Ռուդոլֆ Դիզել
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Դիզել (Մարտի 18, 1858 – Սեպտեմբերի 30, 1913) ― գերմանացի հայտնի գյուտարար և ինժիներ, դիզելային շարժիչի հայտնագործողը։
Ծնվել է Ֆրանսիա արտագաղթած գերմանական ընտանիքում։ Բռնկված ֆրանս-պրուսսական պատերազմի պատճառով 1870 թ. ամբողջ ընտանիքին աքսորեցին Անգլիա։ Կրթություն ստանալու համար ծնողները Ռուդոլֆին ուղարկեցին Գերմանիա՝ սկբում Աուգսբուրգ, այնուհետև Մյունխեն, բարձրագույն տեխնիկական դպրոց, որը նա ավարտեց գերազանցությամբ՝ դառնալով սառնարանների տեղավորման ինժեներ։
Երիտասարդ Դիզելին հովանավորում էր ինժեներ և ձեռնարկու Կարլ ֆոն Լինդեն, որը 1880 թ. Ռուդոլֆին աշխատանքի տեղավորեց իր ֆիրմայի ֆրանսիական բաժնում։
Կտրուկ սեղմված և լայնացած վիճակում գտնվող գազին հետևելը Դիզելին հանգեցրեց շարժիչի գլանում գազի բաղադրության անկայծ բոցավառման մտքին։
Գազի հետ առաջին փորձերից հետո հետազոտողն անցավ վառելիքային հեղուկների փորձարկումներին՝ բոցավառման համար կիրառելով սեղմված օդի բարձր ջերմաստիճանը։
1890 թ. Ռուդոլֆը տեղափոխվեց Լինդեյի ձեռնարկատան բեռլինյան բաժին: Այստեղ նա ներկայացրեց իր գաղափարների հաշվարկներն ու տեսական հիմնավորումները և 1892 թ. ստացավ արտոնագիր։
1897 թ. Դիզելին հաջողվեց ցուցադրել քսանհինգ ձիաուժ հզորությամբ իր հորինվածքի գործող շարժիչի աշխատանքը։ Բարձր էֆեկտիվությամբ շարժիչը հետաքրքրեց Կրուպպա ֆիրմային, Աուգսբուրգի մեքենաշինարարական գործարաններին։
Ռուդոլֆն ունենում է կոմերցիոն հաջողություն, սակայն որոշ ժամանակ անց դադարում են արտոնագրություններ տալ արդեն այլ գյուտարարների կողմից վավերացված կառուցողական հաշվեսխալների հետևանքով։
Հավանաբար, նա մահացել է Լա-մանշ նեղուցում՝ «Դրեզդեն» փոստային շոգենավի խորտակումից։ Առաջ են քաշում մեկ այլ տարբերակ, ըստ որի նա ինքնասպան է եղել ֆինանսական անհաջողությունների պատճառով։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ռուդոլֆ Դիզելի մահվան 150 ամյակը (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզելի խորհրդավոր մահը — XX դարի 100 մեծագույն գաղտնիքները (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզել — մարդ և շարժիչ (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզել— Կենսագրությունը և հետաքրքիր փաստեր կյանքից (ռուս.)
