Ռեբրովի պուրակ (Կիսլովոդսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբրովի պուրակ
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԿիսլովոդսկ
Հիմնվել է2017
Ռեբրովի պուրակ (Կիսլովոդսկ)ը գտնվում է Ռուսաստանում
Ռեբրովի պուրակ (Կիսլովոդսկ)

Ռեբրովի պուրակ (ռուս.՝ Сквер Реброва), պուրակ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Բացվել է 2017 թվականին՝ առողջարանային քաղաքի պատմական կենտրոնում, Կոմինտերնի փողոցում։ Անվանակոչվել է անվանի շերամաբույծ և գործարար, պետական խորհրդական և Կովկասի մարզային ազնվականության առաջնորդ Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ռեբրովի պատվին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Ռեբրովը որպես ձեռնարկատեր շատ բան է արել ողջ տարածաշրջանի զարգացման համար. հենց նա է սկսել զարգացնել շերամագործությունը, Ստավրոպոլի երկրամասում և Դաղստանում խաղողի այգիներ է հիմնադրել, իսկ նրա արտադրած շամպայնը չէր զիջում ֆրանսիականին։ Ռեբրովը նաև Կովկասյան հանքային ջրերի առաջին պատմագիրն է, նա մեծ ջանքեր է գործադրել Կիսլովոդսկի զբոսայգու և Պյատիգորսկի Կիրովի անվան զբոսայգու զարգացման գործում։ Ռեբրովը պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի, Սուրբ Աննայի և Սուրբ Ստանիսլավի շքանշաններով[1]։

Պուրակի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբրովի պուրակը բացվել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին[2]` Կիսլովոդսկի պատմական կենտրոնում, Կոմինտերնի փողոցում։ Այստեղ ստեղծվել են մարգագետիններ և ծաղկանոցներ, տեղադրվել են նստարաններ, անցկացվել է ժամանակակից լուսավորություն։ Պուրակի կենտրոնում գտնվում է Ալեքսեյ Ֆեոդորովիչ Ռեբրովի հուշարձանը։ 2,7 մետր բարձրությամբ բրոնզե քանդակը ձուլվել է մերձմոսկովյան Ժուկովսկիում` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սալավատ Շչերբակովի արվեստանոցում[1]։

Պուրակի հարևանությամբ շարունակվում են մատուռի վերակառուցման աշխատանքները[1]։

Բացման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Քաղաքի օրվան հարմարեցված արարողությանը մասնակցել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Պատվավոր հյուրերի թվում էր Ստավրոպոլի երկրամասի պատվավոր քաղաքացի, մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Ռոզենֆելդը։ Նա հույս է հայտնել, որ, բացի այս պուրակից, Կիսլովոդսկում կվերականգնվի նաև հայտնի Ռեբրովի տունը[3]։

Ռեբրովի տունն առողջարանային քաղաքի հիմնական տեսարժան վայրերից էր։ Այնտեղ սիրել են կանգ առնել Պուշկինը, Լերմոնտովը, Տոլստոյը, արվեստագետներ, զինվորականներ։ Նրանց թվում է եղել նաև ապագա կայսր Ալեքսանդր II[3]։

Միխայիլ Լերմոնտովը Ռեբրովի տանն է «բնակեցրել» «Մեր ժամանակի հերոսը» վեպի գլխավոր հերոսներին[3]։

Բացման արարողության ժամանակ նաև օծվել է Ռեբրովի հուշարձանը։ Արարողության ավարտին քաղաքի բնակիչներն ու հյուրերը ծաղիկներ են դրել հուշարձանի մոտ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Кисловодск. Сквер Реброва». Кисловодский Экспресс. 03.02.2018.
  2. «Сквер Реброва в Кисловодске откроют 9 сентября».
  3. 3,0 3,1 3,2 3,3 «В Кисловодске открыт сквер Реброва». Кисловодский Экспресс. 11.09.2017.