Սոն Ե Չժին
Սոն Ե Չժին կորեերեն՝ 손예진 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Դեգու, Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | The Negotiation? |
Պարգևներ և մրցանակներ | |
msteam.co.kr/artist/sonyejin.php | |
Սոն Ե Չժին (հունվարի 11, 1982[1], Դեգու, Հարավային Կորեա), կինոյի և հեռուստատեսության հարավկորեացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Դասականություն» (2003), «Ամառային բույր» (2003), «Պահ, որը պետք է հիշել» (2004) և «Ապրիլյան ձյուն» (2005) ռոմանտիկ ֆիլմերում և հեռուստասերիալներում խաղացած դերերով։ Դերասանական ճանաչում է ձեռք բերել տարբեր ժանրերում իր բազմակողմանիության համար, մասնավորապես՝ «Սիրո մեջ միայնակ» (2006), «Իմ կինը ամուսնացել է» (2008), «Անհատական ճաշակ» (2010), «Ծովահեններ» (2014) և 2016 թվականի «Բարձրացրած ճշմարտություն» և «Վերջինը։ Արքայադուստր» ֆիլմերում[2]։ Հայտնի է նաև «Ինչ-որ բան անձրևի տակ» (2018) և «Սիրո վայրէջք» (2019) ռոմանտիկ դրամաներում խաղացած գլխավոր դերերով[3]։
2000-2005: Սկիզբ և արևելաասիական փառք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոն Ե Չժինը 2000 թվականին Պաք Քի Հենի «Գաղտնի արցունքներ» ֆիլմում հնչյունավորել է Չոն Մի Չժոյին, նաև «Համեղ առաջարկ»[4][5], և «Մեծ հավակնություններ» հեռուստատեսային դորամաներում խաղացել է գլխավոր դեր[6]։ Նրա առաջին մեծ դերը կինոյում եղել է Իմ Քվոն Տհեքի «Կրակի շտրիխներ» ֆիլմում, որը ցուցադրվել Է Կաննում և 2002 թվականին լավագույն ռեժիսուրայի համար ստացել է մրցանակ[7][8]։
Նրա վաղ կարիերայի ամենամեծ հաջողությունները եղել են «Սիրահարների համերգ» և «Դասականություն» ֆիլմերը[9][10]։ Երկուսն էլ Կորեայում միջին մակարդակի հիթեր են եղել․ մասնավորապես, «Դասականություն» ֆիլմը, որի ռեժիսորը եղել է «Անպետք աղջիկ» ֆիլմի ռեժիսոր Քվաք Չեյոնը, լայն ճանաչում է ստացել Հոնկոնգում և Չինաստանում՝ Սոնին դարձնելով Արևելյան Ասիայի աստղ[11]։ Սոնը 2003 թվականին ավելի է ամրապնդել իր Հալուի աստղեր (Կորեական ալիք) կարգավիճակը՝ գլխավոր դեր խաղալով «Ամառային բույր» հեռուստատեսային դրամայում, ինչպես նաև Յուն Սոկ Հոյի «Անվերջ սեր» դրամատիկական հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում[12]։
Նրա հաջորդ երկու ֆիլմերը նույնպես հիթ են դարձել Արևելյան Ասիայում․ «Պահ, որը պետք է հիշել»[13][14] ֆիլմը հիմնված է ճապոնական հայտնի սերիալի վրա։ Այն առևտրային ռեկորդներ է սահմանել Ճապոնիայում և Կորեայում վաճառվել է ավելի քան երկու միլիոն տոմս[15][16], միևնույն ժամանակ «Ապրիլյան ձյուն», որտեղ նա նկարահանվել է աստղ Պե Յոն Չժունի հետ[17] նույնպես հիթ է դարձել Ճապոնիայում և Չինաստանում[18]։ «Դասականություն» և «Պահ, որը պետք է հիշել» ֆիլմերում Սոնը իր մաքուր և անմեղ կերպարի համար Կորեայում «Ազգի առաջին սեր» տիտղոսն է ստացել[19]։
2006 թվականին, երբ նրան 50 միլիոն վոնի (գումարած խրախուսումը) չափով տաղանդի հոնորար է երաշխավորվել SBS-ի «Միայնակ» դրամայում նրա գլխավոր դերի էպիզոդի համար, նա դարձել է կորեական հեռուստասերիալներում ամենաբարձր վարձատրվող կորեացի դերասանուհին[20]։
2006-2015: Դերեր տարբեր ժանրերի ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնուհետև, իր հաջորդ նախագծերում Սոնը հրաժարվել է գեղեցիկ աղջկա կերպարից։ «Գայթակղության արվեստ» ֆիլմում խաղացել է խորամանկ աղջկա[21], «Ուշադրության կենտրոնում»՝ հավակնոտ լրագրողի[22] «Բաց քաղաք»՝ ճակատագրական կնոջ[23] և «Մեկը սիրո մեջ» սերիալում ամուսնալուծված կնոջ դեր[24][25][26]։
2008 թվականին «Իմ կինը ամուսնացել է» ֆիլմում Սոնի բազմայր կնոջ կերպարը[27] արժանացել է հեղինակավոր Blue Dragon Film Awards մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար[28]։
«Սպիտակ գիշեր» ֆիլմի նկարահանումներից հետո[29] Սոնը ցանկացել է ավելի հետաքրքիր նախագծի մասնակցել, այդ պատճառով ընտրել է «Անհատական ճաշակ» ռոմանտիկ կատակերգական սերիալը[30][31], որին հաջորդել է «Հմայվածը» ռոմանտիկ-սարսափ կատակերգությունը՝ դառնալով 2011 թվականի ամենահասութաբեր ֆիլմերից մեկը[32][33]։
2012 թվականին Սոնը նկարահանվել է իր առաջին բլոկբաստերում՝ «Աշտարակ» ֆիլմումում՝ 1974 թվականի «Դժոխային Աշտարակ» հոլիվուդյան աղետային ֆիլմի ռիմեյքում[34]։ Նա հեռուստատեսություն է վերադարձել 2013 թվականին «Շնաձուկ» վրեժխնդրական դրամայով (նաև հայտնի է որպես «Մի նայիր հետ։ Օրֆեի լեգենդը»)[35], գլխավոր դեր է խաղացել «Արյուն և կապեր» ֆիլմում (դստեր մասին թրիլեր, որը կասկածում է իր հորը առևանգման և սպանության գործում ներգրավված լինելու մեջ)[36]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի հունվարի 1-ին հաստատվել է, որ Սոնը հարաբերությունների մեջ է «Բանակցություններ» (2018) և «Սիրո վայրէջք» (2020) ֆիլմերի իր գործընկերոջ դերասան Հյուն Բինի հետ[37][38]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անգլերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2000 | Գաղտնի արցունքներ | 비밀 | ||
2002 | Կրակի շտրիխներ | 취화선 | So-woon | [7] |
Սիրահարների համերգ | 연애소설 | Shim Soo-in/Gyung-hee | [9] | |
2003 | Դասականություն | 클래식 | Ji-hye/Joo-hee | [10] |
Առաջին իրական սեր | 첫사랑 사수 궐기대회 | Ju Il-mae | [39] | |
2004 | Պահ, որը պետք է հիշել | 내 머리 속의 지우개 | Kim Su-jin | [13] |
2005 | Ապրիլյան ձյուն | 외출 | Seo-young | [17] |
Գայթակղության արվեստ | 작업의 정석 | Han Ji-won | [21] | |
2007 | Աղվես-աղջիկ | 천년여우 여우비 | Yobi (voice) | [40] |
2008 | Բաց քաղաք | 무방비 도시 | Baek Jang-mi | [23] |
Իմ կինը ամուսնացել է | 아내가 결혼했다 | Joo In-ah | [27] | |
2009 | Սպիտակ գիշեր | 백야행: 하얀 어둠 속을 걷다 | Yoo Mi-ho/Lee Ji-ah | [41] |
2011 | Հմայվածը | 오싹한 연애 | Kang Yeo-ri | [42] |
2012 | Աշտարակ | 타워 | Seo Yoon-hee | [43] |
2013 | Արյուն և կապեր | 공범 | Jung Da-eun | [44] |
2014 | Ծովահեններ | 해적: 바다로 간 산적 | Yeo-wol | [45] |
2015 | Վատ տղաները միշտ մահանում են | 나쁜놈은 반드시 죽는다 | Ji-yeon | [46] |
2016 | Երբեք գաղտնիք չկա | 비밀은 없다 | Kim Yeon-hong | [47] |
Վերջին արքայադուստրը | 덕혜옹주 | Princess Deokhye | [48] | |
2018 | Լինել քեզ համար | 지금 만나러 갑니다 | Soo-ah | [49] |
Բանակցություններ | 협상 | Ha Chae-yoon | [50] | |
2022 | Խաչ | Vera | [51][52][53] |
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անգլերերն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Հեռուստաալիք | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2001 | Համեղ առաջարկ | 맛있는 청혼 | Չան Հի-ե | MBC | [54] |
Սոն Հին և Ջին Հին | 선희 진희 | Շիմ Սուն Հի | [5] | ||
2002 | Մեծ հավակնություններ | 대망 | Չոն Դոն Հի | SBS | [6] |
2003 | Ամառային նույր | 여름 향기 | Շիմ Հե Վոն | KBS2 | [12] |
2006 | Մեկը սիրո մեջ | 연애 시대 | Յու Ին Հո | SBS | [55] |
2008 | Լուսարձակ | 스포트라이트 | Սո Ու Չժին | MBC | [22] |
2010 | Անհատական ճաշակ | 개인 의 취향 | Պակ Կաե-ին | ||
2011 | Խորհրդավոր այգի | 시크릿 가든 | Ինքն իրեն (կամեո, 20-րդ սերիա) | SBS | [56] |
2013 | Մի նայիր հետ։ Օրֆեի լեգենդը | 상어 | Ճո Հե-ու | KBS2 | |
2018 | Ինչ-որ բան անձրևի տակ | 밥 잘 사주 는 예쁜 누나 | Յուն Ջին-ա | JTBC | [57] |
2019-2020 | Սիրո վայրէջք | 사랑 의 불시착 | Յուն Սերի | tvN | [58] |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կարիերայի ընտանիքում Սոնը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հաղթել է ընդհանուր 50 մրցանակների 72 անվանակարգերում։ Նրա պարգևների հավաքածուն ներառում է 6 Baeksang Arts Awards, 4 Grand Bell Awards, 6 Blue Dragon Film Awards և 1 Buil Film Awards մրցանակները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1026066042 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «10LINE: Actress Son Ye-jin». 10Asia. 2010 թ․ մայիսի 14.
- ↑ Hallyu Queen Son Ye-Jin Is Taking The World By Storm | Metro.Style
- ↑ «Young, Charming and Innocent ? What More Could You Want?». Korea JoongAng Daily. 2001 թ․ մարտի 12.
- ↑ 5,0 5,1 «MBC 史劇 접고 '트렌디'로 승부수…내달 20일 '선희 진희' 첫 방송». KMIB (կորեերեն). 2007 թ․ հուլիսի 31.
- ↑ 6,0 6,1 «'대망' 남장여인 손예진 "어색"지적». The Korea Times. 2002 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ 7,0 7,1 «임권택감독 신작 '취화선' 캐스팅 완료». BNT News (կորեերեն). 2001 թ․ հունիսի 1.
- ↑ «Actors and Actresses of Korean Cinema: Son Ye-jin» Արխիվացված 2001-07-02 Wayback Machine Արխիվացված Մայիս 21, 2015 Wayback Machine
- ↑ 9,0 9,1 «<연애소설>, 크랭크업! 손예진은 아쉬움에 눈물까지 글썽». Max Movie (կորեերեն). 2002 թ․ հունվարի 31.
- ↑ 10,0 10,1 «<클래식>의 손예진, 빗속에서 7시간,영화를 깨치다». Cine21 (կորեերեն). 2003 թ․ հունվարի 15.
- ↑ «손예진 "서툰 첫사랑의 손길, 제가 봐도 예쁘던걸요"». Hankook Ilbo (կորեերեն). 2018 թ․ մարտի 20.
- ↑ 12,0 12,1 «Love and Destiny, New TV Series Set to Lure Chinese Audience». The Donga Ilbo. 2003 թ․ հունիսի 10.
- ↑ 13,0 13,1 «[영화가 단신] <내 머리속의 지우개> 크랭크 업 外». Cine21 (կորեերեն). 2004 թ․ օգոստոսի 19.
- ↑ «'내 머리속의 지우개' 정우성과 손예진». Hankook Ilbo (կորեերեն). 2004 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «The Best Selling Films of 2004». Koreanfilm.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «A Moment to Remember breaks Japanese record». Korean Film Council. 2005 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 17,0 17,1 «Son Ye-jin to Star Alongside Bae Yong-joon in New Film». Korean Film Council. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2004 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Films Starring Sohn Ye-jin Attract 10 Mil. Viewers in Korea, Japan». KBS Global. 2005 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Korean stars dubbed 'Nation's first love'». Kpop Herald. 2016 թ․ հունիսի 10.
- ↑ «'참한' 손예진 드라마 1회당 5,000만원». Korea i.com news department. 2006 թ․ հունվարի 6.
- ↑ 21,0 21,1 «ko:손예진 "왜 이제야!"». Hankook Ilbo (կորեերեն). 2005 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ 22,0 22,1 «Spotlight Shows Lives of Reporters».
- ↑ 23,0 23,1 «SON Ye-jin as a Criminal Kingpin». Korean Film Council. 2007 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «손예진 "연애시대 통해 사랑 생각하게 됐다"». JoongAng Ilbo (կորեերեն). 2007 թ․ ապրիլի 24.
- ↑ «Alone in Love Review». Twitch Film. 2006 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Actress Son Ye-jin's Movie Picks». 10Asia. 2011 թ․ դեկտեմբերի 23.
- ↑ 27,0 27,1 «SON Ye-jin puts a new spin on marriage». Korean Film Council. 2008 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Blue Dragon Award Goes to Sports Drama». The Chosun Ilbo. 2008 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Son Ye-jin, Ko Soo to Bring Mystery Romance».
- ↑ «"Personal Taste" will gain flavor, says Son Ye-jin – Part 1». 10Asia. 2010 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «"Personal Taste" will gain flavor, says Son Ye-jin – Part 2». 10Asia. 2010 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Son Ye-jin casts her spell over new romantic comedy» Արխիվացված Մարտ 5, 2017 Wayback Machine.
- ↑ «The Best Selling Films of 2011».
- ↑ «Queen of romance returns in disaster flick». The Korea Herald. 2012 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Son Ye-jin returns to the small screen». Korea JoongAng Daily. 2013 թ․ մարտի 27.
- ↑ «'Emotional, skirmishing scenes exhausted us': Accomplice actors». The Korea Herald. 2013 թ․ սեպտեմբերի 27.
- ↑ Zhangxin Zheng (2021 թ․ հունվարի 1). «Crash Landing on You stars Hyun Bin & Son Ye-jin are dating». mothership.sg (անգլերեն).
- ↑ «[공식] 현빈♥손예진 열애 인정 "'사랑의 불시착' 종영 후 연인으로 발전"». Seoul Economic Daily (կորեերեն). 2021 թ․ հունվարի 1.
- ↑ «문디남녀의 연애학개론,<첫사랑 사수 궐기대회>의 차태현+손예진». Cine21 (կորեերեն). 2003 թ․ հունիսի 18.
- ↑ «손예진 "성인 목소리 나올까봐 걱정했죠"». Yonhap News Agency (կորեերեն). 2006 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Son Ye-jin not worried over provocative roles». 10Asia. 2009 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Son Ye-jin Eyeing Melodrama After 'Chilling Romance'». The Chosun Ilbo. 2011 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «Son Ye-jin a pillar of support in 'The Tower'». Korea JoongAng Daily. 2012 թ․ դեկտեմբերի 27.
- ↑ «Son Ye-jin to Debut Dark Family Saga». 10Asia. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Pirate's life for Son Ye-jin». Korea JoongAng Daily. 2014 թ․ օգոստոսի 5.
- ↑ «Actress Son Ye-jin hungered for road movie». Yonhap News Agency. 2015 թ․ հոկտեմբերի 2.
- ↑ «(LEAD) Actress Son Ye-jin calls acting a 'marathon of consuming emotions'». Yonhap News Agency. 2016 թ․ օգոստոսի 8.
- ↑ «(Yonhap Interview) Son Ye-jin says she gave her all as Princess Deokhye». Yonhap News Agency. 2016 թ․ հուլիսի 29.
- ↑ «'Melodrama queen' back to silver screen with remake of Japanese romance film». Kpop Herald. 2018 թ․ մարտի 11.
- ↑ «Hyunbin and Son Ye-jin collaborate for first time for JK Film's new thriller». Yonhap News Agency. 2018 թ․ օգոստոսի 9.
- ↑ «Son Ye-jin Poised for Hollywood Debut @ HanCinema :: The Korean Movie and Drama Database». www.hancinema.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Son Ye-jin and Lee Sun-kyun in final talks to join Hollywood film». koreatimes (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ (화성)김문기 (2020 թ․ օգոստոսի 21). «화성시, BTC 프로덕션과 영화 제작지원 위한 양해각서 체결». www.ajunews.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «[스타데이트] '탤런트 손예진'». BNT News (կորեերեն). 2001 թ․ օգոստոսի 15.
- ↑ «손예진 "대본 보고 이런 게 사랑이라 생각했죠"». Yonhap News Agency (կորեերեն). 2006 թ․ մարտի 9.
- ↑ «손예진, '시크릿가든' 마지막회서 톱여배우 '손예진' 역할». The Chosun Ilbo (կորեերեն). 2011 թ․ հունվարի 15.
- ↑ «(Yonhap Interview) Son Ye-jin says maturity not necessarily proportional to age». Yonhap News Agency. 2018 թ․ մայիսի 28.
- ↑ «Secret love story between Hyun Bin and Son Ye-jin takes place in North Korea». The Korea Herald. 2019 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոն Ե Չժին» հոդվածին։ |
|