Սուրեն Սարգսյան (պրոֆեսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Թարխանի Սարգսյան
Ծնվել էհունիսի 10, 1954 (69 տարեկան)
ԾննդավայրԶոլաքար, Գեղարքունիքի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԱշխատանքՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Սուրեն Թարխանի Սարգսյան (անգլ.՝ Suren Sargsyan, հունիսի 10, 1954(1954-06-10), Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի հունիսի 10-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող է։ Զբաղվում է գիտական աշխատանքով, հեղինակ է մի շարք մենագրությունների։ Գիտական աշխատանքին զուգընթաց Սարգսյանը դասընթացներ է կարդում Երևանի պետական, Գլաձոր և Հյուսիսային համալսարաններում «Հայոց պատմության հիմնահարցեր», «Հայ պարբերական մամուլի պատմություն», «Հայ քաղաքական մտքի պատմություն»։

Ամուսնացած է, ունի երկու տղա՝ Արթուրը իրավաբան է, Արմանը՝ պատմական գիտությունների թեկնածու է, իսկ դուստրը՝ Անին, ՀՀ Կառավարման ակադեմիայի մագիստրանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին ընդունվել և 1988 գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Նույն տարում ընդունվել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրա, որն ավարտելով՝ 1991 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ սկզբում որպես կրտսեր, հետո՝ ավագ, ապա՝ առաջատար գիտաշխատող։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թ. սկսած դասավանդել է Երևանի պետական, «Գլաձոր» և «Հյուսիսային» համալսարաններում

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի քանի մենագրությունների՝ «Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցություն 1908-1921 թթ.», «1885-1908 թթ. Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը արմենական գործիչների գնահատմամբ», «Արմենիա պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում», «Սանահինի 1050-ամյա համալսարանը. համառոտ պատմություն», «Периодическое издание «Армения» у истоков армянской национально освободительной идеологии», «Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական կյանքը և «Արմենիա» պարբերականը», «Արևելահայ ռամկավար մամուլը 1918-1920 թթ.» և այլն, որոնք նոր խոսք են հայ պատմագիտության ասպարեզում և 200-ից ավելի գիտական հոդվածների, հրապարակումների և գրախոսականների։ Համահեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն», «Հայ պարբերական մամուլի պատմություն», «Հայ ազգային ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ (1885-1914 թթ.)» հիմնարար երկերի։ Ս. Սարգսյանի հեղինակած հոդվածները լույս են տեսել ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Սահմանադրական ռամկավար կուսակցություն (1908-1921 թթ.)», Երևան, Տիգրան Մեծ տպարան, 2009թ., 242 էջ, տպաքանակը 500 օրինակ։ (The Armenian Constitutional Ramkavar Party (1908-1921),Yerevan, Tigran Mets Publishing House, 2009, 244 pages, 500 copies, ISBN 978-99941-0-335-5)
  • 1885-1908 թթ. հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը Արմենական գործիչների գնահատմամբ, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2010 թ., 120 էջ, տպաքանակը 200 օրինակ։ (The National Liberation Struggle of the Armenian People of 1885-1908 in the Armenakan Figures’Assessing, Yerevan, Institute of History of NAS RA, 2010, 120 pages, 200 copies, ISBN 978-99941-73-43-3)
  • «Արմենիա» պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում, Ե.,«Անտարես» հրատարակչություն, 2014, 680 էջ, տպաքանակը 300 օրինակ։ (The Newspaper "Armenia" at the Roots of the Liberation Ideology,Yerevan, Antares Publishing House, 2014, 680 pages, 300 copies, ISBN 978-978-9939-51-567-0:)
  • Համահեղինակ «Պատասխան առորանկէ», Հեղինակներ` ԹերզեանՊ.,Եազըճեան Գ., Սարգսեան Ս., Եազըճեան Կ., Գահիրէ, «Աֆրիկանպրեսս» հրատարակչություն, 2014, 41-53էջեր, տպաքանակը 200 օրինակ:Co-author, “Answer To It Concern ", Cairo, 2014, pages 41–53, 200 copies. 978/977/90/1923/9
  • Периодическое издание “Армения” у истоков национально-освободительной идеологии. Институт Социальных Наук, Москва, 2015, 201 стр., тираж 300 экз. (The Newspaper Armenia at the Roots of the Liberation Ideology, Moscow, Institute of Social Sciences, 2015, 200 pages, 300 copies, ISBN 978-5-9900169-6-5)
  • «Սանահինի համալսարան 1050 (համառոտ պատմություն)», Երևան, «Լուսակն» հրատարակչություն, 2016, 160 էջ, տպաքանակը 200 օրինակ, ISBN 978-9939-873-00-8: (The University of Sanahin 1050 (brief history), Yerevan, Publishing House, Lusakn, 2016, 160 pages, 200 copies, ISBN 978-9939-873-00-8)
  • «Մկրտիչ Փորթուգալյանի հասարակական-քաղաքական գործունեությունը և «Արմենիա» պարբերականը», խմբագիր` Խառատյան Ա.,ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 423 էջ, տպաքանակը` 200 օրինակ։ (MkrtichPortugalyan's Public-Political Activities and the Newspaper “Armenia”, publishing house of the Institute of History of NAS, 2018, 423 pages, 200: ISBN 978-9939-860-61-9)
  • Տպագրության էպատրաստ նաև «Հայազգային-ազատագրական պայքարի 1885-1908 թթ. փուլը հնչակյան գործիչների գնահատմամբ» (132 էջ) մենագրությունը։ (“The National Liberation Struggle of the Armenian People of 1885-1908in the Hnchakian Figures’Assessing” (132 pages) is also ready for publishing.)[1]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱՊատմության ինստիտուտ, չորս հատորով` հատոր III, գիրք առաջին, Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2010։ Խմբագրական խորհուրդ` Բարխուդարյան Վ.Բ., Մելքոնյան Ա.Ա., Կոստանդյան Է. Ա. և ուրիշներ, 700 էջ, տպաքանակը` 4000։ Արմենական կուսակցություն, էջ 482-491, Վանի 1896 թվականի հերոսական ինքնապաշտպանությունը, էջ 557-562։ (History of Armenia, Institute of History of NAS RA, 4 Volumes: Volume 3, Book I, Yerevan 2010, the sections “The ArmenakanParty”,pages 482-491 and “The Heroic Self-Defense of Van”, editors Barkhudaryan V.B., Melqwnyan A.A., Kwstandyan E.A., pages 557-562; Volume 3, Book II, Yerevan 2011, section ISBN 978-99941-1-903-5)
  • Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, չորս հատորով` հատոր IV, գիրք երկրորդ, Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2016։ Խմբագրական խորհուրդ` Բարխուդարյան Վ.Բ., Մելքոնյան Ա.Ա., Հարությունյան Հ.Մ.և ուրիշներ, 700 էջ, տպաքանակը` 4000։ Սարգսյան Ս. Թ.,Սփյուռքահայ մամուլը XX դարում, էջ 584-599 (History of Armenia, Institute of History of NAS RA, 4 Volumes: Volume 4, Book I I,Yerevan 2016, editors Barkhudaryan V.B., Melqwnyan A.A., Harutyunyan H. M.,the section Armenian Diaspora’s Press in XX center,.IBSN 978-9939-68-541-0)
  • «Հայաստան» հանրագիտարան, Երևան,«Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, «Տիգրան Մեծ» տպարան, 2012, Խմբագրական խորհուրդ` Այվազյան Հ., Գուլակյան Հ., Ահարոնյան Յ. և ուրիշներ, 1163 էջ, տպաքանակը 1200։ Զանգվածային լրատվականմիջոցներ, Հայ պարբերական մամուլը, էջ 761-778, Հեռագրական-լրատվական գործակալություններ, էջ 787-789։ (The Armenian Periodical Press, pp. 761–778, TheArmenian News Agencies: pp. 787–789, The Encyclopedia “Armenia”, editorsAyvazyan H., Gulakyan H., Aharonyan Y., Yerevan, 2012. ISBN 978-5-89700-040-1)
  • Վանի հերոսամարտը, Հայաստանի մայրաքաղաքները, գիրք I, Վան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, խմբագրական խորհուրդ` Աբրահանյան Լ., Ավետիսյան Պ., Մարության Հ. և ուրիշներ, 352 էջ, տպաքանակը`200 օրինակ, Ե., 2013, 163-170 էջեր։ (The Heroic Battle of Van, Capitals of Armenia,editorsAbrahamyan L., Avetisyan P., Marutyan H., book I, Van, “Science” Publishing House of NAS RA, Yerevan 2013, 352 pages, circulation of 200 copies, pp. 163–170. IBSN 978-5-8080-1003-1)
  • Հայ պարբերական մամուլի պատմություն 1900-1922, հատոր 2, խմբագիրներ` Խառատյան Ա., Գևորգյան Լ., Երևան, Պատմությանինստիտուտ, 2017, Հնչակյան մամուլ (1898-1902) («Մարտ», «Նորկեանք») 617-646 էջեր, «Ձայն հայրենեաց» (1899-1911), 628-639 էջեր, Սահմանադրական ռամկավար մամուլ, «Ազգ» (1907-1921), 639-646 էջեր, «Վան-Տոսպ» (1911-1918), 646—660 էջեր։ 787 էջ, տպաքանակը` 150 օրինակ, (The History of the Armenian Periodical Press 1900-1922 («Mart», «Nor Keanq»), 617-646 pp., «DzaynHayrenyac» (1899-1911), pp. 628–239, Liberal DemokraticPeriodical Press, «Azg» (1907-1921), pp. 639–646, «Van-Tosp» (1911-1918), pp. 646–660, Volume 2, Yerevan, 2017, IBSN 978-99941-73-85-3,)
  • Հայ մամուլը 217 տարեկան, «Զարթօնքբացառիկ», Պէյրութ, 2011, 208էջ, տպաքանակը՝ 200 օրինակ, էջ 17-124։ (The Armenian Press is 217 Years Old, “ZartonqBatsariq” Beirut, 2011, 171pages, circulation of 200 copies, pages 17–124.)
  • Սարգսյան Ս., Միքայել Նաթանյանի և Փանոս Թերլեմեզյանի պատմագիտական հայեցակարգերը Արմենական կուսակցության և հայազատամարտի վերաբերյալ, «Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ», Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ասպրիրանտների չորրորդ գիտականնստաշրջանի նյութերի ժողովածու, 552 էջ, տպաքանակը` 200,Ե., «Գլաձոր» համալսարան, 2009, 171-183 էջեր։ (MikayelNatanyan’s and PanosTerlemezian's Historiographical Concepts on Armenakan Party and Armenian Liberation Struggle, “State, History, Economy, Culture’’, collection of Gladzor University’s fourth scien. Editor Ghangiryan G. D., circulation of 200 copies. 0՝tific session - materials by professors, lecturers, research students, Yerevan, Gladzor University, 2009, pp. 171-183. IBSN 978-99941-49-04-9)
  • Արամ Մանուկյանը Վանի 1915 թ. հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչ և ղեկավար, Արամ Մանուկյան ազգային և պետական գործիչը (հոդվածների ժողովածու), Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2010 թ., խմբագիր՝ Խաչատրյան Կ., տպաքանակը՝ 200 օրինակ, 120 էջ, 18-25 էջեր։ (Aram Manukyan – the Organizer and Leader of Van Self-Defence 1915, Aram Manukyan - National and State Figure (collection of articles): Yerevan, Institute of History of NAS RA, editor Khachatryan K., circulation of 200 copies. 120 pages, 2010, pp. 18-25. ISBN 978-99941-73-33-6)
  • Արմենական կուսակցության պատմության դասավանդման գիտամեթոդական առանձնահատկությունները ԲՈՒՀ-երում՚, ՙՀյուսիսափայլ՚ գիտական հոդվածների ժողովածու, Հյուսիսային համալսարանի հրատարակչություն, Երևան, 2010, Խմբագիր՝ Ներսիսյան Ա., տպաքանակը՝ 200 օրինակ, 134 էջ, 129-133 էջեր։ (The Scientific-Methodological Peculiarities of Teaching the Armenakan Party’s History at Universities,“Hiussisapail” collection of articles, Publishing House of Northern University, Yerevan, 2010, editor Nersisyan A., circulation of 200 copies, pp. 134 pajes, 129-133. IBSN-978-99941-866-1-7)
  • Հնչակյան կուսակցության հիմնադրման պատմության հարցերի լուսաբանումն ըստ Խանազատի հուշերի, «Ակունք» գիտական հոդվածների ժողովածու, Խմբագիր՝ Ներսիսյան Ա., տպաքանակը՝ 200 օրինակ, թիվ 1, Ե., ԵՊՀհրատարակչություն (Իջևանիմասնաճյուղ), 2011, 127 էջ, 31-40 էջեր։ (The Elucidation of the Issues of Founding the History of the HnchakyanParty According to Khanazat’s Memoirs, Collection of scientific articles“Akunq”, editor Nersisyan A., circulation of 200 copies, N1, Yerevan, YSU Publishing House (the Ijevan branch), 2011, 127 pajes, pp. 31–40. IBSN 978-5-8084-1422-8)
  • Վաչե Ղազարյան` Արմենական կուսակցության պատմագիր, «Գլաձոր-20» հոդվածների ժողովածու, Ե., 2012, խմբագիր Ջհանգիրյան Գ. Դ., 688 էջ, տպաքանակը՝ 200 օրինակ, 07-526 էջեր։ (VacheGhazaryan - the Historiographer of the Armenakan Party: “Gladzor-20” collection of articles, Yerevan, 2012, editor Ghangiryan G.D.,688 pages, circulation of 200 copies, pp. pp. 507–526:. IBSN 978-99941-49-10-0)
  • 1885-1908 թթ. հայժողովրդի ազգային ազատագրական պայքարը Ս. Սապահ-Գյուլյանի գնահատմամբ, «Հայոց պատմության հարցեր» ժողովածու, խմբագիրներ՝ Մելքոնյան Ա.Ա., Խառատյան Ա. Ա., Դանիելյան Է. Ա., տպաքանակը՝ 200 օրինակ, Ե., 2011 թ, թիվ 12, 272 էջ, 223-237 էջեր։ (The National Liberation Struggle of the Armenian People of 1885-1908 in S. Sapah-Gulyan’s Assessing, “Questions of the Armenian History” collection, Yerevan, 2011, editors Melqwnyan A.A., Kharatyan A.A., Danielyan E. A., N 12, 272 pages, circulation of 200 copies, pp. 223–237. IBSN 978-99941-73-64-8)
  • «Արմենիա» թերթի Շրջաբերականը, «Նոր Գլաձորը գիտության բավիղներում (Երևանի«Գլաձոր»համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների վեցերորդ գիտական նստաշրջանի հոդվածների ժողովածու), խմբագիր՝ Ջհանգիրյան Գ. Դ., տպաքանակը՝ 200 օրինակ, 500, Ե., 2013, Նոյյանտապան, 543 էջ, 251-272 էջեր։ (The Circular of the NewspaperArmenia, New Gladzor in the labyrinths of science: (Yerevan, Gladzor University’s sixth scientific session - materials by professors, lecturers, research students, editor Ghangiryan G.D., , circulation of 200 copies, Yerevan, NoyanTapan publishing house, 543Pages, pp. 251-272. IBSN 978-99941-49-09-4)
  • Հետսահմանադրական Թուրքիան և «Արմենիա» պարբերականը (Հայաստան. Ցեղասպանությունից վերածնունդ 1915-2015, Երևանի Գլաձոր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների` ցեղասպանության 100-ամյա տարելիցին և Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված յոթերորդ գիտ. նստ. հոդ. ժող.), խմբագիր՝ Ջհանգիրյան Գ.Դ., տպաքանակը՝ 200 օրինակ, «Նոյյան Տապան Հոլդինգ» հրատ., Ե., 2015, 571 էջ, տպաքանակը` 200, 30 հեղինակ, էջ 491-510։ (Post-Constitutional Turkey and Newspaper “Armenia”, (Armenia: from the Genocide to Rebirth 1915-2015, Yerevan, Gladzor, Collection of articles of the 7th scientific session dedicated to the 100th anniversary of Genocide and 25th anniversary of Gladzor University Foundation), editor Ghangiryan G.D.,, circulation of 200 copies, “NoyanTapan Holding” publishing house, Yerevan 2015, 571 pages, circulation of 200 copies, pp. 491–510. IBSN 978-99941-49-10-0)
  • «Բանակ երևույթը հայոց մեջ»։ ԵՀՀ-ում տեղի ունեցած «ԲՈւՀ-բանակ» համագործակցության գերակայությունը «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, խմբագիրներ՝ Մակիչյան Բ.Մ., Բրանսկի Վ.Բ., Հակոբյան Գ. Հ., տպաքանակը՝ 200 օրինակ, Ե., 2017, 381 էջ, էջ 79-99։ (The Phenomenon of Army for Armenians, collection of materials of the international conference “The Priority of Cooperation between Higher Education Institutions and Army in the context of Nation-Army concept, editors Makichyan B.M., Branski V.B., Hakwbyan G.H., circulation of 200 copies, Yerevan, 2017, 381 pages, circulation of 200 copies, pp. 79–99. IBSN 978-9939-873-05-3)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]