Ռոլանդ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոլանդ Ղազարյան ռուս.՝ Роланд Артаваздович Казарян | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1936 |
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 22, 2023 (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | դերասան, հնչյունային օպերատոր և կոմպոզիտոր |
Պարգևներ | |
IMDb | ID 0443624 |
Ռոլանդ Արտավազդի Ղազարյան (հուլիսի 12, 1936, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2023, Մոսկվա, Ռուսաստան), հայ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դերասան։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոլանդ Ղազարյանը ծնվել է 1936 թվականին, Ստեփանավանում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը։ 1959-1963 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի հնչյունային օպերատոր, 1963 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում։ 1992 թվականից Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է, 2002 թվականից՝ պրոֆեսոր։ 1999-2004 թվականներին եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը։ 1972 թվականից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, «Նիկե» ակադեմիայի անդամ։ 2011 թվականին հեղինակել է «Կինոհնչյունագրության գեղագիտություն» հնչյունա-տեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող գիրքը[1][2]։
Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվական
- «Ես զինվոր եմ, մայրիկ», 1966 թվական, հնչյունագրություն
- «Ծառայում էին երկու ընկերներ», 1968 թվական, հնչյունագրություն
- «Վազք», 1970 թվական, հնչյունագրություն
- «Քաղաքավարության այց», 1972 թվական
- «Մոսկվա, իմ սեր», 1974 թվական, հնչյունագրություն
- «Թեհրան-43», 1980 թվական, հնչյունագրություն
- Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ», երաժշտության հեղինակ
- «Կենտավրոսներ», 1978 թվական, երաժշտություն
- «Արձակուրդների ծովում», 1986 թվական, դերասան
- Գլեբ Պանֆիլովի «Մայրը» (հնչյունային ռեժիսոր, 1990 թվականին Կաննի կինոփառատոնում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար)
- «Արծաթե հովտաշուշան», 2000 թվական, հնչյունային ռեժիսոր, դերասան
- «Աթենքյան երեկոներ», 2000 թվական, հնչյունագրություն
- «Նախագահն ու թոռնուհին», 2000 թվական, հնչյունագրություն
- «Եկեք ինձ նայելու», 2000 թվական, հնչյունագրություն
- «Կովկասյան ռուլետկա», 2002 թվական, հնչյունագրություն
- «Ֆոտո», 2002 թվական, հնչյունագրություն
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Նիկե» ազգային կինոփառատոնի մրցանակ, 1990 թվական
- ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, 1997 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռոլանդ Ղազարյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Ռոլանդ Ղազարյանի մասին kinopoisk.ru կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդ Ղազարյան» հոդվածին։ |
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 22 մահեր
- 2023 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հայ հնչյունային ռեժիսորներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուս դերասաններ
- Ռուս կոմպոզիտորներ
- Հայ դերասաններ
- Հայ կոմպոզիտորներ