Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մովսեսգյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսեսգյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցին հարավից

##Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մովսեսգյուղ) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան ՀՀ, Տավուշի մարզ, Մովսեսգյուղ
Կոորդինատներ 40°54′23″ հս. լ. 45°29′29″ ավ. ե. / 40.906389, 45.49138940°54′23″ հս. լ. 45°29′29″ ավ. ե. / 40.906389, 45.491389
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Թեմ Գուգարաց
Օծման թվական 2011 թ. օգոստոսի 7
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ գերազանց
Առաջնորդ Արամ քահանա Միրզոյան
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածին եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես գյուղում: Եկեղեցին պատկանում է ՀԱԵ Գուգարաց թեմին:

Ի տարբերություն հին Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչվում է «գյուղի նոր եկեղեցի»:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Մովսես գյուղի նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել են հին եկեղեցու տեղում: Հին եկեղեցին քանդել են 1937 թվականին և դրանից մնացել է միայն արևելյան պատը և հյուսիսային կողմում կառուցված մկրտության ավազանը: 2005 թվականին մոսկվաբնակ մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ սկսվեց նոր եկեղեցու կառուցումը քանդածի տեղում:

[խմբագրել] Օծման արարողություն

Հին Սուրբ Գևորգ եկեղեցու արևելյան պատը և հյուսիսային կողմում մկրտության ավազանը

2011 թվականի օգոստոսի 7-ին անց է կացել եկեղեցու օծման հանդիսավրո արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Բերդ» պարային համույթը և Կոմիտասի անվան լարային քառյակը և օպերային հայտնի երգչուհի Աննա Մնացականյանը[1]:

Եկեղեցու օծման օրը, օգոստոսի 7-ին, կատարվել է նաև եկեղեցու հիմնադիր Վազգեն Վանեսյանի և նրա ընտանիքի մկրտությունը նոր եկեղեցում: Իսկ հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, կատարվել է տեղաբնակների զանգվածային մկրտություն և պսակադրության արարողություններ[1]: Նաև բազմաթիվ սիրահար զույգեր հատուկ հետաձգել են հարսանիքի օրը, որպեսզի պսակադրվեն նոր եկեղեցում[1]:

Տարածաշրջանի հոգևոր հովիվ Արամ քահանա Միրզոյանը ասում է նոր եկեղեցու կառուցման կապակցությամբ՝

Aquote1.png Ամենահուսադրողն այն է, որ եկեղեցի այցելողների հոսքը չի դադարում: Եվ որ գովեստի է արժանի, մարդիկ գալիս են իրենց ընտանիքներով:[2] Aquote2.png


Իսկ 2010 թվականի օգոստոսին «Կարոտ» փառատոնի շրջանակներում Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին (որը արդեն համարյա պատրաստ էր, բայց պաշտոնապես բացված չէր) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնելու արարողության ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակոցներ էին արձակվում[1]։

[խմբագրել] Կառուցում

Նոր եկեղեցու շինարարության ժամանակ օգտագործվել են ավերված հին եկեղեցու քարերը[1]:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով