Սուպերլամբանանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուպերլամբանանա
տեսակքանդակ
նկարիչTaro Chiezo?
ժանրհանրային արվեստ
քաղաքԼիվերպուլ
Ծանոթագրություններ
 Lambananas Վիքիպահեստում
Սուպերլամբանանան իր ներկայիս դիրքում, դեմքով դեպի Մերիբոն ուսանողական գյուղ և Վոքսհոլ ճանապարհ

«Սուպերլամբանանա» (անգլ.՝ Superlambanana), գրեթե 8 տոննա քաշով և 5,2 մետր բարձրությամբ (17 ոտնաչափ) վառ դեղին քանդակ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում։ Քանդակն իրենից ներկայացնում է գառ, որի պոչը նման է բանանի, այն մշակել է Նյու Յորքում բնակվող ճապոնացի նկարիչ Թերո Չիզոն։ Ներկայումս այն կանգնած է Թեյթբառն փողոցում՝ Լիվերպուլի Ջոն Մուրի համալսարանի Ավրիլ Ռոբարտսի գրադարանի կողքին, նախկինում գտնվել է Ուոպինգ փողոցում՝ Ալբերտ Դոքի մոտ[1]։

Չիզոն ինքը ստեղծել է ընդամենը չորսդյույմանոց մոդել, մինչդեռ լրիվ չափի կրկնօրինակը պատրաստել են տեղացի նկարիչներ Էնդի Սմոլը, Ջուլիան Թեյլորը, Թոմի Ռիզոնը և Ռեյ Սթոքսը։ 1998 թվականի ArtTransPennine ցուցահանդեսի համար ստեղծված քանդակն արտացոլում է Լիվերպուլի պատմությունը, քանի որ և՛ ոչխարները, և՛ բանանը պատմականորեն սովորական բեռ են եղել քաղաքային նավահանգիստներում, ինչպես նաև սա կարևոր մեկնաբանություն է գենետիկական ճարտարագիտության հնարավոր վտանգների մասին։

2008 թվականին Լիվերպուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ճանաչելու շրջանակներում ստեղծվել են 125 առանձին փոքր պատճեններ։ Մինի Սուպերլամբանանաները, որոնց ստեղծումը հովանավորում էին տեղական համայնքային կազմակերպությունները և քաղաքի ձեռնարկությունները, տեղակայվել են ամբողջ Լիվերպուլում և Մերսիսայդում։ Ամենաբարձր Սուպերլամբանանան գտնվել է Հյուսիսային Ուելսի Մոել Ֆամաուի գագաթին, ինչը վկայում է այդ տարածաշրջանի հետ քաղաքի շատ սերտ կապերի մասին[2]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը ստեղծվել է ArtTransPennine ցուցահանդեսի համար 1998 թվականին՝ Անգլիայի հյուսիսով «արվեստի միջանցք» ստեղծելու նախաձեռնության շրջանակներում[3]։ Լիվերպուլի ներդրումը, որը մշակել է ճապոնացի նկարիչ Թերո Չիզոն, եղել է Սուպերլամբանանան, որը քաղաքին ներկայացվել է հայտնի Թեյթ պատկերասրահի Լիվերպուլի մասնաճյուղի վերաբացման ժամանակ։ Իր մեջ կրելով հեգնական մեկնաբանություն գենետիկական ինժեներիայի վտանգների մասին՝ քանդակը մշակվել է հատուկ քաղաքի համար, քանի որ և՛ բանանը, և՛ գառը ժամանակին համարվել են սովորական բեռ Լիվերպուլի նավահանգիստներում[4]։ Չիզոյի Սուպերլամբանանայի նպատակը եղել է ստեղծել մի բան, որը «խոսում է 90-ական թվականների Լիվերպուլի ապագայի մասին»։ Նկարիչը նախկինում այցելել է քաղաք և ոգեշնչվել Քուինսվեյի թունելի օդափոխման լիսեռից, մասնավորապես այն սիմվոլիզմից, թե ինչպես է 1930-ական թվականների ինժեներական կարևոր հատվածը ներառվել ավելի լայն «քանդակի» մեջ (կամ այս դեպքում՝ էսթետիկորեն գրավիչ շենքում)։ Ինքը՝ Չիզոն, պատրաստել է ընդամենը չորսդյույմանոց մոդել՝ տեղացի չորս քանդակագործների հետ՝ Էնդի Սմոլի, Ջուլիան Թեյլորի, Թոմի Ռեյսոնի և Ռեյ Սթոքսի հետ՝ վերստեղծելով այն 50:1 մասշտաբով[5][6][7]։

Այն ստեղծվել է մետաղական ցանցի շրջանակի միջոցով, որը կրել է բետոնե և ապակեպլաստե պատյան[5] և մշակվել է քաղաքի հարավում գտնվող նախկին Bryant and May Matchworks գործարանում, նախագծի ընդհանուր արժեքը £35,000 է[8]։ Քանդակը սկզբում համարվել է վիճելի, և եղել է թերահավատություն դրա նպատակի և արժեքի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այն ժամանակի ընթացքում դարձել է քաղաքում հայտնի խորհրդանիշ և հանրային արվեստի արժեքավոր գործ[4]։ ArtTransPennine ցուցահանդեսի ավարտին քանդակի պատասխանատվությունը հանձնվել է Liverpool Architecture & Design Trust-ին[2]։

Քանդակի պատմությունը Լիվերպուլի տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի սկզբից ի վեր այն նախատեսված է եղել քաղաքում շրջելու և ոչ թե մեկ վայրում մնալու համար[4]։ Այն ի սկզբանե գտնվել է Լիվերպուլի հայտնի Լյարդ շենքի մոտ գտնվող Սթրենդում, այնուհետև գտնվել է մի քանի վայրերում, այդ թվում՝ Ուիլյամսոն հրապարակում[5], Սպայկ կղզում Վիդնսում, Չեշիրում[9] և Ուափինգում՝ Ալբերտ Դոքի մոտ[1]։ Խորհրդի ղեկավար Ուորեն Բրեդլին նույնպես առաջարկել է, որ մոտ ապագայում քանդակը կարող է տեղափոխվել քաղաքի հարավում գտնվող Գարստոն քաղաք[10]։

Թեև նրա սովորական գույնը դեղին է, արձանը երբեմն ժամանակավոր վերաներկվում է հովանավորչական պայմանավորվածության շրջանակներում։ Եղել են հետևյալ գույները․ վարդագույն՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման բարեգործական բարեգործական կազմակերպության հովանավորության ժամանակ[4], ֆրիզիական կովի գույներ՝ «քվազիվանդալիզմի» ժամանակաշրջանում և մանուշակագույն՝ SmokeFree Liverpool արշավի ժամանակ[11]։ 2023 թվականին արձանը ներկվել է Ուկրաինայի դրոշի գույներով՝ նշելու Եվրատեսիլ երգի մրցույթը, որն անցկացվել է Լիվերպուլում Ուկրաինայի անունից՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմի պատճառով[12]։

Լիվերպուլից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի ապագայի վերաբերյալ շատ շահարկումներ են եղել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նկարիչը պարզապես այն փոխառել է քաղաքային խորհրդին, և ենթադրվել է, որ քանդակը կարող է վաճառվել Լիվերպուլի հարևան Մանչեսթերին[13]։ 2008 թվականի սեպտեմբերին բանակցություններ են սկսվել լիվերպուլյան մշակութային ընկերության և Թերո Չիզոյի ներկայացուցիչների միջև Լիվերպուլում քանդակի պահպանման վերաբերյալ[14]։

Վեց ամիս անց՝ 2009 թվականի փետրվարին, հայտարարվել է, որ երկու կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ քանդակագործ Ջուլիան Թեյլորը կպատրաստի մոդելի նոր ճշգրիտ կրկնօրինակը, որը կմնա քաղաքում առաջիկա 80 տարիների ընթացքում[15]։ Ակնկալվում է, որ ներկայիս Սուպերլամբանանան Չիզոյին կվերադարձվի աճուրդով վաճառելու համար[16]։

Go Superlambananas![խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպեր Գեգ Բանանա

Լիվերպուլի մշակութային մայրաքաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում պատվիրվել է Սուպերլամբանանայի երկմետրանոց 125 օրինակ, որոնք տեղադրվել են ամբողջ Լիվերպուլում և հարակից տարածքներում։ Մինի Սուպերլամբանները մշակվել են Լիվերպուլի մշակութային ընկերության և Wild In Art-ի միջև համագործակցության արդյունքում, որոնցից յուրաքանչյուրը հովանավորվում է տեղական հաստատության կամ բիզնեսի կողմից և նախագծվում է տեղական համայնքի անդամների կողմից։ Մանրանկարչական Սուպերլամբանանները ցուցադրվել են տասը շաբաթ՝ 2008 թվականի հունիսից օգոստոս ամիսները[17]։ The Liverpool Echo-ն հանդես է եկել որպես միջոցառման գործընկեր՝ թողարկելով տեղադրության քարտեզ և ուղեցույց յուրաքանչյուր մինի Սուպերլամբանանայի համար՝ տեղացիներին խրախուսելու համար մասնակցել[18]։ Բոլորը, բացառությամբ երկուսի, գտնվել են Մերսիսայդի տարածքում։ Lovemedoodle-ը կարճ ժամանակով գտնվում էր Լոնդոնի Euston երկաթուղային կայարանում, մինչև այն տեղափոխվեց Liverpool Lime Street կայարանում[19], մինչդեռ Ամենաբարձր Սուպերլամբանանան գտնվել էր Հյուսիսային Ուելսում գտնվող Moel Famau-ի գագաթին և հովանավորվել է Denbighshire County Council-ի կողմից[20]։

Տասը շաբաթ հետո մինի Սուպերլամբանանաները հանվել են աճուրդի լորդ քաղաքապետի բարեգործական կազմակերպությունների համար, որոնցից յուրաքանչյուրի գնահատված գինը տատանվել է 3000-ից 8000 Ֆունտ ստեռլինգ[21]։ երկու աճուրդներից առաջինը տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Սուրբ Ջորջ Հոլլում, որտեղ վաճառվել է 68 Սուպերլամբանանա։ Ընդհանուր առմամբ, դրանք վաճառվել են 550,000 ֆունտ ստեռլինգով կամ յուրաքանչյուրը մոտ 7800 ֆունտ ստեռլինգով, ինչը զգալիորեն բարձր է գնահատված ցուցանիշներից։ Այդ երեկո ամենաբարձր գինը եղել է 25,000 Ֆունտ ստեռլինգը, որը վճարվել է Լիվերպուլի ազգային թանգարանի նախագահի կողմից ապակու նկարիչ Պատրիսիա Լիի կողմից պատրաստված Superlambanan Mandala «Mandy»-ի համար, մինչդեռ Լիվերպուլի մշակութային ընկերության ստեղծագործական տնօրեն Ֆիլ Ռեդմոնդը ձեռք է բերել չորս լոտ՝ ընդհանուր առմամբ 55,000 Ֆունտ ստեռլինգ։ Այլ հայտնի գնորդների թվում են եղել կատակերգու Ջոն Բիշոփը, դրամատուրգ Ֆրեդ Լոուլեսը և «մեծ եղբայր» աստղ Քրեյգ Ֆիլիպսը[22]։ Երկրորդ ինտերնետային աճուրդը (կազմակերպված աճուրդ-ընկերության կողմից) տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ հասույթի 25%-ն ուղղվել է բարեգործության։

Սուպերլամբանանաների վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Seven of the 'Eight for 08' at The Strand

2010 թվականի սկզբին ստեղծվել են Սուպերլամբանանաների երկումետրանոց ութ նոր օրինակներ, որոնք հայտնի են որպես «8-ը 08-ի համար», դրանք պատվիրվել էին որպես հանրային արվեստի մշտական աշխատանք։ Ի սկզբանե տեղակայված լինելով Սթրենդում՝ Կունարդ և Լիվեր շենքերի դիմաց, դրանք պետք է տեղափոխվեին լայմ սթրիթ կայարան կայանի վերակառուցումից հետո[23]։

2010 թվականին այս քանդակներից մեկն ուղարկվել է 2010 թվականին Չինաստանի Շանհայ քաղաքում կայանալիք Համաշխարհային ցուցահանդեսին։ Այս քանդակը կոչվել է «Արչի», քանի որ դրա դիզայնը շատ ճարտարապետական մանրամասներ է ունեցել քաղաքից։ Քանդակը նվիրաբերվել է քաղաքի կողմից և այժմ գտնվում է Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի թանգարանում։ Այս քանդակը պատրաստվել է խճանկարային տեխնիկայով և նախագծվել և պատրաստվել է Լիվերպուլ քաղաքի տեղական նկարիչ Դեբի Ռայանի կողմից։

2014 թվականի հոկտեմբերի դրությամբ «8-ը 08-ի համար» չորսը տեղափոխվել են Պիեր Հեդ՝ Լիվերպուլի նոր թանգարանից դուրս։ Mandy Mandala Superlambanana-ն հենց թանգարանում է։ Մինչ Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացումն Լիվերպուլում 2023 թվականի հունիսին, Լիվերպուլի թանգարանը տեսահոլովակ է պատրաստել՝ բացատրելով այցելուներին, թե ինչ է սուպերլամբանան[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Superlambanana moves to new home». BBC News. 2005 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Woodland, Guy; Shaw, Fiona (2008). Go Superlambananas: The Book. Cities 500.
  3. Doran, Mike; Barton, Chantal (2008). Go Superlambananas Souvenir Guide. Peppered Sprout.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «What?». Superlambanana.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Ireland, Iain. «Superlambanana». icLiverpool. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Urban Splash team up with original Superlambanana sculpter [sic]». Urban Splash. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «Super Lambanana or Superlambanana: the original». Super Lambanana Official Website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Superlambanana rescue». Liverpool Echo. 2007 թ․ մարտի 27. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. «SuperlambBanana Competition». Halton Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Chapple, Mike (2006 թ․ մայիսի 31). «Superlambanana heading for its 'spiritual home'». Liverpool Echo. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  11. «Liverpool's SuperLambBanana has gone smokefree». SmokeFree Liverpool. 2006 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. https://www.liverpoolecho.co.uk/news/liverpool-news/superlambanana-receives-makeover-ahead-eurovision-26504128 Superlambanana receives makeover ahead of Eurovision. The iconic Liverpool sculpture has been given a new colour scheme as the showpiece event draws closer. Liverpool Echo, 18 March 2023
  13. «We can't lose our Superlambanana statue icon». Liverpool Daily Post. 2008 թ․ փետրվարի 15. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Bartlett, David (2008 թ․ սեպտեմբերի 11). «Talks at last over future of Superlambanana». Liverpool Daily Post. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  15. «Superlambanana sculpture to stay». BBC News. 2009 թ․ փետրվարի 4. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  16. Bartlett, David (2009 թ․ փետրվարի 4). «New Superlambanana for city». Liverpool Echo. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Go SuperLambBananas!». Go SuperLambBananas!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  18. «Every SuperLambBanana». The Liverpool Echo. 2008. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  19. «Lovemedoodle gets the train...». The SuperLambBanana Store. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  20. «SuperLambBanana». Denbighshire Free Press. 2008 թ․ հուլիսի 11. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  21. Jones, Catherine (2008 թ․ սեպտեմբերի 9). «Superlambananas up for auction». Liverpool Echo. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 15-ին.
  22. Superlambanana auction raises £550,000 for charity
  23. Lambananas make super return(չաշխատող հղում) - Liverpool City Council
  24. What is a superlambanana? By Sam Bytheway. https://www.liverpoolmuseums.org.uk/stories/what-superlambanana? Published 30 May 2023. On You Tube https://www.youtube.com/watch?v=xzPH_ZuQNSw&t=3s 26 May 2023

Արտաքին հղւոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]