Ռոսինա Հեյկել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսինա Հեյկել
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1842(1842-03-17)[1]
ԾննդավայրԿասկինեն, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1929(1929-12-13)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ֆինլանդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ, բժիշկ և կանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Կառլ Յոհան Հայկել
 Rosina Heikel Վիքիպահեստում

Էմմա Ռոսինա Հեյկել (մարտի 17, 1842(1842-03-17)[1], Կասկինեն, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1929(1929-12-13)[1], Հելսինկի, Ֆինլանդիա), Ֆինն բժիշկուհի և ֆեմինիստ։ 1878 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին կին բժիշկը և մասնագիտացել գինեկոլոգիայի և մանկաբուժության ոլորտում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյկելը ծնվել է Կասկինենում 1842 թվականի մարտի 17-ին Կարլ Յոհան Հեյկելի և Քրիստինա Էլիզաբեթ Դոբբինի ընտանիքում։ Նրա հայրը եղել է Օուլույի և Կոկոլայի քաղաքապետը, եղբայրները՝ Ալֆրեդը և Էմիլը, սովորել են բժշկություն։ Ռոսինան հաճախել է Վաասայի, Ջակոբստադի, Պորվոոի և Հելսինկիի դպրոցը[3][4]։ Երիտասարդ տարիքից Էմման կարծում էր, որ կրթությունը պետք է հավասար լինի բոլորի համար՝ անկախ սեռից և 1862 թվականին որոշել է բժիշկ դառնալ, ինչպես իր եղբայրները[3]։ Սակայն այդ ժամանակ Ֆինլանդիայում համալսարաններ չկային, որոնք թույլ կտային կանանց բժշկություն սովորել, այդ պատճառով Ռոսինան մեկնել է Շվեդիա՝ ֆիզիոթերապիայի կուրս անցնելու Ստոկհոլմի մարմնամարզության ինստիտուտում։ Ավարտել է դասընթացը 1866 թվականին և վերադարձրել Հելսինկի, որտեղ մեկ տարի անց ավարտել է մանկաբարձության կուրսը։ 1869 թվականին կրկին այցելել է Ստոկհոլմ՝ անատոմիայի և ֆիզիոլոգիայի հետագա ուսումը ստանալու համար[5][6]։

1870 թվականին Հեյկելին թույլ են տվել մասնակցել ֆիզիոլոգիայի դասախոսություններին Հելսինկիի համալսարանում, իսկ 1871 թվականին նրան հատուկ թույլտվություն է տրվել համալսարանում բժշկությունն ուսումնասիրելու համար։ Բժշկական աստիճանը ստացել է 1878 թվականին՝ դառնալով Ֆինլանդիայի առաջին կին բժիշկը ինչպես նաև առաջինը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներում[4][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյկելը ստացել է պրակտիկայի սահմանափակ արտոնագիր, ինչը նրան թույլ է տվել բուժել միայն կանանց և երեխաներին։ 1878 թվականից աշխատել է Ստոկհոլմում և Կոպենհագենում, իսկ 1879 թվականին տեղափոխվել է Վաասա՝ մասնագիտանալով կանանց և երեխաների առողջության մեջ։ 1883 թվականին նրա համար Հելսինկիում ստեղծվել է քաղաքային գինեկոլոգի պաշտոնը։

Բացի բժշկական պրակտիկայից, Հեյկելը կողմնակից է եղել կանանց իրավունքների և Naisasialiitto Unioni ֆեմինիստական ասոցիացիայի շարժմանը[8]։ Որպես կանանց կրթության ջատագով՝ օգնել է ստեղծել Կոնկորդիա-Լիիտտոն՝ կին գիտնականների կազմակերպությունը[6]։ 1888 թվականին Հեյկելը ֆիննական բժշկական ընկերության նիստում հանդես է եկել մարմնավաճառության օրինականացման դեմ, իսկ 1892 թվականին դիմել է Naisasialiitto միությանը՝ կոչ անելով նպաստել աղջիկների և տղաների համար կրթություն ստանալու հնարավորությունների հավասարությանը։ Ղեկավարել է մանկական աշխատանքային տունը և եղել է Ֆինլանդիայի գյուղական համայնքների երեխաների առողջության ջատագով[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյկելը վախճանվել է 1929 թվականի դեկտեմբերի 13-ին Հելսինկիում[9]։ Թաղված է Հելսինկիի Հիտանիեմի գերեզմանատանը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://uppslagsverket.fi/sv/sok/view-170045-HeikelRosina
  2. https://www.helsinginseurakunnat.fi/material/attachments/hautausmaat/hietaniemi/w8GZkM0y7/Hietaniemen_merkittavia_vainajia.pdf
  3. 3,0 3,1 Forsius, Arno. «Rosina Heikel (1842–1929) – Suomen ja Pohjoismaiden ensimmäinen naislääkäri» (Finnish). Saunalahti. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Windsor, Laura Lynn (2002). «Heikel, Rosina». Women in Medicine: An Encyclopedia. ABC-CLIO. էջեր 94–95. ISBN 9781576073926.
  5. 5,0 5,1 Forsius, Arno. «Rosina Heikel (1842–1929) – Suomen ja Pohjoismaiden ensimmäinen naislääkäri» (Finnish). Saunalahti. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Rosina Heikel: first woman doctor in Finland». Women of Learning. Helsinki.fi. 2000. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2014 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  8. Windsor, Laura Lynn (2002). «Heikel, Rosina». Women in Medicine: An Encyclopedia. ABC-CLIO. էջեր 94–95. ISBN 9781576073926.
  9. Forsius, Arno. «Rosina Heikel (1842–1929) – Suomen ja Pohjoismaiden ensimmäinen naislääkäri» (Finnish). Saunalahti. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Hietaniemen hautausmaa – merkittäviä vainajia» (PDF). Helsingin seurakuntayhtymä. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսինա Հեյկել» հոդվածին։