Ռովշան Ջավադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռովշան Ջավադով
ադրբ.՝ Rövşən Bəxtiyar oğlu Cavadov
Ռովշան Ջավադով
43 տարի
ԾննդավայրԲերձոր, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԳերեզմանKhirdalan cemetery
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ադրբեջան
Ծառայության տարիներԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 1973հունվար 1989
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն հունվարնոյեմբեր 1989
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն նոյեմբեր 19891992
Ադրբեջան 19921995
ԿոչումԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն մայոր
Ադրբեջան գնդապետ
Հրամանատարն էրՈստիկանության հատուկ նշանակության ջոկատ
(փետրվար 1992մարտի 17 1995)
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանստանի քաղաքացիական պատերազմ (1989—1992),
Արցախյան պատերազմ,
Ադրբեջանական ՈՀՆՋ-ի աբստամբություն
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան

Ռովշան Բախտիար օղլի Ջավադով (ադրբ.՝ Rövşən Bəxtiyar oğlu Cavadov, 1951 թվականի հոկտեմբերի 19, Լաչին (Բերձոր)[1] - 1995 թվականի մարտի 17, Բաքու[2]), ադրբեջանցի զորավար, գնդապետ, Ադրբեջանի ՈՀՆՋ հրամանատար (1992-1994)[3], Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ (1994—1995):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Բախտիար օղլի Ջավադովը (1917-2003) ավարտել է Շուշիի մանկավարժական դպրոցը և աշխատել է իր հայրենի Լաչինի շրջանի Գոչազ գյուղում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, նաև եղել է Լաչինի շրջանի կոմերիտական կազմակերպության քարտուղարը։ Իսկ հետագայում Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտելուց հետո մինչև թոշակի անցնելը (1944-1976) աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ-ի դատախազության մարմիններում։ Մայրը՝ Թամարա Սեյիդ Ֆարրուխ Ջավադովան (Ալիևա) եղել է Լաչինի շրջանի Սեյիդլյար գյուղից։ Ընտանիքում եղել է չորս երեխա երկու տղա և երկու աղջիկ։ Նրա եղբայրը՝ Մահիր Ջավադովը ապրում է Ավստիրիայի Զալցբուրգ քաղաքում, իսկ երկու քույրերը ապրում են Բաքվում։

1973 թվականին ավարտել է Ադրբեջանի բժշկական համալսարանը։ 1973-1976 թվականներին աշխատել է հանրապետության ՆԳՆ հոսպիտալում։ 1980 թվականին Ռովշան Ջավադովը ստանում է երկրորդ հատուկ կրթությունն արդեն Ռոստովի ՌԽՖՍՀ ՆԳՆ բարձրագույն համալսարանում[1]։

Քաղաքական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին զինվորական կրթության ավարտից հետո Ջավադովը ցանկանում էր որպես կամավոր մեկնել Աֆղանական պատերազմ։ Սակայն ղեկավարությունը նրան մեղադրեց հակակոմունիստական տրամադրություններ ունենալու մեջ և մերժեց նրա Աֆղանստանում սովետական կոնտինգենտին միանալու խնդրանքը։

Դա չխանգարեց Ռովշան Ջավադովի հետագա ազատասեր և հայրենասեր կյանքին։ Նա միշտ դեմ է եղել ավտորիտար ռեժիմին։ Այդ պատճառով մարտահրավեր է նետում սովետական ղեկավարությանը։ Ջավադովը նաև զբաղվել է կարատեով։ ԽՍՀՄ կոմունիստական ռեժիմի ղեկավարությունը կարատեն համարում էր սպորտի արևմտյան տեսակ և արգելել էր այն։ Այնուամենայնիվ Ռովշանի սերն այս մարզաձևի նկատմամբ ստիպեց նրան 1981 թվականին Ադրբեջանում ընդհատակյա մարզումներ կազմակերպել։

1982 թվականին Ռովշան Ջավադովը դարձել է Գանձակ քաղաքում միլիցիայի տեսուչ։ Քաղաքում, որը հայտնի է որպես Ադրբեջանի ճակատագրով ամենաանհանգստացածներից, այս քաղաքը շատ ժամանակ դեմ էր արտահայտվում սովետական զորքերին և ցանկանում էր Ադրբեջանը անկախ տեսնել։ 1987 թվականին Արցախում դրության վատթարացման հետ կապված Ռովշանը իր եղբայր Մահիրի հետ ստեղծեցին ընդհատակյա Takamul (Evolution) կուսակցությունը, որը գործում էր Արցախում և Գանձակում։

1989 թվականին Արցախյան հակամարտության հենց սկզբում Takamul կուսակցությունը կազմավորեց մարտական ջոկատներ, ջոկատներում ներառվեցին նաև Ռովշանի կարատեիստները։ 1990 թվականի հունվարին սովետական զորքերը ներխուժեցին Ադրբեջան մարտեր բռնկվեցին Բաքվում և այլ քաղաքներում։ Ռովշան Ջավադովը օգնել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի կազմակերպման և զենք ձեռք բերելու հարցում։ Միաժամանակ սովետական զորքերը ՊԱԿ աշխատակիցների օգնությամբ շատ արագ կարողացան հսկողություն հաստատել Բաքվում։ Այս ամենից հետո Ռովշան Ջավադովը հիասթափվեց Ազգային ճակատից և պլանավորեց իր կողմնակիցների հետ տեղափոխվել Գանձակ այն հռչակել մայրաքաղաք ու մարտեր մղել սովետական զորքերի դեմ։ Նա չհասցրեց անել դա և սովետական զորքերն արդեն մարտի կեսերին ներխուժեցին Գանձակ[1]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ ԽՍՀՄ ՆԳՆ-ն Ստեփանակերտում հատուկ խումբ ստեղծեց։ Կապիտան Ռովշան Ջավադովը ևս հրավիրվեց այդ խումբ, որպես օպերատիվ աշխատող։ Խմբի առաքելությունն էր Լեռնային Ղարաբաղում հասարակական կարգի պահպանումը, հակասովետական քարոզչություն կատարող և ազգամիջյան թշնամանք հրահրող անձանց բացահայտումն ու չեզոքցումը։

1989 թվականի հունվարին ԼՂ գյուղերից մեկում Ռովշան Ջավադովի հրամանատարությամբ գործող ջոկատը իբր օրինախախտին ձերբակալելու համար փոխհրաձգության մեջ է մտնում Ստեփանակերտի միլիցիայի աշխատակիցների հետ։ ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ խմբի ղեկավարը Ռովշանի դեմ քրեական գործ է հարուցում լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Կալանքից խուսափելու նպատակով Ռովշանը անօրինական կերպով տեղափոխվում է Պակիստան։

Պակիստանում Ջավադովը հանդիպում է իր աֆղանցի ուսանողական ընկերոջը, ով Գուլբեդդին Հեկմատիարի բանակից էր և զբաղեցնում էր ջոկատի հրամանատարի պաշտոն։ Հենց այդ ջոկատի հետ էլ Ռովշանը մասնակցեց Աֆղանստանի մարտական գործողություններին, իսկ ընկերոջ մահից հետո իր ձեռքը վերցրեց ջոկատի հրամանատարությունը, ծանր մարտերից հետո նա ջոկատը տեղափոխում է Պակիստանում գտնվող իրենց բազա։

1989 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ-ում Ջավադովի դեմ հարուցված քրեական գործը չեղյալ է համարվում, իսկ նա վերադառնում է ԽՍՀՄ և զբաղեցնում Լաչինի շրջանի ներքին գործերի պարեկապահակային բաժնի հրամանատարի պաշտոնը։ Ջավադովը այս պաշտոնում մնաց մինչև 1992 թվականի փետրվարը, երբ ստացավ մայորի կոչում։

1992 թվականի հունվարին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղում գործող ԽՍՀՄ ՕՄՕՆ-ը կազմաքանդվեց։ Տեղի ղեկավարության որոշումով ՕՄՕՆ-ի հիմքի վրա ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՈՀՆՋ)։ ՈՀՆՋ հրամանատար նշանակվեց մայոր Ռովշան Ջավադովը։ Երկրի պաշտպանության գործում մեծ դեր ունենալու համար Ջավադովին շնորհվեց գնդապետի կոչում։ Ջավադովը միաժամանակ նշանակվում է նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարի տեղակալ։

1992 թվականի դեկտեմբերին Ռովշան Ջավադովը մեկնում է Աֆղանստան, որպեսզի հանդիպի Աֆղանստանի վարչապետ Գուլբեդդին Հեկմատիարի հետ և հասնում է նրան, որ 1993 թվականի գարնանը մոտավորապես 1000 աֆղանցի մոջահեդներ են գալիս Ադրբեջան, Արցախյան պատերազմին մասնակցելու նպատակով։ Հենց այդ ժամանակ Ադրբեջանը ԱՄՆ բանակից վերեան հատուկջոկատայիններ է բերում վարժանքներ իրականացնելու նպատակով։ Այս գործողությունների իրականացման ֆինանսավորումը մասնակի կատարում էր Ադրբեջանի ՆԳՆ-ն, իսկ մնացած մասը տրամադրում էին ներքին գործերի նախարար Իսգանդար Համիդովը, Ռովշան և Մահիր Ջավադովները և անհատ անձիք։

1993 թվականին Ադրբեջանի կարատեի հավաքականը Ջավադովի գլխավորությամբ մեկնում է Ճապոնիա, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը և անսպասելիորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Ճապոնիայի կարատեի ֆեդերացիան այս ամենից հետո Ջավադովին շնորհում է կարատեի 10-րդ դան։

Ռավշանը նաև դառնում է Ադրբեջանի երիտասարդական շարժման նախագահ[1]։

Անհամաձայնություն իշխանությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին, երբ Ադրբեջանում իշխանությունն անցավ Հեյդար Ալիևին, մոջահեդները ետ ուղարկվեցին Աֆղանստան, հայկական ուժերը սկսեցին հեշտությամբ տարածքներ ազատագրել, սկսվեց հրադադարի կնքման գործընթաց, որն ավարտվեց 1994 թվականի մայիսին Բիշքեկյան եռակողմ համաձայնագրի կնքմամաբ[4]։

Այս համաձայնագրին դեմ արտահայտվեցին Մեջլիսի նախագահ Աֆիյադդին Ջալիլովը, ՊՆ հակահետախուզության ղեկավար Շամսի Ռահիմովը, Մահիր և Ռովշան Ջավադովները, նրանք այս համաձայնագիրը համարում էին դավաճանաություն ադրբեջանցի ժողովրդի հանդեպ։ Ջալիլովը և Ռահիմովը անհայտ պայմաններում սպանվեցին[5], իսկ Ադրբեջանի ղեկավարությունը նրանց սպանության մեջ մեղադրեց Մահիր Ջավադովին, որին նրան ձերբակալելու հրաման տրվեց, նաև ՈՀՆՋ-ի լուծարման հրաման եղավ։

Արցախում կրակի դադարեցման Հեյդար Ալիևի հրամանին Ջավադովների չենթարկվելու պատճառով 1995 թվականի մարտի 17-ին Բաքվի ՈՀՆՋ բազան շրջապատվեց կառավարական զորքերի կողմից։ Թուրիքայի դեսպանի միջնորդությամբ բանակցություններ սկսվեց Հեյդար Ալիևի հետ, որի արդյունքում դիմակայությունը դադարեցնելու որոշում կայացվեց։ Չհամաձայնվելով եղբոր հետ Մահիր Ջավադովը ՈՀՆՋ անդամներին հրաման տվեց կրակ բացել կառավարական զորքերի վրա։ Ի պատասխան սրան Ռովշան Ջավադովը պահանջեց եղբորը լքել բազան և թույլ տալ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Մահիրը լքեց բազան։ Ռովշան Ջավադովը խաղաղ բանակցությունների վարելու նպատակով կառավարական զորքերի շտաբ գնալու ճանապարհին վիրավորվեց և չափից շատ արյան կորստի ու բժշկական օգնության բացակայության պատճառով Ադրբեջանի ՆԳՆ հոսպիտալում մահացավ։ ՈՀՆՋ-ի հարյուրավոր անդամներ ձերբակալվեցին և դատապարտվեցին երկարաժամկետ ազատազրկման։

2003 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում հանելուկային պայմաններում սպանվեց նաև Ռովշան Ջավադովի միակ որդին՝ քսանինը տարեկան Լաչին Ջավադովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Rövşən Cavadov kimdir?». qafqaz.ir. qafqaz.ir. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 20 fevral 2017-ին.
  2. Efron, Sonni (1995 թ․ մարտի 18). «Azerbaijan Coup Attempt Crushed Caucasus: Loyal forces storm a building and overcome mutinous police units, president reports». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Azeri rights activist says 35 imprisoned special police unit members very sick». BBC Archive. 2000 թ․ հունիսի 2. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Бишкекский Протокол
  5. В. Н. Казимиров БИШКЕКСКИЙ ПРОТОКОЛ