Ջորջիա Օ’Քիֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ջորջիա Օ’Քիֆ
Georgiaokeefe.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Georgia Totto O'Keeffe
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 15 1887
Ծննդավայր Վիսկոնսին ԱՄՆ ԱՄՆ
Մահացել է մարտի 6 1986
Վախճանի վայրը Սանտա Ֆե
ԱՄՆ ԱՄՆ
Ազգություն ամերիկացի
Ժանր(եր)ը բնանկար, նատյուրմորտ
Գործունեությունը գեղանկարիչ, գծանկարիչ, խեցեգործ
Գործունեության տարիներ 1900 - 1982


Ջորջիա Օ Քիֆ (անգլ.՝ Georgia Totto O'Keeffe, նոյեմբերի 15 1887, Վիսկոնսինմարտի 6 1986, Սանտա Ֆե), ամերիկացի նկարչուհի, խեցեգործ, Ամերիկյան արվեստի ակադեմիայի անդամ։[1]

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ջորջիա Օ’Քիֆը ծնվել է 1887 թվականին Վիսկոնսինում։ Մայրական կողմից պապը հունգար էր։ Սովորել է Չիկագոյում և Նյու Յորքում։ 1908 թվականին Նյու Յորքում ծանոթանում է ֆոտոնկարիչ և գալերիստ Ալֆրեդ Ստիգլիցի հետ, 1924 թվականին նրանք ամուսնանում են։ Ստիգլիցը շատ է լուսանկարում Օ’Քիֆին։ Նրա շնորհիվ Ջորջիան նորից է սկսում նկարել (ընտանեկան պատճառներով 1908-1912 թվականներին դադարել էր նկարել) և սկսում է շփվել մոդեռնիստ նկարիչների և ֆոտոնկարիչների հետ։ 1923 թվականից ի շնորհիվ Ստիգլիցի սկսվում են ցուցադրվել նրա նատյուրմորտներն ու բնանկարները և Օ’Քիֆը դառնում է ճանաչված նկարիչ։

1929 թվականին Ջորջիա Օ’Քիֆը տեղափոխվում է Նյու Մեքսիկո, որի անապատային բնապատկերները երկար տարիներ Օ’Քիֆի կտավների հիմնական թեման էին։ 1932-1934 թվականներին նկարչուհին նյարդային սթրես տարավ և բուժվում էր։ 1943 թվականին ցուցադրվում է Չիկագոյի Արվեստների ինստիտուտում, 1946 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում։ Նույն թվականին մահանում է Ստիգլիցը։ 1972 թվականին 15-ամյա ընդմիջումից հետո Ոիթնիի թանգարանում բացվում է Ջորջիա Օ’Քիֆի հսկայական ցուցահանդեսը, որը գրավում է երիտասարդ հասարակության և ֆեմինիստների ուշադրությունը։ 1970-ական թվականներին Ջորջիա Օ’Քիֆը սկսեց կորցնել տեսողությունը և հիմնականում զբաղվում է խեցեգործությամբ ու գրում է ինքնակենսագրական։ 1982 թվականից արվեստով չի զբաղվել։[2]

Գնահատական [խմբագրել]

  • 1962 թվականին Ջորջիա Օ’Քիֆը ընտրվել է Ամերիկյան արվեստի ակադեմիայի անդամ,
  • 1977 թվականին նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարվել,
  • 2001 թվականին Սանտա Ֆեում բացվել է Ջորջիա Օ’Քիֆի թանգարանը։[3]

Գրականություն [խմբագրել]

  • O’Keeffe G. Georgia O’Keeffe. New York: Viking Press, 1976
  • Stieglitz A. Georgia O’Keeffe, a portrait. New York: Metropolitan Museum of Art, 1978
  • Lisle L. Portrait of an Artist. New York: Washington Square Press, 1986
  • Politzer A. A woman on paper: Georgia O’Keeffe. New York: Simon & Schuster, 1988
  • Eldredge C.C. Georgia O’Keeffe. New York: Harry N. Abrams, 1991
  • Peters S.W. Becoming O’Keeffe. New York: Abbeville Press, 1991
  • Montgomery E. Georgia O’Keeffe. New York: Barnes & Noble, 1993
  • Hogrefe J. O’Keeffe, The Life of an American Legend. New York: Bantam; 1994
  • Lynes B.B. Georgia O’Keeffe: Catalogue Raisonné. Washington: National Gallery of Art, 1999
  • Richter P.C. Georgia O’Keeffe and Alfred Stieglitz. Munich; New York: Prestel, 2001.
  • Kucharczyk E.R. Georgia O’Keeffe: desert painter. San Diego: Blackbirch Press, 2002
  • Drohojowska-Philp H. Full bloom: the art and life of Georgia O’Keeffe. New York; London: W.W. Norton, 2004
  • Pyne K.A. Modernism and the feminine voice: O’Keeffe and the women of the Stieglitz circle. Berkeley: University of California Press; Santa Fe: Georgia O’Keeffe Museum; Atlanta: High Museum of Art, 2007

Հղումներ [խմբագրել]

Հղումներ համացանցից [խմբագրել]

Commons-logo.svg