Սանտա Մարիա դե Մոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դե Մոնտի
Santa Maria ai Monti
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը1580
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՋակոմո դելլա Պորտա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1580
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria ai Monti (Rome) Վիքիպահեստում

Սանտա Մարիա դե Մոնտի (իտալ.՝ Santa Maria ai Monti), տիտղոսակիր եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Վիա Մադոննա դեյ Մոնտի փողոցի վրա։ Եկեղեցին նվիրված է Մարիամ Աստվածածնին։ 2006 թվականի մարտի քսանչորսից եկեղեցու կարդինալ քահանան Խորխե Լիբերատո Ուրոսա Սավինոն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է հին Հռոմի ֆորումների զառիվայր տեղանքի վերևում, Վիա Կավուր փողոցի մոտ։ 1580 թվականին Գրիգոր XIII պապը պատվիրել է կառուցել այս եկեղեցին, որպեսզի տոնվեր 15-րդ դարի այն հրաշագործ սրբապատկերի հայտնագործությունը, որը հայտնաբերվել էր մոտակա վանքի ավերակներում։ Այն ներկայումս կախված է ավագ խորանի վերևում։ Սրբապատկերի կրկնօրինակը ամեն տարի ապրիլի 26-ին քաղաքի փողոցներում շրջում են

Եկեղեցին ձևավորվել է Ջակոմո դելա Պորտայի կողմից։ Ճարտարապետը կառուցել է ճակատամասը՝ ոգեշնչվելով իր նախորդ աշխատանքից՝ Ջեզու եկեղեցու շինարարությունից։ Այն ունի երկշարք քառակուսի կորնթոսյան որմնասյուներ, որոնք միացած են խոյակներով։ 1991-1992 թվականներին ճակատամասը վերանորոգվել է։ Մուտքի դռան վերևում նվիրագործման գրություն և ուխտական որմնախորշեր կան։ Աշխատանքը շարունակել են Կառլո Լոմբարդին և Ֆլամինիո Պոնցիոն։ Այս շրջանին բնորոշ են Ջովաննի Անգուիլլայի Հին Կտակարանի 4 մարգարեների արձանները որմնախորշերում ( 1599 թ․)։

Աբսիդը ձևավորել են Ջիաչինտո Ջիմինանին և Քրիստոֆորո Կասոլանին։ Վերջիններս նաև ստեղծել են չորս ավետարանիչների ֆրեսկոները գմբեթում և նավի առաստաղի ֆրեսկոն։ Գմբեթի ութ մասերում պատկերված են տեսարաններ Մարիամ Աստվածածնի կյանքից, իսկ կապելլայի կամարներում՝ Ամբրոջիո Բունվիչինոյի հրեշտակները։ Աջակողմյան առաջին կապելլայում Սան Կարլո Բորրոմեոյի, Տիրամոր և մանկան պատկերումն է, որի հեղինակն է Ջիովանի դա Սան Ջիովանին։

1783 թվականին Սբ․ Բենեդիկտոս Ջոզեֆ Լաբռեն ուշաթափվեց այստեղ, մահացավ, և նրան հուղակավորեցին եկեղեցու հյուսիսային տրանսեպտում, բեմի տակ։ Նրա պատկերը 1892 թվականին ավելացվեց Արշիլ Ալբաչնիի կողմից։ Նրա տոնը եկեղեցում նշվում է ապրիլի 16-ին։

1634 թվականին Անտոնիո Բարբերինին եկեղեցու կողքին կառուցեց Պալացցո դեի Նեոֆիտին։ 1824 թվականին այն ծխական եկեղեցի էր, իսկ 1960 թվականից՝ տիտղոսակիր է։

Եկեղեցու արձանագրությունները վկայում են նրա առնչությունը ակնառու մարդկանց հետ։ Սբ․ Ջոզեֆ Կալասանկտիոսը, որը Պիարիստների հիմնադիրն էր, 1592 թվականին Հռոմ վերադառնալիս հաճախ աղոթում էր եկեղեցում Տիրամոր սրբապաատկերի առջև։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դե Մոնտի» հոդվածին։