Ռուբեն Գաբրիելյան (բնագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գաբրիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Գաբրիելյան
Ծնվել է1888
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբնագետ և մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ռուբեն Բալասիի Գաբրիելյան (1888, Բաքու, Ռուսական կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բնագետ, մանկավարժ։

Արտաշես Կարինյանի (Գաբրիելյան) եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ Երկար տարիներ կենսաբանություն է դասավանդել ԵՊՀ-ում և այլ բուհերում։

Հրատարակել է բնագիտական հանրամատչելի զրույցներ։ «Վենետիկի Մխիթարյանները և դարվինիզմը» (1948) հոդվածում արժեքավորել է Մխիթարյան միաբանների բնագիտական աշխատությունները, «Մ. Նալբանդյանը և բնագիտությունը» (1966) գրքում առաջինն է մեկնաբանել Միքայել Նալբանդյանի՝ կենսաբանությանը, քիմիայի, աշխարհագրությանը և բժշկությանը վերաբերող հոդվածները[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակնարկներ դարվինիզմի և բիոլոգիական մտքի պատմության հայ իրականության մեջ, XIX-XX դդ., Երևան, 1963։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 248.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գաբրիելյան (բնագետ)» հոդվածին։