օ-Ռենի անձնական բանդայի լիդերն էր։
  • Մայքլ Փարքս՝ Էստեբան Վիհայո, թոշակառու կավատ, «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում կերտել է Էրլ Մակգրոուի դերը, ով «Երկու սոճիներ» եկեղեցում սպանության քննիչ էր։
  • Քրիս Նելսոն՝ Թոմի Պլիմփթոն, Բեատրիքսի փեսացու։
  • Պերլա Հեյնի-Ջարդին` ԲիԲի, Բիլի և Բեատրիքսի դուստրը։
  • Լյուսի Լյու՝ Օ-Ռեն Իշի (Քոթոնմաունթ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, ճապոնական յակուձայի լիդեր։
  • Վիվիկա Ա. Ֆոքս՝ Վերնիտա Գրին (Քոփերհեդ), «Մահաբեր իժեր» խմբավորման նախկին անդամ, Ջինի Բել անվամբ ապրող մայր։
  • Ջուլի Դրեյֆուս՝ Սոֆիյա Ֆատալե, Օ-Ռենի փաստաբանը, վստահելի անձը և աջ ձեռքը։
  • Սոննի Չիբա՝ Հատորի Հանձո, սուշիի շեֆ-խոհարար և թոշակի անցած վարպետ-սուսերագործ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպանել Բիլին» ֆիլմի երկու մասերն էլ նախատեսվել և արտադրվել են որպես մեկ ամբողջական ֆիլմ[11]։ Մոնտաժը սկսելուց հետո պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը Տարանտինոյին խորհուրդ է տվել ֆիլմը երկու մասի բաժանել[11]։ Որոշումն հայտարարվել է 2003 թվականի հուլիսին[11]։

Տարանտինոն ասել է, որ Հարսնացուի կերպարի զարգացումը թողել է երկրորդ ֆիլմի համար․ «Ես չէի ցանկանում նրան դուրեկան դարձնել, ես ցանկանում էի, որ նա վախեցնող լինի»[12]։ Նա ասել է, որ «սիրում է» Հարսնացուի կերպարը և «սպանել է ինքն իրեն, որպեսզի վերջում կերպարը լավ ավարտ ունենա»[13]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոթատրոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Արբորի տեղական թատրոնում երկու ֆիլմերի ցուցադրության վահանակները։

«Սպանել Բիլին։ Մաս 2»-ը կինոթատրոններում թողարկվել է 2004 թվականի ապրիլի 16-ին։ Թողարկումը սպասվում էր դեռ փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել է[14]։ ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը ցուցադրվել է 2,971 կինոթատրոններում և առաջին շաբաթում գրանցել է 25,1 միլիոն դոլար շահույթ[15]։ Ֆիլմի երկրորդ մասի թողարկման առաջին շաբաթվա շահույթը գերազանցել է առաջին մասի շահույթին՝ արդարացնելով ֆիլմը երկու մասի բաժանելու որոշումը[16]։ Երկրորդ մասը դիտելու համար կինոթատրոններ են հաճախել ավելի շատ կանայք, քան առաջին մասի դիտմանը։ Հանդիսատեսների 18-29 տարեկաններ շրջանում 60 տոկոս կանայք և 56 տոկոսը տղամարդիկ էին[17]։

ԱՄՆ-ից և Կանադայից բացի, ֆիլմը թողարկվել է ևս 20 երկրներում՝ առաջին շաբաթում գրանցելով 17,7 միլիոն դոլար շահույթ և զբաղեցնելով առաջին հորիզոնականը միջազգային ֆիլմերի շարքում[18]։ ԱՄՆ-ում և Կանադայում երկրորդ մասը գրանցել է 66,2 միլիոն դոլար շահույթ, իսկ այլ երկրներում ընդհանուր 86 միլիոն դոլար շահույթ՝ միասին գրանցելով 152,2 միլիոն դոլար[15]։

Ամերիկյան մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի օգոստոսի 10-ին ԱՄՆ-ում երկրորդ մասը թողարկվել է DVD և VHS տարբերակներով։

2005 թվականի դեկտեմբերին Տարանտինոն հարցազրույցի ժամանակ նշել է «Սպանել Բիլին» ֆիլմի համար հատուկ թողարկման DVD-ի բացակայության պատճառը. «Ես այնքան երկար էի աշխատել ֆիլմի վրա, որ մեկ տարի դադար էի ուզում և նոր միայն թողարկեի մեծաքանակ DVD փաթեթ»[19]։

ԱՄՆ-ում չի թողարկվել ֆիլմի DVD սեթը, սակայն երկու ֆիլմերի բոքս սեթերը հասանելի են այլ երկրներում՝ Ֆրանսիսայում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում[20]։

2008 թվականի սեպտեմբերի 9-ին երկու ֆիլմերն էլ ԱՄՆ-ու թողարկվել են HD Video և Blu-ray Disc տարբերակներով։

«Ողջ արյունոտ գործը»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի Պրովինսթաունի Միջազգային Կինոփառատոնի ժամանակ Տարանտինոն հայտարարել է, որ «Սպանել Բիլին» ֆիլմի բնօրինակ տարբերակը թողարկելու է 2009 թվականի մայիսին՝ «Սպանել Բիլին։ Ողջ արյունոտ գործը» (Kill Bill: The Whole Bloody Affair) անվամբ, որը ներառում է նախկինում թողարկված երկու մասերը, ինչպես նաև անիմե հատվածի ամբողջական տարբերակը[21]։ Ցուցադրությունները սկսվել են 2011 թվականի մարտի 27-ին՝ Տարանտինոյին պատկանող Նոր Բևերլի Սինեմա կինոթատրոնում[22]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4-ից 4 է գնահատել․ «Միացնելով երկու մասերը, Տարանտինոն վարպետորեն ստեղծել է մի սագա, որն ընդգծում է մարտարվեստի ժանրը՝ կատակելով, սիրելով և գերազանցելով այն։ Այս ամենը մեկ ֆիլմ է, և հիմա, երբ մենք տեսնում ենք այն ամբողջությամբ, այն ավելի հաջող է, քան առանձին երկու մասերը»[23]։ 2009 թվականին նա «Սպանել Բիլին» ֆիլմը ընդգրկել է տասնամյակի լավագույն 20 ֆիլմերի ցանկում[24]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին իր դերի համար Ումա Տուրմանը առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի դրամա ժանրում» անվանակարգում։ Դևիդ Քերադայնը առաջադրվել է նույն մրցանակաբաշխության «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ «Սպանել Բիլին։ Մաս 2» ֆիլմը ընդգրկվել է «Empire» ամսագրի «Բոլոր ժամանակների լավագույն 500 ֆիլմեր» ցանկի 423-րդ հորիզոնականում, իսկ Հարսնացուի կերպարն ընդգրկվել է նույն ամսագրի «Ֆիլմերի 100 մեծագույն կերպարներ» ցանկի 66-րդ հորիզոնականում[25]։

Մրցանակաբաշխություն
Մրցանակ Անվանակարգ Առաջադրում Արդյունք
Empire Awards
Լավագույն ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 2» Առաջադրված
Լավագույն երասանուհի Ումա Տուրման Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Քվենտին Տարանտինո Առաջադրված
«Sony Ericsson»-ի տարվա տեսարան Հարսնացուն ընդդեմ Էլի Առաջադրված
Ոսկե գլոբուս Լավագույն դերասանուհի դրամա ժանրում Ումա Տուրման Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Դևիդ Քերադայն Առաջադրված
MTV Movie Awards Լավագույն ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 2» Առաջադրված
Լավագույն կին դերակատարում Ումա Տուրման Առաջադրված
Լավագույն մարտ Ումա Տուրմանն ընդդեմ Դերիլ Հաննայի Հաղթանակ
Golden Satellite Awards
Լավագույն դրամա ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 2» Առաջադրված
Լավագույն դերասանուհի դրամա ժանրում Ումա Տուրման Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան դրամա ժանրում Դևիդ Քերադայն Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամա ժանրում Դերիլ Հաննա Առաջադրված
Սատուրն
Լավագույն մարտաֆիլմ/արկածային ֆիլմ «Սպանել Բիլին։ Մաս 2» Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Ումա Տուրման Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Դևիդ Քերադայն Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Դերիլ Հաննա Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի Պերլա Հեյնի-Ջարդին Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Քվենտին Տարանտինո Առաջադրված
Լավագույն սցենար Քվենտին Տարանտինո Առաջադրված

Չեղարկված սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի ապրիլին Տարանտինոն «Entertainment Weekly»-ին հայտնել է, որ պլանավորում է սիքվել նկարահանել[26]

Ես ցանկանում եմ տաս տարին մեկ նոր մաս նկարահանել։ Բայց ինձ ամենաքիչը տասնհինգ տարի է պետք դա նորից անելու համար։ Ես մտածել եմ ողջ միֆալոգիան՝ Սոֆիյա Ֆատալեն ստանում է Բիլի ողջ գումարը։ Նա մեծացնելու է Նիկիին՝ Վերնիտա Գրինի դստերը, ով վրեժ կլուծի Հարսնացուից։ Նիկին արժանի է վրեժ լուծելու այնքան, որքան Հարսնացուն։ Ես նույնիսկ մի քանի տեսարաններ հիմա կնկարահանեմ, որպեսզի դերասանուհիներին այս տարիքում ֆիքսեմ։

2006 թվականին Սան Դիեգոյի Միջազգային Comic-Con-ի ժամանակ Տարանտինոն նշել է, որ «Գրիդնահուս» ֆիլմի ավարտից հետո նա ցանկանում էր երկու անիմե նկարահանել՝ Բիլի և նրա ուսուցիչների, ինչպես նաև Հարսնացուի նախապատմությունների մասին[27][28]։ 2007 թվականին մանրամասներ ի հայտ եկան երկու հնարավոր շարունակությունների մասին՝ «Սպանել Բիլին։ Մաս 3» և «Մաս 4»։ Ըստ հոդվածի․ «երրորդ ֆիլմը պատմում է երկու մարդասպանների վրեժի մասին, որոնց ձեռքն ու աչքը առաջին և երկրորդ մասերում Հարսնացուն խլել է նրանցից»։ Հոդվածը նաև հայտնում է, որ չորրորդ մասը պատմելու է մոր համար վրեժ լուծող Նիկիի մասին[29]։ 2020 թվականին Վիվիկա Ա. Ֆոքսը, ով առաջին ֆիլմում մարմնավորել է Վերնիտա Գրինին, առաջարկել է, որ դերասանուհի Ամբրոսիա Քելլին կկրկնի իր դերը ֆիլմում որպես մեծահասակ Նիկի, իսկ եթե Քելլին չկարողանա վերադառնալ դերին, ապա կարելի է դիտարկել Զենդեյային[30]։

2009 թվականին Մորելիայի Միջազգային Կինոփառատոնի ժամանակ Տարանտինոն նշել է, որ նախատեսում է թողարկել «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը[31]։ Նույն ամսին նա նշել է, որ երրորդ մասը լինելու է իր կարիերայի իններորդ ֆիլմը և թողարկվելու է 2014 թվականին[32]։ Տարանտինոն նշել է, որ ցանկանում էր 10 տարի անցնի Հարսնացուի վերջին կոնֆլիկտից՝ նրան և իր աղջկան մի որոշ ժամանակ հանգիստ տալու համար[33]։

2012 թվականի դեկտեմբերին Տարանտինոն ասել է, որ նա միգուցե չթողարկի երրորդ մասը[34][35]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի հուլիսին Տարանտինոն ասել է, որ նա և Տուրմանը քննարկել են հնարավոր սիքվելը[36]։ 2019 թվականի դեկտեմբերին Տարանտինոն ասել է, որ Տուրմանի հետ խոսել է ֆիլմի վերաբերյալ «հետաքրքիր» գաղափարի մասին․ «Դա կլինի առնվազն երեք տարի հետո»[37]։ 2021 թվականի հունիսին Տարանտինոն հայտնել է, որ հնարավոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու նախորդ ֆիլմերի պատմությունից 20 տարի անց և հնարավոր է, որ Տուրմանն և նրա դուստր Մայա Հոուքը կատարեն Հարսնացուի և ԲիԲիի դերերն համապատասխանաբար։ Նա նաև նշել է Էլ Դրայվերի, Սոֆիյա Ֆատալեի և Գոգո Յուբարիի զույգ քրոջ՝ Սիակիի հնարավոր հայտնվելը ֆիլմում[38]։ Ավելի ուշ նույն ամսին Տարանտինոն ասել է, որ պոտենցիալ սիքվելներից և պրիկվելներից ոչ մեկն իրականություն չի դառնա, քանի որ նա չի ցանկանում նկարահանել ավելի շատ ֆիլմեր այս պատմության մասին՝ առաջին երկու մասերի ստեղծման ժամանակ կրած հոգնածությունից հետո[39]։ 2023 թվականի հուլիսին Տարանտինոն հաստատել է, որ ֆիլմի սիքվելը չի նկարահանվելու[40]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0378194/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.metacritic.com/movie/kill-bill-vol-2
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.ofdb.de/film/40507,Kill-Bill-Vol-2
  4. Internet Movie Database — 1990.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://www.filmaffinity.com/es/film968175.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://www.imdb.com/title/tt0378194/fullcredits
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. Tarantino, Quentin; Peary, Gerald (2013). Quentin Tarantino: Interviews, Revised and Updated. University Press of Mississippi. էջ 120. ISBN 9781617038747. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 Snyder, Gabriel (2003 թ․ հուլիսի 15). «Double 'Kill' bill». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  12. Ansen, David (2003 թ․ նոյեմբերի 13). «Pulp Friction». Newsweek (Interview). New York City: IBT Media.
  13. Schilling, Mary Kaye (2004 թ․ ապրիլի 16). «The Second Coming». Entertainment Weekly (Interview). Meredith Corporation.
  14. Diorio, Carl; Hettrick, Scott (2004 թ․ հունվարի 8). «Inside Move: 'Bill 2' delayed until April». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  15. 15,0 15,1 «Kill Bill Vol. 2 (2004)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 29-ին.
  16. Staff (2004 թ․ ապրիլի 19). «Bill makes a killing at US box office». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. «Kill Bill: Volume 2's total ... confirmed the financial good sense of Miramax's decision to split the movie in two.»
  17. McNary, Dave (2004 թ․ ապրիլի 18). «'Bill's' better half». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  18. Staff (2004 թ․ ապրիլի 29). «Kill Bill tops global box office». BBC News. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  19. «Tarantino Brings Kill Bills Together». ContactMusic.com. 2005 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
  20. «Best DVD Packaging of 2004». DVD Talk. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
  21. «Advocate Insider». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
  22. «Kill Bill: The Whole Bloody Affair Premieres March 27». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  23. Roger Ebert (2004 թ․ ապրիլի 16). «Kill Bill, Volume 2». rogerebert.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. Roger Ebert (2009 թ․ դեկտեմբերի 30). «The best films of the decade». Roger Ebert's Journal. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. «The 100 Greatest Movie Characters| 66. The Bride | Empire». www.empireonline.com. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  26. Schilling, Mary Kaye. «From Kill Bill to kids: A Q&A with Quentin». www.ew.com. Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  27. Rodriguez and Tarantino Present Grindhouse! Արխիվացված Նոյեմբեր 17, 2020 Wayback Machine, Blake Wright on ComingSoon.net, July 22, 2006. Retrieved August 7, 2006.
  28. SDCC '06: Tarantino Confirms More Kill Bill! Արխիվացված 2012-10-15 Wayback Machine, Bloody-Disgusting.com, July 22, 2006. Retrieved October 5, 2007.
  29. «Kill Bill Volumes 3 and 4 Details Emerge!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  30. Sharf, Zack (2020 թ․ հուլիսի 10). «Vivica A. Fox Urges Tarantino to Cast Zendaya as Vernita Green's Daughter in 'Kill Bill Vol. 3'». Indie Wire. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  31. Quentin Tarantino Talks Kill Bill 3: The Bride Will Fight Again! Արխիվացված Հոկտեմբեր 4, 2009 Wayback Machine, BadTaste.it, October 1, 2009. Retrieved October 2, 2009.
  32. «Tarantino Teases 'Kill Bill Volume 3'». 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  33. Young, James (2009 թ․ հոկտեմբերի 3). «Tarantino wants to 'Kill Bill' again». Variety. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  34. Nicholson, Max (2012 թ․ դեկտեմբերի 12). «No Kill Bill 3 for Tarantino». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  35. «Director Tarantino: Kill Bill: Vol. 3 Still a Possibility». Anime News Network. 2016 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  36. Sharf, Zack (2019 թ․ հուլիսի 22). «'Kill Bill Vol. 3' Not Dead Yet: Quentin Tarantino Says He's Still in Talks With Uma Thurman». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  37. Sharf, Zack (2019 թ․ դեկտեմբերի 10). «Tarantino Says 'Kill Bill Vol. 3' Is 'Definitely in the Cards' but Would Be Years Away». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  38. Sharf, Zack (2021 թ․ հունիսի 30). «'Kill Bill Vol. 3' Would Star Maya Hawke as The Bride's Daughter and Maybe Bring Back Elle Driver». IndieWire (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  39. «Quentin Tarantino Started Writing A 'Reservoir Dogs' Novelization & Reveals His New Stage Play Is 'Once Upon A Time In Hollywood'». theplaylist.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  40. «Quentin Tarantino Responds to Kill Bill Vol. 3 Rumors». Movies.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]