Գազել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազել, ղազալի (արաբերեն/պարսկերեն` غزل, թուրք.՝ gazel) – բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տնտերի երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են:

Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում: Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում: Նշանավոր են հատկապես պարսիկ բանաստեղծ Սաադիի գազելները: Իր վերջնական ձևական զարգացմանն է հասել Հաֆեզի մոտ (XIV դար): Հայ բանաստեղծներից գազելներ են գրել Վահան Տերյանը (Հրաժեշտի գազել), Եղիշե Չարենցը («Ծիածան», «Տաղարան») և ուրիշներ:

Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են: 
Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ: 
Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում:
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով