Սեմ Ռոքուելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Ռոքուելլ
անգլ.՝ Sam Rockwell
Ծնվել էնոյեմբերի 5, 1968(1968-11-05)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԴեյլի Սիթի, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[3] և Ruth Asawa San Francisco School of the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և հնչյունավորող
ԸնտրանիThe Bad Guys?
Պարգևներ և մրցանակներ

Սեմ Ռոքուելլ (անգլ.՝ Sam Rockwell, նոյեմբերի 5, 1968(1968-11-05)[1][2], Դեյլի Սիթի, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Արծաթե արջ», BAFTA և ԱՄՆ կինեդերասանների Գիլդիայի մրցանակների դափնեկիր, «Թոնի» մրցանակի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքուելլը ծնվել է Դեյլի Սիթիում, Կալիֆոռնիա,դերասաններ Փեննի Հեսս և Փիթ Ռոքուելլի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել են Նյու Յորք, երբ նա երկու տարեկան էր։ Սկզբում նրանք ապրում էին Բրոնքսում, ապա Մանհեթենում։ Սեմ Սեմը դարձավ հինգ տարեկան, նրա ծնողները բաժանվեցին, և նա հոր հետ միասին տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ մեծացել է։ Ամառային արձակուրդները անցկացնում էր մոր հետ՝ Նյու Յորքում։

Բեմում իր դեբյուտը կատարել է 10 տարեկանում՝ մոր հետ։ Այնուհետև սկսել է հաճախել J.E. McAteer High School բարձրագույն դպրոցի դասընթացներին։ Սովորելով այնտեղ՝ նկարահանվել է սարսափ ֆիլմ «Ծաղրածուների տունը» (1989թ.): Հաջորդ դերը նա ստացել է NBC հեռուստաալիքի «Երազանքի փողոց» Հեռուստասերիալում (1989թ.), սակայն որոշ ժամանակ անց հեռացվեց, իսկ նախագիծը փակվեց։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Նյու Յորք և երկու տարի սովորել է Ուիլյամ Էսպերի դերասանական արվեստի ստուդիայում։ Այս ընթացքում նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են «Սահմանից դուրս» (1990), «Նինջա–կրիաները» (1990)։ Բացի դրանցից, Ռոքուելլը նկարահանվել է նաև «Օրենք և կարգ» հեռուստասերիալի մի դրվագում (1990)։ Միաժամանակ նա աշխատում և խաղում էր թատրոնում։

1994 թվականին՝ շնորհիվ Miller գարեջրի գովազդի հոնորարի, դերասանը կարողացավ թողնել իր ամենօրյա աշխատանքները և կենտրոնանալ իր դերասանի կարիերայի վրա։ 90–ականների կեսերին նա նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Բասկիա» (1996), «Միակնանի Ջիմմիի փնտրտուքներում» (1994), «Փառքի փայլը» (1996), «Ողորմություն» (1995) և «Լուսնային լույսի արկղը» (1996)։

Ճանաչումը Հոլիվուդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքուելլը ստեղծել է հիշարժան կերպարների մի պատկերասրահ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ռուսո եղբայրների կատակերգություն «Բարի գալուստ Հոլիվուդ»-ը՝ Ջորջ Քլունիի, Մեյսի Ուիլյամսի, Փաթրիշա Քլարկսոնի և Ջենիֆեր Էսպոզիտոի մասնակցությամբ, «Կողոպուտ»-ը՝ Դեյվիդ Մեմետի կողմից Ջին Հեքմենի, Ռեբեկկա Փիջեոնի և Դենի Դե Վիտոի հետ, բլոկբաստեր «Չարլիի հրեշտակները»՝ Դրյու Բերիմորի, Քեմերոն Դիասի և Լյուսի Լյուի հետ, «Օսկար»-ում առաջադրված՝ Ֆրենկ Դարաբոնտի «Կանաչ մղոն»-ը՝ Թոմ Հենքսի դերակատարմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]