Ռիկի Ռուբիո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ռիկի Ռուբիո | |
| Ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ |
|---|---|
| Դիրքը | Խաղարկող |
| Համար | No. 9 |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 21, 1990 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 192 սմ |
| Քաշ | 82 կգ |
| Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ |
| Դրաֆթ ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ |
| Կարիերայի պատմություն | |
Ռիկարդ «Ռիկի» Ռուբիո ի Վիվես (իսպ.` Ricard "Ricky" Rubio i Vives, ծնվ.` հոկտեմբերի 21, 1990թ.), իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում` խաղարկողի դիրքում: Ռուբիոն սկսում է պրոֆեսիոնալ կերպով խաղալ բասկետբոլ , երբ 2005թ.-ի հոկտեմբերի 15-ին` ընդամենը 14 տարեկանում պայմանագիր է կնքում իսպանական լիգայի «Հովենտուտ» ակումբի հետ, իսկ 2006թ.-ի հոկտեմբերի 24-ին կատարում է նորամուտը Եվրալիգա` լինելով ընդամենը 16 տարեկան, ինչը դարձնում է նրան առաջին 90-ականներում ծնված եվրալիագայի բասկետբոլիստը: 2009թ.-ի հունիսի 25-ին Ռուբիոն NBA-ի դրաֆթով ընտրվում է «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական վեբ-կայք (անգլերեն)/(Իսպաներեն)
- NBA.com էջ
- Euroleague.net էջ(անգլերեն)
- Eurobasket.com էջ(անգլերեն)
- Իսպանական ACB լիգայի էջ (Իսպաներեն)
- ՖԻԲԱ-ի 2010թ.-ի աշխարհի առաջնության պրոֆիլ(անգլերեն)