Վրաստանի մունիցիպալիտետներ
Մունիցիպալիտետները (վրաց.՝ მუნიციპალიტეტი) Վրաստանում երկրորդ մակարդակի վարչական միավորներ են: Առաջին մակարդակի միավորները 9 մխարեներն են և 2 ինքնավար հանրապետությունները (Աբխազիայի և Աջարիայի, ընդ որում, որ Աբխազիայի Հանրապետությունը միայն դե յուրե Վրաստանի կազմում է), որոնք բաժանված են 72 մունիցիպալիտետների և քաղաքների:
Խորհրդային տարիների ժամանակ Վրացական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնում էին Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը և Հարավային Օսիայի Ինքնավար Շրջանը: Միության փլուզումից հետո, Աբխազիան և Հարավային Օսիան պատերազմի միջոցով անկախացան Վրաստանից: Նոր Աբխազիայի Հանրապետության կառավարությունը թողեց խորհրդային տարիներին բստեղծված շրջանների սահմանները, իսկ Հարավային Օսիայի Հանրապետությունում շրջանների վերաբաշխում է անցել: Այդ պետական կազմավորումները ճանաչել են աշխարհի շատ քիչ պետություններ (տես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում): Այդպիսով, դե յուրե Վրաստանի Հանրապետության կազմում կան հետևյալ 72 մունիցիպալիտետները՝
Մունիցիպալիտետների ցանկ [խմբագրել]
|