Ռաֆայել Ջրբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆայել Ջրբաշյան
Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյան
Ծնվել էհուլիսի 2, 1923(1923-07-02) (100 տարեկան)
ԾննդավայրԿիսլովոդսկ
Մահացել էհունվարի 16, 2019 (95 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  Հայաստան
Մասնագիտացումբեմադրիչ
Պարգևներ
IMDbID ID 5480420

Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյան (հուլիսի 2, 1923(1923-07-02), Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2019(2019-01-16), Երևան, Հայաստան[1]), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2008

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը[2][3]։

Մահացել է 2019 թվականի հունվարի 16-ին Երևանում, 95 տարեկանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)
  • ՀՀ ժողովրդական արտիստ (2008)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»
  • Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ)
  • Ռուբինշտեյնի «Դևը»
  • Հարությունյանի «Սայաթ-Նովա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. «Ռաֆայել Ջրբաշյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. «88 տարի և մեկ ամիս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Ջրբաշյան» հոդվածին։