Մովսեսգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մովսեսգյուղ
Mosesgegh.JPG
Մովսեսգեղը և հետևից ադրբեջանական Ալիբեյլին
40°54′23″ հս. լ. 45°29′29″ ավ. ե. / 40.906389° հս. լ. 45.491389° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Տավուշի մարզ
Գյուղապետ Լյուդվիգ Ապերյան
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 2 046[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Մովսեսգեղցի (մուսեսցի)
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (267-96)
Պաշտոնական կայք հղում
##Մովսեսգյուղ (Հայաստան)
Red pog.png
##Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)
Red pog.png

Մովսեսգյուղ կամ Մովսես, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Մովսեսգեղը մատենագրության մեջ հիշատակվում է որպես Մոսես, Մովսեսգյուղ, Մովսես, Մովսեսգեղ, Մովսեսքենդ անվանումներով: Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ: 1831թ ուներ 220, 1837թ` 684, 1897թ` 1139, 1926թ` 1431թ` 1939թ` 2118, 1959թ` 2474, 1970թ` 2904, 1979թ` 2741, 2001թ. մարդահամարի տվյալներով մշտական բնակչությունը կազմում է` 2212(կանայք`1174, տղամարդիկ` 1038): Նույն տվյալների համաձայն առկա բնակչությունը կազմում է 1978 մարդ: Գյուղը սկզբում հիմնված է եղել այժմյան հր-արլ, բարձրության վրա, Ղարաբաղից եկած վերաբնակիչների կողմից: Ունի միջնակարգ դպրոց, (հիմնված 1852թ), մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ: Շրջակյքում կան եկեղեցու, մատուռի ավերակներ, խաչքարեր: Ըստ ավանդության լեզգիների հրոսակախմբերի հարձակման ժամանակ բոլորը փախչում և թաքնվում են, չի փախչում միայն քաջ ու հաղթանդամ Մովսեսը, որից և գյուղ կոչվում է Մովսես: Մեկ այլ աղբյուրի համաձայն գյուղը հիմադրվել է Մովսես անունով անձավորության կողմից, ով կառուցել է առաջին տունը` այդպիսով դնելով ապագա բնակավայրի հիմքը:

[խմբագրել] Աշխարհագրություն

Գյուղի միջնակարգ դպրոցը

Տարածաշրջանի նախկին խորհրդային վարչական կենտրոն Բերդից գտնվում է 15 կիլոմետր հեռավորության վրա, հյուսիսարևելյան հատվածում, Խնձորուտ լեռնաշղթայի միմյանցից բավականին մոտ ձգվող երկու լեռնաբազուկների միջև, Մոսեսգետ գետի ցածրադիր ափին: Կլիման մեղմ է, բարեխառն է, շրջակայքն անտառապատ:

[խմբագրել] Կրոն

2010 թվականին Մովսեսգեղում ավարտվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը[2]:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Գրականություն

  • «Տավուշ», Լավրենտի Միրզոյան, Երևան 2010

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով