Սաադի
| Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլախ Սաադի Շիրազի | |
|---|---|
| Ծնվել է | 1181 Շիրազ, Իրան |
| Մահացել է | 1291 Շիրազ |
| Գրական անուն | Սաադի |
| Մասնագիտություն | պոեզիա, գրականություն |
| Ազգություն | պարսիկ |
| Ոճեր | գազել |
| Գրական շարժումներ | իսլամական միզտիցիզմ, էթիկա |
Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլախ Սաադի Շիրազի (պարսկերեն ابومحمد مُصلِحالدین بن عَبدُالله سعدی شیرازی, մտվ. 1181—1291) — պարսիկ բանաստեղծ-մորալիստ:
[խմբագրել] Կենսագրություն
Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի` դպրոցական (1205—1226), թափառական (1226—1256) и շեյխական (1256—1291): «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195—1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին:
Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիի մեդրեսեն: Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ: Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով: Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների:
Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր մահմեդական երկրներում, սակայն օտարության մեջ: Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա: Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը: Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում: Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ` Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ: Չդիմանալով այդպիսի կյանքին` Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա:
Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու` Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքում:
[խմբագրել] Ստեղծագործություն
Սաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ` որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը: Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը` նա փաստորեն համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքներ տեր մյուս բանաստեղծների հետ: Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդադդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ:
Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը` նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին: Դրա համար նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք: Այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը:
1257 թվականի գրել է «Բոստան» պոետական տրակտատը, որը պոետական զգացմունքների խորությամբ և հոգևոր իդեալների նկարագրվող բարձրությամբ համարվում է սուֆիական գրականության մեծագույն գործերից մեկը: Այդուհանդերձ Սաադիի լավագույն գործը համարվում է «Գյուլիստան» ստեղծագործությունը: Այն մեծ ժողովրդականություն է վայելում և դարձել է յուրաքանչյուր պարսիկի սեղանի գիրք` ուսումնասիրվելով նաև նրանց դպրոցական ծրագրում: «Գյուլիստանը» լի է բազմապիսի առակներով և ասույթներով:
Սաադիի հիմնական վաստակն այն է, որ նա իր գազելներում կարողացել է միաձուլել սուֆիստական և սիրային թեմաները: Յուրաքանչյուր երկ կարելի է դիտարկել ինչպես սիրային, այնպես էլ փիլիսոփա-դիդակտիկ տեսանկյունից: Նրա ստեղծագործության շարունակող է համարվում մեկ այլ պարսիկ հայտնի բանաստեղծ Հաֆեզը: