Ջուբրան Խալիլ Ջուբրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուբրան Խալիլ Ջուբրան
جبران خليل جبران
Ծննդյան անունجُبْران خَليل ميخائيل سَعْد جُبْران
Ծնվել էհունվարի 6, 1883(1883-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրԲիշարի, Mount Lebanon Mutasarrifate, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 10, 1931(1931-04-10)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԲիշարի
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, նկարիչ և փիլիսոփա
Լեզուանգլերեն և արաբերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Մեծ Լիբանանի Պետություն և  Lebanese Republic under French mandate
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Ժանրերպոեզիա, Պրիտչա, պատմվածք, առակ և պիես
Գրական ուղղություններՄահջար և սիմվոլիզմ[5]
Ուշագրավ աշխատանքներՄարգարե, Broken Wings?, Sand and Foam? և The Processions?
Ստեղծագործությունների ցանկlist of works by Kahlil Gibran?
Изображение автографа
Կայքkahlilgibran.com
 Kahlil Gibran Վիքիպահեստում

Ջուբրան Խալիլ Ջուբրան (անգլ.՝ Gibran Khalil Gibran, արաբ․՝ جبران خليل جبران‎‎, հունվարի 6, 1883(1883-01-06)[1][2][3][…], Բիշարի, Mount Lebanon Mutasarrifate, Օսմանյան կայսրություն - ապրիլի 10, 1931(1931-04-10)[1][2][3][…], Նյու Յորք, ԱՄՆ[4]), լիբանանցի և ամերիկացի գրող և բանաստեղծ, փիլիսոփա, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թ հունվարի 6-ին մարոնական քրիստոնյա ընտանիքում, Հյուսիսային Լիբանանի Բեշարե (Բշար) գյուղում։ Հայրն անվանակոչում է որդուն իր գերդաստանի անունով՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը, որով էլ հայտնի է արաբ գրականությունում, իսկ Ամերիկան և Եվրոպան նրան ճանաչում են Քահլիլ Ջուբրան անունով։ 1894 թ. մայրը՝ Քամիլիե Ռահմեն, իր չորս զավակների հետ մեկնում է Հյուսիսային Ամերիկա՝ բնակության վայր ընտրելով Բոստոն քաղաքը, ուր ապրում են ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ չինական թաղում։

1896 թ. Ջուբրանը Բոստոնից մենակ վերադառնում է Բեյրութ՝ Մադրասաթ ալ-Հիքմայում (Իմաստության դպրոց) ուսումը շարունակելու։ Բեյրութում մնում է չորս տարի։ 1901 թ. գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կատարելագործվելու համար մեկնում է Փարիզ, ուր հաճախում է Ռոդենի դասախոսություններին, դրանցից մեկի ժամանակ իմացավ բանաստեղծ, նկարիչ Վիլյամ Բլեյքի մասին, որը զգալի ազդեցություն թողեց Ջուբրանի վրա։ Ռոդենը հետագայում իր աշակերտին կոչում էր "քսաներորդ դարի Բլեյք"։

Խալիլ Ջուբրան, լուսանկար Fred Holland Day–ից, 1898 թ.

1903 թ. քրոջ մահվան և եղբոր ու մոր հիվանդության լուրերը նրան նորից Ամերիկա են բերում, և նույն տարում Ջուբրանը կրկնակի հարված է ստանում։ Թոքախտից մահանում է եղբայրը, քաղցկեղից՝ մայրը։

1908 թ. նորից մեկնում է Փարիզ՝ գեղարվեստի ուսումը շարունակելու։ Երկու տարի անց նա վերադառնում է Ամերիկա, բայց արդեն բնակության վայր ընտրելով Նյու Յորքը, ուր կենտրոնացած էր գրական մշակութային կյանքը։

1920 թ. Նյու Յորքում արաբ տարագիր գրողները ստեղծեցին "Գրչի ընկերությունը", որն իր առջև նպատակ էր դրել՝ ազգային գրականությունը վերածելու հասարակական ակտիվ ուժի։

Թեև ընկերության անդամները հարում էին գրական տարբեր ուղղությունների, գրում էին տարբեր ոճերով, բայց համախմբել էին իրենց ուժերը՝ Ամերիկայում և Արաբական Արևելքում արաբերեն լեզվի ու գրականության զարգացումը խթանելու, հաղթահարելու պահպանողականության արգելքը, կապվածությունը հին, դասական պատկերավորմանը և որոնելու գեղարվեստական նորանոր մեթոդներ ու ձևեր։ Տարագիրների երիտասարդ սերունդը, ով Ամերիկա էր եկել պատանեկան հասակում, իր վրա էր կրում երեք մշակույթների ազդեցությունը՝ ամերիկյան, եվրոպական, արաբական։ Ընկերության տասը անդամներից յոթը լիբանանցիներ էին, իսկ երեքը՝ սիրիացիներ՝

  • Ջուբրան Խալիլ Ջուբրան /նախագահ/
  • Միխայել Նուայմե /քարտուղար/
  • Ուիլիամ Քաթսիլիֆ /գանձապահ/
  • Ամին ալ–Ռեյհանի
  • Իլյա Աբու Մադի
  • Նասիբ Արիդա
  • Ռաշիդ Այուբ
  • Աբդ Ալ-Մասիհ Հադդադ
  • Նուդրա Հադդադ
  • Ուադիա Բամուտ

Մինչև Գրչի ընկերության ստեղծումը արաբական պոեզիայում ավանդական չափերն էին գերիշխողը։ Այս ընկերության անդամները, եվրոպական և ռուսական գրականության ազդեցության տակ, ստեղծեցին բանաստեղծական ձևաչափերի նոր տեսակներ, որոնք մեծ տարածում գտան արաբական պոեզիայում։ Լայն զարգացում ստացավ ակնարկի ու արձակ բանաստեղծության ժանրը։ 1931 թ. ապրիլի 10-ին մահացավ Ջուբրան Խալիլ Ջուբրանը՝ քսաներորդ դարի Բլեյքը։

Խալիլ Ջուբրանի հուշարձանը Վաշինգտոնում

1920 թ.-ին Ամերիկայում արաբ էմիգրանտ-բանաստեղծների ստեղծած «Գրչի ընկերության» նախագահն էր։ Ստացել է բժշկական կրթություն։ Ապրել է ընդամենը 48 տարի, սակայն թողել է գրական հարուստ ժառանգություն, և՛ արձակ և՛ չափածո՝ գրված անգլերենով և արաբերենով՝

  • «Կոտրած թևեր»
  • «Խենթը»
  • «Ռահվիրան»
  • «Հիսուս, Մարդու որդի»
  • «Երկրային աստվածներ»
  • «Թափառականը»
  • «Մարգարեի պարտեզը» և այլն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիլ Ջուբրանի կիսանդրին Երևանում

Ջուբրան Խալիլն այն եզակի հեղինակներից է, ով ստեղծագործել է երկլեզվով՝ արաբերենով և անգլերենով։ Արաբերենով ունի հետևյալ գործերը՝

  • Մարգարե
  • Ըմբոստ հոգիներ
  • Արցունք և ժպիտ
  • Փոթորիկներ
  • Թափորը
  • Մարգագետնի հավերժահարսերը
  • Կոտրված թևեր
  • Գեղեցիկ ու հազվագյուտ ասացվածքներ
  • Անգլերենով ունի հետևյալ գործերը՝
  • Խենթը
  • Սուրհանդակը
  • Ավազ ու փրփուր
  • Հիսուսը՝ Մարդու Որդի
  • Երկրային աստվածներ
  • Թափառականը
  • Մարգարեի պարտեզը
  • Արձակ քերթվածներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Арабская романтическая проза XIX-XX веков, 1981г, Л., Худож.лит.ленингр.отд.стр. 320
  2. Фильштинский, Соловьев, Юсыпов<Арабская литература. Краткий очерк> 1964г, М., <Наука>, стр. 196
  3. Арабская романтическая проза XIX-XX веков, 1981г., Л., Худож.лит.ленингр.отд., стр. 320
  4. Ճպրան Խալիլ Ճպրան "Կեանքն ու գործը", Թարգմ. և կազմ.՝ Ս.Յ. Վարժապետեան, Պէյրութ, 1966 թ., 330 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Արաբերեն Վիքիպեդիա (արաբ.) — 2003.
  5. RKDartists (նիդերլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]