Սուրբ լեռ (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ լեռ
Տեսակբլուր
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՀռոմ
ԲԾՄ50 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ լեռ կամ Մոնտե Սակրո (լատին․՝ Mons Sacer, իտալ.՝ Monte Sacro), բլուր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Անյենե գետի ափին, Կապիտոլիում բլրի հյուսիս-արևելքյան կողմում[1]։ Լեռն իր անվանումը ստացել է ավգուրների և հարուսպիկների հեթանոսական գուշակությունների հետևանքով։ Լեռը նույնանում է նաև մ. թ. ա. 494 և 449 թվականներին պլեբեյների ապստամբության հետ[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ լեռան դիրքը հանդիպում է հռոմեական դարաշրջանի Ասկոնիոսի[2], Կիկերոնի Տիտոս Լիվիոսի և Վալերիո Մասսիմոյի փաստարկներում։ Ըստ այս աղբյուրների համարվում է, որ լեռը գտնվում էր քաղաքից 3 մղոն հեռու, Անյենեի գետափի և Վիա Նոմենտանա հին ճանապարհի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի լեռան վրա ապրել են ավգուրները՝ քրմեր, որոնք կանխագուշակում էին ապագան հավքերի թռիչքից։ Եվ այդ պատճառով էլ լեռը ստացել է իր անվանումը։ Ըստ մեկ այլ լեգենդի հարուսպիկների գուշակությունների ժամանակ, երբ քամին ուժգնանում էր, տանում էր նրանց գլխարկները, ինչից նրանք ենթադրում էին, որ աստված բարկանում է, և քրմերի հրաշագործ աղոթքը պաշտպանում է իրենց։

Հին Հռոմում Մոնտե Սակրո լեռը քաղաքային պարիսպներից դուրս էր և գտնվում էր հին Նոմենտանա ճանապարհի վրա։ Վերջինիս որոշ հատվածներ առ այսօր պահպանված են։ Այստեղ կան մի քանի դամբարաններ, որոնցից երկուսը տեսանելի են լեռան մոտակայքում։

Բացի կրոնական արարողություններից լեռը նաև եղել է գյուղատնտեսական նշանակության վայր։ Ժամանակի ընթացքում այն նաև դարձել է բնակավայր։ Այստեղ էր գտնվում Ֆաոնտե վիլլան, որը կառուցված էր երբեմնի Վիա Սալարիա փողոցի վրա։

Հետագայում լեռն ունեցավ ռազմական նշանակություն, և ապաբնակեցվեց։ Հռոմի ընդլայնվեց ուրիշ ուղղությամբ։ Այս վայրում միակ տեղը, որ հաճախակի էին այցելում Նոմենտանո կամուրջն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ անցակետ։

Պլեբեյների ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմենտանո Կամուրջ, հեղինակ Պիեռ Նիկոլա Բրիսե

Մ. թ. ա. 494 թվականին պլեբեյներն ապստամբելով հեռանում են Հռոմից դեպի Ավենտին բլուր և Սուրբ լեռ, որոնք այդ ժամանակ գտնվում էին քաղաքի սահմաններից դուրս։ Դրանով նրանք ուզում էին հատատել իրենց քաղաքական և սոցիալական իրավունքերը։ Դա արդյունավետ պայքար էր, քանի որ նրանց մասսայական տեխափոխման պատճառով, Հռոմի տնտեսական վիճակը վատթարացավ։ Դա պլեբեյների առաջին սեցեսիան (հեռացում) էր, որի հետևանքով հռոմեական համայնքի պատրիկյան մասը ստիպված համաձայնվեց քաղաքական ինստիտուտների ստեղծմանը։ Դրանք պետք է ապահովեին պլեբեյների իրավունքների պաշտպանությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Священная гора в Риме // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Asconio.Orationum Ciceronis Quinque Enarratio, IV. Pro Cornelio.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Священная гора в Риме // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ լեռ (Հռոմ)» հոդվածին։