Ջոն Կոնստեբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կոնստեբլ, 1843

Կոնստեբլ (Constable) Ջոն (1776-1837), անգլիացի նկարիչ։

1800—05-ին սովորել է Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայում (1829-ից Գեղարվեստի ակադեմիայի անդամ)։ Կոնստեբլի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույների մաքրությունն ու թարմությունը («Ջրաղացը Ֆլեթֆորդում», 1817, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Սոլսբերիի տաճարը գետի կողմից», մոտ 1827—29, «Խոտի սայլը», 1821, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Լոնդոն։ Կոնստեբլի արվեստը նպաստել է XIX դ. գեղանկարչության ռեալիստական միտումների կազմավորմանը (Գելակրուա, Բարբիզոնի դպրոց, իմպրեսիոնիստներ)։

Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png