Վանաձորի դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի դրամատիկական թատրոն
Վանաձորի դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըՀայաստան Վանաձոր
Հիմնադրման ամսաթիվ1931
Անվանված էՀովհաննես Աբելյան
Գլխավոր ռեժիսորԱշ-Մաթ
Հ. Կարապետյանը,
Ս. Աքմաքչյանը,
Գ. Կոտովը,
Մ. Ռաֆայելյանը

Վանաձորի դրամատիկական թատրոն կամ Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոն, հիմնադրվել է 1931 թվականին։

Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կազմված էր տեղի թատերախմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից։ Բացվել է Ցանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժիսոր՝ Աշ-Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան)։

Դերասան և դերասանուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի դրամատիկական թատրոնում ընդգրկված էին դերասան-դերասանուհիներ՝

  • Ա. Փաշայանը, Ա. Խուդանյանը, Ժան Էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը,
  • Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Մինասյանը, Ա. Գևորգյանը և ուրիշներ։

Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը նպաստել են ռեժիսորներ՝

և հայ բեմի վարպետներ՝

Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հովհաննես Աբելյանը, որի անունով էլ 1936 թվականին կոչվել է այլն։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են Մուրացանի «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Սիմոնովի «Ռուս մարդիկ» և այլ գործեր։ Հետպատերազմյան տարիների լավագույն ներկայացումներից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսական հարց», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Մակար Դուբրավա», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թվականներին՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել, Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»։

Ղարաքիլիսայի (Վանաձոր) մշակութային կյանքը մինչ թատրոնի հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաքիլիսան անցյալում թատերական ակտիվ կյանք և նախանձախնդիր թատերասերներ չի ունեցել։ 19-րդ դարում այն հռչակվել է որպես ամառանոցային գյուղաքաղաք և շեշտը դրվել է բնակչության գյուղատնտեսական գործունեությանը, ինչի պատճառով տուժել է հոգևոր-մշակութային կյանքը։ Այս քաղաքը գրավել է բազմաթիվ թիֆլիսահայ առևտրականների և ունևոր արհեստավորների, ովքեր այստեղ են բերել նոր և ուրույն աշխուժություն և քաղաքը լցրել առևտրական շնչով։ Նրանց հետ մեկտեղ այստեղ են ժամանել թատերական խմբեր, որոնք այստեղ նեկայացումներ են տվել և Ղարաքիլիսան մերձեցրել թատրոնին։ Բացի սրանց, այստեղ նաև սիրողական ներկայացումներ են տեղի ունեցել։ Առաջին ներկայացումների մասին տեղեկությունը արված է 1879 թվականին։ Սույն թվականի փետրվարի 4-ին քաղաքի արվեստասերներ` Բ. Նալբանդյանը, Ա Խանզադյանը, Ա. Հակոբյանը, Ա. Սիմոնյանը, Պ Պետրոսյանը հայոց ուսումնարանի դահլիճում ներկայացրել են Խորեն գալֆայանի «Արշակ Երկրորդ» պատմական դրաման։ Խորեն Գալաֆյանը, ով հայտնի էր նաև Նար-Պեյ անունով, պատմահայրենասիրական դրամայի նշանավոր ներկայացուցիչներից էր, իսկ «Արշակ Բ» դրաման ժամանակի ամենաշատ բեմադրված ստեղծագործություններից էր։

Սիրողական ներկայացումները Ղարաքիլիսայում շուտով դարձան պարբերական։ 1880 թվականին այստեղ արդեն ներկայացվել էր Գ. Սունդուկյանի «Պեպոն», մի քանի տարի անց էր` Ս. Հեքիմյանի «Սամվելը»։

20-րդ դարում այստեղ սիրողական ներկայացումները եղել են հազվադեպ, իսկ առաջին համաշխարհայինի ժամանակ թատերական ոչ մի իրողություն չի իրականացել։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին հիմնադրվեց ՀԽՍՀ-ն։ Հենց նույն ամսվա կեսերի Անուշավան Վարդանյանի ջանքերով Ղարաքիլիսայում հիմնադրվեց մշտական գորժող թատերախումբ, որի կազմում ընդգրկվում են Ա. Ոսկանյանը, Ա. Սարուխանյանը, Վ Սիրվանյանը, Ա. Մարկոսյանը, Մ. Գյոդակյանը, Գ. Նալբանդյանը, Աղ. Նալչաջյանը և Բ. Մուրադյանը։ Այս ժամանակի նշանավոր թատերական դեմքերից էր Ամո Խարազյանը, ով ուսանել է Եվրոպայում, հետո վերադարձել է Հայաստան և հիմնել «Նոր դրամա» թատերախումբը, որը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներով։

Խորհրդային տարիներին թատրոնը դառնում է զենք իշխանության ձեռքին, իրենց գաղափարները մատչելի կերպով ժողովրդին հասցնելու համար։ Ուստի թատերախմբերը գործում էին նաև հարակից գյուղերում և պատմական ներկայացումների կողքին ցուցադրվում էին նաև խորհրդային թատերգության նմուշներ, որոնք իրենց գաղափարներով համակում էին ժողովրդին։

Ամո Խարազյանի թատրոնը որդեգրում է շրջիկ թատրոնի սկզբունքը և մեկուկես տարի գործելուց հետո հեռանում է քաղաքից, սկզբում հիմնավորվում է Երևանում, ապա` Արտաշատում, հոտո էլ` Վաղարշապատում։

Այս թատերախբի հեռացումից հետո այստեղ նորից որոշ ժամանակ հանդես են գալիս սիրողական թատերախմբեր, մինչ կբացվե Վանաձորի դրամատիկական թատրոնը, որը հետագայում պիտի կրեր Հովհաննես Աբելյանի անունը։

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատմությունը, ստեղծագործական համապատկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1931թ. հունվարի 28-ին բացվեց Ղարաքիլիսայի պետական թատրոնը թվով երրորդը հանրապետությունում Երևանի ու Լենինականի թատրոններից հետո։ Թատրոնի բացման համար ընտրվել էր ռուս թատերագիր Ե. Յանովսկու «Ցասումը»՝ Տիգրան Հախումյանի փոխադրությամբ։ Ներկայացումը, որը բեմադրել էր թատրոնի երիտասարդ, բայց արդեն ճանաչում ունեցող թատերական գործիչ Աշ-Մաթը (Աշոտ Բագրատի Մաթևոսյան), տեղի ունեցավ քաղաքային ակումբում։ Թեև ակումբը զարկ էր թատերական, բեմական հարմարություններից, այդուհանդերձ, ներկայացումը, հիրավի, մի նոր նշանակալից երևույթ դարձավ գավառական քաղաքի մշակութային կյանքում։

   Ղարաքիլիսայում դեռևս 20-րդ դարասկզբին գործում էին տարբեր թատերախմբեր, որոնք հանդես էին գալիս և ինքնուրույն, և հյուրախաղերի եկած անվանի արտիստների խաղացանկերով (Վահրամ Փափազյան. Սիրանույշ և ուրիշներ), իսկ 1921-ին հայ բեմի երախտավոր Ամո Խարազյանի ջանքերով ու նախաձեռնությամբ քաղաքում գործող թատերախմբերի և հրավիրված դերասանների միավորումով Ղարաքիլիսայում ստեղծվել էր մշտական գործող թատրոն, բայց միայն ԽՀՄՀ Կենտգործկոմի որոշմամբ 1931-ին ստեղծված պետական թատրոնը դարձավ թատերական արվեստի զարգացման՝ ստեղծագործական և ֆինանսական մեծ հնարավորություններով օժտված օջախը տարածաշրջանում։ Թատերախմբում ընդգրկված էին Աշոտ Մաթևոսյանը, Գեղամ Նալբանդյանը. Արտավազդ Փաշայանը. Ո֊ոզա Մինասյանը. Արուս Խուդանյանը. Աշոտ Գևորգյանը, Ադրիկ Սարգսյանը, Մանյա Գյոդակյանր և ուրիշներ, ովքեր թատերարվեստում արդեն ճանաչված անհատականություններ էին և դարձան թատրոնի հենասյուները։ Հաջորդ տարի այդ շարքը լրացրին Անահիտ և Մաթևոս Մանամյանները, Օնիկ Վարդանյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Շագաֆյանը, Մարուսյա Խառատյանը, ովքեր նպաստեցին թատրոնի կայացմանն ու հետագա առաջընթացին։

   Թատրոնի գործունեության հնարավորություններն էլ ավելի մեծացան թատրոնի շենքի հիմնանորոգումից հետո։ 1933 թ. հունիսի 10-ին նորոգ շենքում տեղի ունեցավ 1933–1934 թթ. թատերաշրջանի բացումը Գ. Սունդուկյանի “Պեպո”-ի բեմադրությամբ։ Առաջ անցնելով ասենք, որ այդուհանդերձ, թատրոնն իր տիպային շենքն ունեցավ միայն 1954 թվականին։

   Հովհաննես Աբելյանի անվան (1936 թվականից) թատրոնն անցած տարիների ընթացքում իր վրա կրել է ժամանակի գաղափարական ազդեցությունները, բայց մշտապես հավատարիմ է մնացել իր կոչմանը և դարձել ինքնատիպ դիմագիծ ունեցող մշակութային կենտրոն։ Լինելով գավառային թատրոն, նա սակայն, կարողացել է շատ շուտ հաղթահարել նմանատիպ թատրոններին հատուկ կաղապարներն ու սկզբունքները, և արդեն 1960 ականների կեսերից համընթաց քայլել մայրաքաղաքային թատրոնների հետ; Ավելին, 20-րդ դարավերջի  80-ական թվականները դարձան թատրոնի ոսկեդարը։  Այդ տարիներն են, որ հայկական թատերական արվեստը արտերկրում` Թբիլիսի, Մոսկվա, Լիսաբոն, Փարիզ, Ստրասբուրգ, Քիշնև, ԱՄՆ և այլն, ներկայացնում էր հենց կիրովականյան թատրոնը։ Այդ աննախադեպ հաջողությունն իրողություն դարձավ Վահե Շահվերդյան բեմադրիչի կողմից թատրոնում արմատավորված նոր մտածողության, գեղագիտական նոր սկզբունքների արմատավորման շնորհիվ, բայց դրա նախահիմքերը դրվել էին անցյալում` բեմադրիչներ Աշոտ Մաթևոսյանի,  Բագրատ Մուրադյանի, Օնիկ Վարդանյանի, Ջերջիզ Ժամհարյանի, Սուրեն Բաբայանի, Ադրիկ Սարգսյանի, Խորեն Հարությունյանի, Առնոլդ Մարտիրոսյանի, Հովհաննես Կարապետյանի, Սոկրատ Աքմաքչյանի, Գրիգորի Կոտովի, Մայիս Ռաֆայելյանի, Միքայել Կոտոյանի, Միրոն Չուլակյանի, դերասաններ Արուս Խուդանյանի, Գեղամ Նալբանդյանի, Աղավնի Հովհաննիսյանի, Աշոտ Գևորգյանի, Ալեքսանդր Շագաֆյանի, Մաթևոս և Անահիտ Սանամյանների, Վոլոդյա Գրիգորյանի, Գրիշա Միրզոյանի, Արեգ Հարությունյանի, Սուրեն Հովհաննիսյանի, Լևոն Սարգսյանի, Լենա Փաշինյանի, բեմանկարիչներ` Կարո Մինասյանի, Ռոբերտ Նալբանդյանի, Սարգիս Արուտչյանի, Թագվոր Բերբերյանի, Խաչատուր Ղարաբեկյանի, Եվգենի Սաֆրոնովի և ուրիշների կողմից։ Աբելյանական թատրոնի պատմության մեջ իրենց ուրույն ձեռագրով աչքի են ընկել ռեժիսորներ Սոկրատ Աքմաքչյանը, Միքայել Կոտոյանը, Վահե Շահվերդյանը, Միրոն Չուլհակյանը և նրանց գործը շարունակող այլ բեմադրիչներ ևս՝ Նունե Խեչումյան, Սարգիս Մանուկյան և այլք։ 1970-ին ականավոր դերասան, ՀՀ ժող. արտիստ Վոլոդյա Գրիգորյանը հիմնադրեց Հայաստանի թատերական գործիչների միության Լոռու մարզային բաժանմունքը՝ ծավալելով թատերական ակտիվ գործունեություն, իրականացրել բեմադրություններ։

   Իհարկե, չպետք է մոռանալ նաև Վահրամ Փափազյանին, Հովհաննես Աբելյանին, Արմեն Գուլակյանին, Վարդան Աճեմյանին, Արուս Ոսկանյանին, Հրաչյա Ներսիսյանին, Օլգա Գուլազյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին. Ավետ Ավետիսյանին և հայ բեմի ուրիշ մեծերի, ալքեր այս թատրոնում կամ նոր բեմադրություններ են իրականացրել, կամ հյուրախաղերով հանդես եկել աբելյանցիների հետ և վարպետության յուրահատուկ դասեր տվել նրանց։

   Բարդ, դժվարին, բայց հաղթական ճանապարհ են անցել աբելյանցիներն անցած տարիներին։ Դրա վառ վկայությունն է թատրոնի խաղացանկը, որը հարուստ է համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գլուխգործոցներով. Վ. Շեքսպիր «Օթելլո», «Ձմեռային հեքիաթ», «Մակբեթ», «Ռիչարդ երկրորդ». Ա. Օստրովսկի «Ամպրոպ», «Անմեղ մեղավորները», Չ.Դիքենս «Դավիթ Կոպերֆիլդ», Սուխովո-Կոբիլին «Կրեչինսկու հարսանիքը», Ֆ. Շիլլեր՝ «Ավազակներ», 0.դը Բալզակ «Խորթ մայրը», Լ.դե Վեգա՝ «Սևիլիայի աստղը», ժ. Անույ՝ «Անաիգոնե», Մ. Լերմոնտով «Դիմակահանդես», Ա. Չեխով «Երեք քույր», Ն. Դումբաձե՝ «Մի վշաանա, մայրիկ», Պ. Կոգոուա «Այդպիսի սեր», Բ. Նուշիչ՝ «Փիփսոփայության դոկտորը», Գ. Սունդուկյան՝ «էլի մեկ զոհ», «Պեպո», «Ամուսիններ», «Խաթաբալա», Ալ. Շիրվանզադե՝ «Պաավի համար», «Չար ոգի», «Նամուս», «Քաոս», Հ. Պարոնյան՝ «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ», Մուրացան՝ «Ռուզան», Պ. Պռոշյան «Սոս և Վարդիթեր» և այլն, և ուրիշներ։

   Թատրոնի ներկայիս կոլեկտիվը ևս նոր նշանակալից բեմադրություններով է հարստացնում աբելյանցիների տարեգրությունը. Վ. Շեքսպիր՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա», Բ. Բրեխտ՝ «Կուրաժ մայրիկը և...», Ա. Այվազյան՝ «Դիպլիպիտո»,  Ա. Ցագարելի «Խանումի արարքները», Ա. Օստրովսկի՝ «Փոթորիկ» (ըստ «Ամպրոպ»–ի), Հ. Մաթևոսյան՝ «Աշնան արև», Ս. Խալաթյան «40 օր համբառնալուց առաջ», «Սիմոն թագավորը», «Հրադադար», Վ. Քաչա՝ «Գիշատիչների խնջույքը», Կասսոնա - Ծառերը կանգնած են մահանում, Ա. Քալանթարյան «Վաճառքի ենթակա չէ, Լորկա «Արյունոտ հարսանիք», Է. Զոհրաբյան «Սմբակներ», «Սե՞ր, թե՞ քուանշ», Բրենդոն - «Չարլիի մորաքույրը», Մուրացան «Ռուզան», Շիրվանզադե «Արիստը», ՛Երկիր հայրենի, ինչպես նաև բազմաթիվ հեքիաթ-ներկայացումներ և այլն։

   Իսկ Վ Շեքսպիրի «Լիր արքա», «Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսների նոր մեկնաբանությամբ  Վահե Շահվերդյանը նոր խոսք ասաց աբելյանական թատրոնի պատմության մեջ։ Խորհրդանիշների, հոծազանգվածի նպատակային, հմուտ օգտագործումը թատրոնի գեղագիտության մեջ բեմադրիչի նոր մոտեցումների վկայություններն են։ ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանը, որը ռեժիսորական թատրոնի ներկայացուցիչներից է, նոր ձեռագիր բերեց այս թատրոն՝ շարունակելով իր ուսուցիչ Ջրբաշյանի բեմադրական ավնադույթների իրականացումը։  Նրա ներկայացումների մասնակիցները դարձան ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Ռոզա Սխիթարյանը, ՀՀ վաստ. արտիստուհի Գրետա Մեջլումյանը, Նաիրա Քալաշյանը, Հասմիկ Ալեքսանյանը, Ալլա Հովհաննիսյանը, էլինե Աղամյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Հայկ Թորոսյանը, Արամ Սխիթարյանը, Վրույր Հարությունյանը, Արամայիս Սարգսյանը, Գագիկ Դուրմիշյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արմինե Վերմիշյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Ալլա Դարբինյանը, Էդգար Քոչարյանը, Ռուզան Խաչատրյանը, Գայանե Մեսրոպյանը, Քրիստինե Ալիխանյանը, Հակոբ Դեմիրճյանը, Արման Կոլոսովը և ուրիշներ, ովքեր աչքի են ընկնում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր դժվարին խնդիրների լուծման կարողությամբ, միշտ դեպի նորը ձգտելու պատրաստակամությամբ։

  Այսօր թատրոնը սերտորեն համագործակցում է ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի հետ։ Շնորհալի ուսանողները մշտապես ընդգրկվում են նոր ներկայացումներում, նրանց դիպլոմային լավագույն աշխատանքները ներառվում են թատրոնի խաղացանկ, հաջողությամբ լուծվում է սերնդափոխության հարցը։ Թատրոնը նոր, երիտասարդ կադրերով համալրելու գործում մեծ է եղել նաև ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից գործող թատերական ստուդիայի դերը։ Այն հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական նշանավոր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը, երկու տասնամյակից ավել այնտեղ դասավանդել է բազմաթիվ մրցնակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը և այլք, իսկ 2009-ից ստուդիան հաջողությամբ ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Էլֆիք Զոհրաբյանը։ Թատրոնի դերասանական կազմը համալրեց ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղն ավարտած մի շարք շրջանավարտներ. Արեն Օսիպյան, Արփինե Հակոբյան, Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Նոնա Սաֆարյան, Ժիրայր Գաբրիելյան և այլք։ Այս թատրոնի շնորհիվ կայացել են  երկու դրամատուրգներ՝ Սամվել Խալաթյանը և հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանը, որոնց պիեսները բեմադրվում են հանրապետության բազմաթիվ թատրոններում։

Վանաձորի  Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի խաղացանկը բաղկացած է դասական, համաշխարհային ազգային ու արդի դրամատուրգների գործերից։ Թատրոնի մի շարք ներկայացումներ, բեմադրիչներ ու դերասաններ արժանացել են մրցանակների, մեդալների ու պատվոգրերի։ Վանաձորի դրամատիկական թատրոնը համարվում է ՀՀ լավագույն թատրոններից մեկը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 467