Ռուբեն Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Թադևոսյան
Ծնվել է1918
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1940)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Ռուբեն Թևանի Թադևոսյան (1918 - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1969), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Թադևոսյանը ծնվել է 1918 թվականին։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը։ 1940-1941 ուսումնական տարում աշխատել է Անդրերկաթգծի Ղալթաղչի կայարանի № 56 դպրոցում, դասավանդել է աշխարհագրություն և քիմիա[1]։

1941 թվականին՝ Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերին, զորակոչվել է բանակ, ծառայել՝ 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 760-րդ գնդում՝ որպես քաղղեկի տեղակալ։ 1942 թվականի աշնանը կռվել է Տուապսեից հյուսիս-արևելք։ 1943 թվականի փետրվարին վիրավորվել և զորացրվել է բանակից[1]։

Թադևոսյանը աշխատել է Ղափանի շրջժողկրթբաժնում, եղել է դպրոցական տեսուչ, ղեկավարել է Քաջարանի № 2 դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։ 1960 թվականին ընտրվել է ուսուցիչների հանրապետական առաջին համագումարի պատգամավոր։ 1950 թվականին եղել է ՀԿԿ Ղափանի շրջանային կոմիտեի անդամ։ Պարգևատրվել է մի շարք մեդալներով[1]։

1955 թվականին աշխատավորների շրջանում պրոպագանդիստական և դասախոսական աշխատանքի համար արժանացել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի։ 1969 թվականին մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեության համար արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման։ Բազմիցս ընտրվել է Քաջարանի քաղաքային և Ղափանի շրջանային խորհրդի պատգամավոր[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]