Jump to content

Փոկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փոկա
վրաց.՝ ფოკა
Տեսարան Փոկա գյուղից
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ՀամայնքՆինոծմինդայի մունիցիպալիտետ
ԲԾՄ2080 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1176[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,6 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոկա (Վրաստան)##
Փոկա (Վրաստան)
Փոկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Փոկա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Փոկա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Փոկա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Փոկա (վրաց.՝ ფოკა), հայաբնակ բնակավայր Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Փարվանա լճի ափին, պատմական Ջավախքի տարածքում։ Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից 2040 մետր է, համայնքի հեռավորությունը շրջկենտրոն՝ Նինոծմինդայից 28 կմ է։ Փոկաին հարևան մոտակա համայնքներն են՝ Վլադիմիրովկան՝ 3 կմ դեպի արևմուտք, Ասփարան՝ 7 կմ դեպի հյուսիս արևմուտք, Տամբովկան՝ 10կմ դեպի հյուսիս, Ռոդիոնովկան՝ 9 կմ դեպի հյուսիս արևելք, Գանձա՝ 7 կմ դեպի հարավ։ Ինչպես և Ջավախքի այլ հայաբնակ համայնքները Փոկան Խորհրդային Միության փլուզումից հետո անցած տարիների ընթացքում ունեցել է բնակչության արտահոսք։ Այսպես, եթե 1991 թ. զուտ Փոկայում բնակվում էր շուրջ 2500 հայ, ապա ներկայումս գյուղում և հարևան Վլադիմիրովկա բնակավայրերում միասին բնակվում է շուրջ 1800 հայ /տնտեսությունների թիվն է՝ 330/։ Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որն ունի շուրջ 280 աշակերտ։ Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքներն են հողագործությունն ու անասնապահությունը։ Շրջանը հարուստ է արոտավայրերով։ Բնակավայրի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.