Ջգրաշեն (Նինոծմինդայի շրջան)
- Այս հոդվածը Վրաստանի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջիգրաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ջգրաշեն | |||
վրաց.՝ ჯიგრაშენი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Նինոծմինդայի շրջան | ||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | ||
Առաջին հիշատակում | 1595 թվական | ||
ԲԾՄ | 1820-1840 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 784[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 98,9 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +995 | ||
Պաշտոնական կայք | - | ||
|
Ջգրաշեն (նաև՝ Ջիգրաշեն, վրաց.՝ ჯიგრაშენი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանում[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջգրաշեն բնակավայրը տեղակայված է Նինոծմինդայի շրջանի վարչական կենտրոն Նինոծմինդա քաղաքից 7 կմ հեռու դեպի հյուսիս-արևմուտք, իսկ Ախալքալաք քաղաքից՝ ուղիղ գծով 9 կմ դեպի հարավ-արևելք։ Փարվանա գետի ձախ ափի բնակավայրերից է և ծովի մակարդակից բարձր է 1820-1840 մ։ Գյուղի հին թաղամասը զբաղեցնում է հյուսիսային` գետափնյա հատվածը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հանդիսանում է Ջավախքի հին, պատմական գյուղերից։ Գրավոր աղբյուրներում գյուղի մասին առաջին հայտնի վկայությաններից մեկը թվագրվում է 1595 թվականով, երբ բնակավայրը հիշվում է թուրքական հարկացուցակի մեջ և նշված էր, որ ուներ 16 տուն ու հարկվում էր 11.160 ակչեով[2][3]։ Հարկահավաքության վերաբերյալ գյուղը հիշվում է նաև 1707-1708 թվականներին, երբ Օմերի օրոք Ջգրաշեն գյուղից հարկվել է 6.830, իսկ 1709-1710 թվականներին` Դերվիշ Մեհմեդի օրոք՝ 6.830 ակչե[2][4]։
1700-ական թվականներից մինչև 1917 թվականը բնակավայրը դարձել է Ռուսական կայսրության մաս[2][5]։ Այնուհետև Ռուսական կայսրության փլուզումից հետո դարձել է հայ-վրացական տարածքային հակամարտության օբյեկտ։ Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո բնակավայրը ներառվել է Խորհրդային Վրաստանի կազմի մեջ, իսկ Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ Վրաստանի կազմի մեջ։
Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում մասնակցել է Ջգրաշենի 184 բնակիչ, որից 89-ը զոհվել է[2][6]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջգրաշեն գյուղում է գտնվում հայկական առաքելական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին։ Այն հիշատակվում է 1850-ական թվականների վավերագրերում։ Ծառայել է 1829-1830-ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքներին։ Երկար տարիներ գտնվել է կիսաքանդ վիճակում։ Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին Արսեն Քսպոյանի կողմից։ Վերանորոգված եկեղեցին օծվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից[2][7]։
1800-ական թվականների վերջերին եկեղեցու նկարագրության մեջ նշվել է, որ այն քարաշեն ու փայտածածկ կառույց է, ծածկը հենված է եղել 4 զույգ փայտե սյուների վրա։ Ունի մեկ մուտք, որը արևմտյան կողմից է։ Մկրտարանի ավազանը տեղադրված է եղել հյուսիսային պատմի մեջ[2][8]։
Եկեղեցու արևելյան կողմում է տարածվում 19-րդ դարով թվագրվող հայկական գերեզմանոցը[2]։
Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու և Վրաց ուղղափառ եկեղեցու միջև եկեղեցիների պատկանելիության վերաբերող հակամարտության օբյեկտ։ Վրացական եկեղեցին այն համարում է վրացական[2]։
Տիկաշեն գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Ջգրաշեն գյուղից 0,5 կմ հեռու դեպի հյուսիս-արևելք՝ Փարվանա գետի աջ ափինէ գտնվում երբեմնի Տիկաշեն գյուղը, որը ներկայում գյուղատեղի է։ Հայտնի է, որ 1595 թվականի հիշատակության մեջ գյուղն ունեցել է 15 տուն։ Այդ ժամանակ հայ ազգաբնակչությունից հիշվում է Աստվածատուրը, Հանեսը, Ավանեսի որդի Փոլադը և այլք։ 1700-ական թվականներին գյուղի հայ ազգաբնակչությունը բռնի կերպով մահմեդականացվում է։ Հայտնի է, որ 1710-1711 թվականներին Հյուսեինի օրոք գյուղից հարկվել է 13.000 ակչե։ Մեկ տարի անց` Օսմանի օրոք պետական գանձարան էր մուծվել 4.500 ակչե[2][9][10]։
Տիկաշեն գյուղատեղիից արևելք է գտնվում հնագույն բնակատեղի, որը թվագրվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակով[2]։
Տիկաշեն գյուղատեղիում պահպանվել են եկեղեցու ավերակներ։ Եկեղեցու մոտակայքում է գտնվում քառակող կոթողի պատվանդան, որը թվագրվում է 9-ից 10-րդ դարերով[2]։
Նորաշեն գյուղատեղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջգրաշեն գյուղի մոտակայքում՝ 2 կմ արևելք է գտնվում Նորաշեն անունը կրող գյուղատեղին։ Այն տեղակայված է Ջգրաշեն և Ղաուրմա գյուղերի միջև[2][11]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջգրաշեն գյուղի ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1829-1830 թվականներին փոխադրվել են Կարին գավառի գյուղերից[2]։
Բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տվյալներ հայտնի են 1840 թվականից[2]։
1840 թվականին գյուղում բնակվել է 367 հայ (200 արական, 167 իգական)[2][12], 1841 թվականին՝ 339 հայ (182 արական, 157 իգական)[2][13], 1842 թվականին՝ 345 հայ (185 արական, 160 իգական)[2][14], 1844 թվականին՝ 376 հայ (197 արական, 179 իգական)[2][15], 1845 թվականին՝ 391 հայ (200 արական, 191 իգական)[2][16], 1847 թվականին՝ 420 հայ (215 արական, 205 իգական)[2][17], 1849 թվականին՝ 450 հայ (230 արական, 220 իգական)[2][18], 1853 թվականին՝ 480 հայ (256 արական, 234 իգական)[2][19], 1854 թվականին՝ 498 հայ (253 արական, 245 իգական)[2][20], 1857 թվականին՝ 531 հայ (275 արական, 256 իգական)[2][21], 1860 թվականին՝ հայ (67 տուն, 298 արական, 276 իգական)[2][22], 1861 թվականին՝ 587 հայ (65 տուն, 301 արական, 286 իգական)[2][23], 1862 թվականին՝ 592 հայ (65 տուն, 303 արական, 289 իգական)[2][24], 1863 թվականին՝ 621 հայ (313 արական, 308 իգական)[2][25], 1864 թվականին՝ 645 հայ (326 արական, 319 իգական)[2][26], 1865 թվականին՝ 647 հայ (332 արական, 315 իգական)[2][27], 1866 թվականին՝ 647 հայ (65 տուն, 332 արական, 315 իգական)[2][28], 1867 թվականին՝ 669 հայ (342 արական, 327 իգական)[2][29], 1868 թվականին՝ 699 հայ (353 արական, 346 իգական)[2][30], 1869 թվականին՝ 713 հայ (357 արական, 356 իգական)[2][31], 1870 թվականին՝743 հայ (371 արական, 372 իգական)[2][32], 1871 թվականին՝ 750 հայ (376 արական, 374 իգական)[2][33], 1872 թվականին՝ 767 հայ (387 արական, 380 իգական)[2][34], 1873 թվականին՝ 782 հայ (396 արական, 386 իգական)[35], 1874 թվականին՝ 798 հայ[2][36], 1875 թվականին՝ 793 հայ (80 տուն)[2][37][38], 1876 թվականին՝ 823 հայ (416 արական, 407 իգական)[2][39], 1877 թվականին՝ 829 հայ (436 արական, 393 իգական)[2][40], 1878 թվականին՝ 868 հայ (454 արական, 414 իգական)[2][41], 1880 թվականին՝ 898 հայ (472 արական, 426 իգական)[2][42], 1881 թվականին՝ 915 հայ (478 արական, 437 իգական)[2][43], 1882 թվականին՝ 914 հայ (484 արական, 435 իգական)[2][44], 1883 թվականին՝ 910 հայ (473 արական, 437 իգական)[2][45], 1884 թվականին՝ 88 հայ տուն[2][8], 1885 թվականին՝ 941 հայ (489 արական, 452 իգական)[2][46], 1887 թվականին՝ 1000 հայ (519 արական, 481 իգական)[2][47], 1889 թվականին՝1011 հայ (522 արական, 489 իգական)[48], 1890 թվականին՝ 1036 հայ (532 արական, 504 իգական)[2][49], 1891 թվականին՝ 1056 հայ (548 արական, 508 իգական)[2][50], 1892 թվականին՝ 1033 հայ (538 արական, 495 իգական)[2][51], 1893 թվականին՝ 1028 հայ (532 արական, 496 իգական)[2][52], 1894 թվականին՝ 1059 հայ (539 արական, 520 իգական)[53], 1897 թվականին՝ 1124 հայ (578 արական, 546 իգական)[2][54], 1898 թվականին՝ 1167 հայ (601 արական, 566 իգական)[2][55], 1899 թվականին՝ 1189 հայ (610 արական, 579 իգական)[2][56], 1900 թվականին՝ 1205 հայ (617 արական, 588 իգական)[2][57], 1901 թվականին՝ 1230 հայ (630 արական, 600 իգական)[2][58], 1902 թվականին՝ 1251 հայ (641 արական, 610 իգական)[2][59], 1905 թվականին՝ 1309 հայ (678 արական, 631 իգական)[2][60], 1908 թվականին՝ 1387 հայ (171 տուն, 722 արական, 665 իգական)[2][61], 1910 թվականին՝ 1463 հայ (760 արական, 703 իգական)[2][62], 1912 թվականին՝ 1537 հայ (806 արական, 731 իգական)[2][63], 1914 թվականին՝ 1590 հայ (822 արական, 768 իգական)[2][64], 1916 թվականին՝ 1586 հայ (824 արական, 762 իգական)[2][65], 1918 թվականին՝ 1817 հայ (260 տուն, 965 արական, 952 իգական)[2][66], 1921 թվականին՝ 320 հայ (162 արական, 158 իգական)[2][67], 1926 թվականին՝ 971 հայ (200 արական)[2][68], 1987 թվականին՝ 1665 հայ (405 արական)[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ 1800-ական թվականներին Ջգրաշեն գյուղում գործել է հայկական կրթական հաստատություն։ 1909 թվականին ուսումնական հաստատությունը վերաբացվել է։ Այնուհետև այն կրկին փակվել է և փակված վիճակում մնացել մինչև 1915 թվականը[2][69][70]։ 1917 թվականի դրությամբ ուսումնական գործել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության հովանավորության շնորհիվ[71]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 «Ջավախք», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2006 թվական։
- ↑ ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 219:(վրաց.)
- ↑ ”ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 127-128, 134:(վրաց.)
- ↑ «Մշակ», 1901, N 40, էջ 1։
- ↑ Դավթյան Ա., Ջավախք, Երևան, 1994, էջ 102։
- ↑ Օծվել է Ջավախքի Ջգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին:
- ↑ 8,0 8,1 «Արձագանք», 1885, N 3, էջ 41։
- ↑ ”ჩილდირის ეიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ.”, էջ 135, 137-138:(վրաց.)
- ↑ ”გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი”, էջ 227:(վրաց.)
- ↑ ბერძენიშვილი ნ., նշվ. աշխ., էջ 79:(վրաց.)
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3800, թ. 4:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 63-64:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3805, թ. 77-78:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3809, թ. 16:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3811, թ. 72-73:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 34-35:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 39-40:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 2743 թ. 38-39:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3825, թ. 48-49:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 52-53:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 66-67:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3839, թ. 23-24:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 20-21:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3843, թ. 21-22:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3846, թ. 10-11:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 11-12:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 74:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3851, թ. 21-22:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3853, թ. 27:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3856, թ. 9:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 23:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3858, թ. 9-10:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3859, թ. 56-57:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3862, թ. 70-71:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 26-27:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 19-20:
- ↑ «Մեղու Հայաստանի», 1875, N 44, էջ 2։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 29-30:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 28-29:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3850, թ. 217-218:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 87-88:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 96-97:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 42-43:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 47-48:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 10:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 39-40:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3884, թ. 64-65:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 144:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 143:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 115:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 41-42:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 168-169:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 141-142:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 163:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 93-94:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 55:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 67:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 17-18:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 260-261:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 42:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 3917, թ. 134-135:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 35, ց. 1, գ. 3920, թ. 17-18:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 56, ց. 6, գ. 1020, թ. 171-172:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 196, ց. 1, գ. 43, թ. 18-19:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 469, ց. 3, գ. 2, թ. 1-4:
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 355, ց. 1, գ. 895, թ. 1:
- ↑ Արոյան Ս., Բեկորներ Մշո ջոջ քարի, Երևան, 1997, էջ 125։
- ↑ “Кавказ”, Тифлис, 1910, N 1, էջ 2:(ռուս.)
- ↑ «Արարատ», 1915, էջ 268։
- ↑ “Армянский вестник”, 1917, N 35-36, էջ 21:(ռուս.)
|