Ռեբեկա Գերշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Գերշման
Ծնվել էհունիսի 19, 1903(1903-06-19)
ԾննդավայրԿառլոս Կասարես, Carlos Casares Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էապրիլի 4, 1986(1986-04-04) (82 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտությունկենսաքիմիկոս, ֆիզիոլոգ և դեղագործ

Ռեբեկա Գերշման (իսպ.՝ Rebeca Gerschman, հունիսի 19, 1903(1903-06-19), Կառլոս Կասարես, Carlos Casares Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - ապրիլի 4, 1986(1986-04-04), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆիզիոլոգ, կենսաբան։ Գերշմանի ազատ ռադիկալների միջոցով թթվածնի թունավորումը գիտական միջավայրում հեղափոխություն էր։ Գերշմանը եղել է կանանց իրավունքների պաշտպան գիտաշխատող[1][2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի կենսաբանության և դեղագիտության ֆակուլտետը։ Աշխատել է Ուսայի ինստիտուտում, որտեղ էլ 1939 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն կալիումի և արյան պլազմայի վերաբերյալ՝ ստեղծելով Գերշման-Մարենեցի մեթոդը, որպեսզի կարողանան չափել կալիումն արյան մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռեբեկան մասնագիտացել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում։ 1954 թվականին նա առաջադրում է որոշ հիվանդությունների և ծերության ժամանակ թթվածնի ազդեցությունը, որը հայտնի է որպես Գերշմանի տեսություն։ Մինչև 1969 թվական, երբ Ջոզեֆ ՄքՔորդը և Ֆրիդովիչը հայտնաբերեցին սուպերօքսիդ դիսմուտազայի ֆերմենտը, տեսությունը լիովին ընդունված չէր։ Ռեբեկայի բացահայտումը հիմնարար էր` ընդունելով ազատ ռադիկալների և հակաօքսիդանտների մասին առկա տեսությունները։

Բուենոս Այրեսի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնն առանձնացավ ժամանակի ուսուցման ոչ սովորական մեթոդների օգտագործման համար, քանի որ այն կոչված էր հրավիրելու ականավոր անհատների և կիրառել գիտական ֆիլմեր։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերշմանի պատվին Արգենտինայի գիտության, տեխնոլոգիաների և արտադրական նորարարության նախարարությունը հանձնում է Ռեբեկա Գերշմանի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CIENTÍFICA ARGENTINA QUE DESCUBRIO UNA DE LAS CAUSAS DEL ENVEJECIMIENTO» (եվրոպական իսպաներեն). 2010 թ․ մայիսի 28. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. Cornejo, Jorge Norberto (2008 թ․ դեկտեմբեր). «Una mujer en la ciencia argentina: Rebeca Gerschman». Mora (Buenos Aires). 14 (2): 136–143. ISSN 1853-001X.