Սուրեն Երզնկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Երզնկյան
Դիմանկար
Ծնվել է1881
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1963
Մահվան վայրՇվեդիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ,  Ֆինլանդիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի հոգևոր ճեմարան, Փարիզի համալսարան և Ժնևի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, հեղափոխական և Q4461065?
ԱշխատավայրՄարտակոչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սուրեն Երզնկյան (Սուրեն Երզնկյան Լորելլի (շվեդ.՝ Sourène Erzinkian-Lorelli), կեղծանուններ՝ Իմամ Ռագուզա, Հ․ Լորելլի, Արսեն կամ Արսեն Ազատիանի[1], 1881, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1963, Շվեդիա), հայ, խորհրդային դիվանագետ, որը 1920-1930-ական թվականներին խորհրդային առևտրական կոմիսար է եղել Ֆինլանդիայում։ Երզնկյանին հովանավորել է Անաստաս Միկոյանը։ Սուրեն Երզնկյանի և Ֆինլանդիայում 1929-1932 թվականների խորհրդային դեսպան Իվան Մայսկիի միջև տարաձայնությունների ու պայքարի արդյունքում, Երզնկյանը 1930 թվականին Ֆինլանդիայից քաղաքական ապաստան է խնդրել[2]։ 1944 թվականին Ֆինլանդիայից տեղափոխվել է Շվեդիա։

Սուրեն Երզնկյանը 1938 թվականին՝ Իմամ Ռագուզա կեղծանունով, Ստալինի մասին գիրք է գրել, որը հրատարակվել է Ֆինլանդիայում 1941 թվականին «Մոսկվայի սարսափը» վերնագրով (ֆիններեն՝ Moskovan hirmuvaltias)։ Ստեղծագործությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիայում արգելված գրքերի շարքում էր[3]։ Երզնկյանը շարունակել է գրել նաև Շվեդիա տեղափոխվելուց հետո[1]։ Նրա կինը՝ Գետա Երզնկյանը (շվեդ.՝ Göta Erzinkianista), ում հետ նա ծանոթացել է Հելսինկիում, 1997 թվականին նկարահանվել է Սուրեն Երզնկյանի մասին պատնող «Նրա հայ արքայազնը» վավերագրական կինոնկարում[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմամ Ռագուզա կեղծանունով՝

  • La vie de Staline, Paris : Fayard, 1938.; engl. The Life of Stalin; suomeksi Moskovan hirmuvaltias, WSOY, 1941
  • Iivana mushikka ja kunnon neuvostolehmä, Omakustanne 1941
  • Sovetismin luhistuminen Suur-Saksan iskuista, Omakustanne 1941
  • Kaukasien min fosterjord, Dagens böcker, Malmö, tryckt i Lovisa 1944
  • Kaukasiska folksagor, Helsingfors Söderström 1945 ja Stockholm : Koop. förb., 1945[5]

Այլ կեղծանուններով՝

  • Lorelli, H.: Kamo – tsaarivallan vihollinen. Gummerus 1934
    • Lorelli, Kamó tsarismens bekämpare, Lenins vän och lärjunge, Stalins kamrat och landsman. – Helsingfors, 1934.
  • Azatiani, Arsene, Stalin och Sovjetunionen. Uppsala : Nyblom & Hårshagen,1945.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Sourène Erzinkian-Lorelli». Immigrant-institutet. 19.8.2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին. (շվեդ.)
  2. Leppänen, Veli-Pekka (19.8.2007). «Puolueen ja rakkauden soturi - Kimmo Rentola ravistaa pölyt tärkeimmästä neuvostoloikkarista, s. C3». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին. (ֆին.)
  3. Kai Ekholm (2000). «Kielletyt kirjat (Väitöskirjan tiivistelmä)» (PDF). Jyväskylä. Viitattu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին. (ֆին.)
  4. «Hennes armeniske prins». 19.8.2007. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.(շվեդ.)
  5. «Kaukasiska folksagor LIBRIS-ի կայքում». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kimmo Rentola: Neuvostodiplomaatin loikkaus Helsingissä 1930. Supo, 2007. (Ei myynnissä, saatavana Suposta)