Ջեյ ԴեՖեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյ ԴեՖեո
Ծնվել էմարտի 31, 1929(1929-03-31)[1][2][3]
ԾննդավայրՀանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4]
Վախճանվել էնոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5]
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և San Jose High School?
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ, քանդակագործ և լուսանկարիչ
Ոճաբստրակտ էքսպրեսիոնիզմ[6]
Ժանրգեղանկարչություն և աբստրակցիոնիզմ[7]
ԱմուսինՈւոլլի Հեդրիկ
Կայքjaydefeo.org(անգլ.)

Ջեյ Դեֆեո (անգլ.՝ Jay DeFeo, մարտի 31, 1929(1929-03-31)[1][2][3], Հանովեր, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ[4] - նոյեմբերի 11, 1989(1989-11-11)[1][2][3][…], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարչուհի և մանկավարժ։ Պատկանում է բիտնիկների սերնդին, 1950 թվականից մինչև 1989 թվականը աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում (San Francisco Bay Area

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մարտի 31-ին, Նյու Հեմփշիր նահանգի Հանովեր քաղաքում։ Եղել է իտալաամերիկացի ուսանող բժշկի և նրա կնոջ՝ ավստրիացի ներգաղթյալ բուժքրոջ ընտանիքի միակ երեխան։ 1932 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոց, որտեղ նրա հայրը ընդունվել է Ստենֆորդի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Նրա ծնողների ամուսնությունը պրոբլեմային է եղել, և Ջեյը հաճախ է բաժանվել նրանցից իր վաղ մանկության տարիներին։ Նա մեկ տարի անցկացրել է բժշկական հաստատությունում, երբ դեռ չորս տարեկան էր, նրան պարբերաբար ուղարկել են ապրելու մորական տատիկի և պապիկի հետ Կոլորադո նահանգի գյուղական բնակավայրում։ Այն բանից հետո, երբ նրա ծնողները 1939 թվականին բաժանվել են, աղջիկը մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաք[8]։

«Ջեյ» անունը նա ստացել է միջնակարգ դպրոցում, որտեղ նրա դաստիարակը նկարչության ուսուցիչ է եղել։ Նրա գեղարվեստական հակումների վրա ազդել է նաև հարևաններից մեկը՝ Միքելանջելո անունով կոմերցիոն նկարիչը։ 1946 թվականին Ջեյն ընդունվել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան, որտեղ ծանոթացել է Սան Ֆրանցիսկոյի արվեստին և կողմնորոշվել դեպի աբստրակտ էքսպրեսիոնիզմ։ Նկարչուհի Մարգարետ Պետերսոնի շնորհիվ Դեֆեոն ծանոթացել է հյուսիսամերիկյան արվեստին Բերկլիում իր համալսարանական ուսումնասիրությունների ընթացքում։ 1950 թվականին ստացել է բակալավրի աստիճան (BFA), իսկ մագիստրոսի կոչում (MFA) ստացել է 1951 թվականին։ Համալսարանում Դեֆեոն սովորել է երկու կալիֆորնիական նկարիչների՝ Սեմ Ֆրենսիսի և Ֆրեդ Մարտինի հետ, որոնց հետ նա ընկերական հարաբերություններ է պահպանել նաև ավարտելուց հետո։

1951 թվականին ստացած կրթաթոշակով նկարչուհին ճանապարհորդել էր Եվրոպայում, որտեղ ակտիվորեն ստեղծագործել էր։ Ֆլորենցիայում երեք ամսվա ընթացքում նա նկարել է ավելի քան երկու հարյուր նկար։ Նա նաև ուսումնասիրել է աֆրիկյան և նախապատմական արվեստը Փարիզի և Լոնդոնի գրադարաններում։ Փարիզում և Լոնդոնում կարճատև մնալուց հետո նա ճանապարհորդեց Հյուսիսային Աֆրիկայում։ Վերադառնալով Բերկլի, Ջեյ Դեֆեոն բնակարան էր վարձել և տարբեր աշխատանքներ կատարել՝ շարունակելով իր գեղարվեստական փորձերը պատկերներով և նյութերով։ Նա կարճ ժամանակ աշխատել էր որպես գեղարվեստի ուսուցչուհի California College of the Arts քոլեջում։ 1950-ականների կեսերին նա պատրաստում և վաճառում էր ոսկերչական զարդեր՝ ապրուստի միջոցներ վաստակելու համար։ Հենց այդ ժամանակ էլ նա ծանոթանում է California College of the Arts քոլեջի ուսանող՝ Ուոլլի Հեդրիկի հետ, որին համարում էին «անհատականացված դադա»-ի կողմնակից։ Նրանք ամուսնացան 1954 թվականին և միասին ստեղծեցին ստուդիա, որտեղ շփվում էին արտիստների, գրողների և ջազի երաժիշտների հետ[9]։

1954 թվականին Ուոլլի Հեդրիկը, Դեբորա Ռեմինգթոնը, Հեյվարդ Քինգը[10], Դեյվիդ Սիմպսոնը, Ջոն Ռայանը[11] և Ջեկ Սպայսերը հիմնադրեցին Six Gallery լեգենդար արվեստի պատկերասրահը Սան Ֆրանցիսկոյի Ֆիլմոր փողոցի (Fillmore Street) 3119 հասցեում, King Ubu Gallery պատկերասրահի տեղում, որը ղեկավարում էին Ջեսս Կոլինզը և Ռոբերտ Դանքենը։

1959 թվականին ԴեՖեոն ընդգրկվել է «Տասնվեց ամերիկացիներ» («Sixteen Americans») ցուցահանդեսում, որը համակարգում էր Դորոթի Քենինգ Միլլերը և անցկացվում էր Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Դրանից հետո նա անհատական ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսի Ֆերուս պատկերասրահում։

Իր չորս տասնամյակների աշխատանքի ընթացքում Ջեյ Դեֆեոն ստեղծել է բազմաթիվ կտավներ, նկարներ թղթի վրա, լուսանկարներ, կոլաժներ և ֆոտոկոլաժներ։ Նա դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում, իսկ 1980 թվականին դարձել է Միլս քոլեջի ֆակուլտետի պրոֆեսոր։ 1987 թվականին Դեֆեոն մեկնել է Աֆրիկա, որը ոգեշնչել է նրան ստեղծելու աբստրակտ նկարների շարք՝ «Աֆրիկյան պատկերներ» («Reflections of Africa»)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլի Հեդրիկը և Ջեյ ԴեՖեոն ամուսնալուծվել են 1969 թվականին, որից հետո նա երկարատև հարաբերություններ է ունեցել մի երիտասարդ անձնավորության հետ[9]։ 1988 թվականին նրա մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, նա ենթարկվել է վիրահատության և քիմիաթերապիայի, սակայն նկարչուհին շարունակել է աշխատել[12]։

Մահացել է Կալիֆորնիայի նահանգի Օքլենդ քաղաքում, 1989 թվականի նոյեմբերի 11-ին[13]։

Ստեղծագործական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
«Վարդը» Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանում
Նկարի վրա աշխատելիս

Ջեյ ԴեՖեոյի ամենահայտնի աշխատանքը եղել է «Վարդը» («The Rose», 1958-1966) կտավը, որի ստեղծման համար պահանջվել է գրեթե ութ տարի։ Կտավը կշռում է ավելի քան մեկ տոննա, ունի տաս ու կես ոտնաչափ բարձրություն և գրեթե մեկ ոտնաչափ հաստություն, կտավն այնքան մեծ է, որ ստուդիայից դուրս է բերվել ամբարձիչի միջոցով[14]։ Պատուհանին կից պատի մի հատվածը բացվել է, որպեսզի կտավն անցնի բացվածքով։ 1966 թվականին «Վարդը» կտավին վերջնական տեսք հաղորդելուց հետո Դեֆեոն չորս տարի ընդմիջում է վերցրել իր ստեղծագործական աշխատանքում։ «Վարդը» կտավի ստեղծումը փաստագրվել է Ջեյ Դեֆեոյի ընկեր Բրյուս Կոնների կարճամետրաժ ֆիլմում, որը կոչվում է «Սպիտակ վարդ» («The White Rose», 1967)[15]։ Նկարչի աշխատանքները գտնվում են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Փոլ Գեթիի թանգարանում, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում, Լոս Անջելեսի օկրուգի արվեստի թանգարանում, Հյուսթոնի կերպարվեստի թանգարանում և այլ վայրերում[16]։

Ներկայումս դեռ շարունակվում են Դեֆեոյի աշխատանքների ցուցահանդեսները։ Նրա ստեղծագործությունների ամենամեծ հետահայաց հավաքածուն ներկայացվել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի կողմից 2013 թվականի փետրվարի 28-ից մինչև հունիսի 2-ը[17]։

Ջեյ ԴեՖեո մասնավոր հիմնադրամը ստեղծվել է ԴեՖեոյի կտակի համաձայն՝ խրախուսելու արվեստը, պահպանելու նրա ստեղծագործությունները և հետագայում դրանց հանրության լայն շրջանակին ներկայացնելը։

Ցուցահանդեսներ և հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, որը պահում է ԴեՖեոյի աշխատանքների ամենամեծ հանրային հավաքածուն, փետրվարի 28-ից մինչև 2013 թվականի հունիսի 2-ը Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացրել է մեծ հետահայաց ցուցադրություն[18]։ ԴեՖեոյի աշխատանքների հետագա անհատական ցուցահանդեսները տեղի են ունեցել Գագոսյանում, Սան Ֆրանցիսկո (2020)[19], Սան Խոսեի արվեստի թանգարանում (2019)[20], Միտչել-Իննես Նեշ, Նյու Յորք (2014 և 2018 թվականներ)[21], Մարկ Սելվին կերպարվեստ, Բևերլի Հիլս, Կալիֆոռնիա (2016 և 2018)[22], Ֆրենկ Էլբազ պատկերասրահ, Դալլաս (2018) և Փարիզ (2016)[23] և Պեդեր Լունդ, Օսլո (2015)[24] և այլն։

Տասնվեց ամերիկացիների ցուցադրությունից հետո ԴեՖեոյի աշխատանքները ներառվել են բազմաթիվ խմբակային ցուցահանդեսներում, որոնցից ամենավերջինը՝ Պաուլա Կուպեր պատկերասրահում (2021)[25], Մենիլ հավաքածու, Հյուստոն (2020), Ամերիկյան արվեստի Addison պատկերասրահ, Անդովեր, ՄԱ (2020), Սան Խոսե արվեստի թանգարան, Սան Խոսե (2020), Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք (2019), Անդերսոնի հավաքածուն Սթենֆորդի համալսարանում (2019), Գեթի կենտրոն, Լոս Անջելես (2019), Թեյթ Մոդեռն, Լոնդոն (2018), Secession, Վիեննա (2018), Վիկտորիա Միրո Մեյֆեր, Լոնդոն (2018), Le Consortium, Դիխոն (2018), Ասպենի արվեստի թանգարան, Ասփեն, CO (2018), Պիկասոյի թանգարան (2018), Միլս քոլեջի արվեստի թանգարան, Օքլենդ, Կալիֆոռնիա (2018), Ֆրենկել պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (2018), Կալիֆորնիայի արվեստի քոլեջ Ուոթիսի ժամանակակից արվեստի ինստիտուտ, Սան Ֆրանցիսկո (2018), Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան (2017), Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան, Նյու Յորք (2017), Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (2017), Փարիզի Պոմպիդու կենտրոն (2016) և Դենվերի արվեստի թանգարան (2016)։

Ուիթնիի Ամերիկյան արվեստի թանգարանից, ԴեՖեոյի աշխատանքները գտնվում են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանի, Չիկագոյի արվեստի ինստիտուտի, Բրիտանական թանգարանի, Պոմպիդու կենտրոնի, Փոլ Գեթիի թանգարանի, Մենիլ հավաքածուի, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի, Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարանի, Հյուսթոնի գեղարվեստի թանգարանի, Նորթոն Սայմոնի թանգարանի, Բերքլիի համալսարանի արվեստի թանգարանի, Դի Ռոզա Ժամանակակից արվեստի կենտրոնի և Միլս քոլեջի արվեստի թանգարանի հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jay DeFeo — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Blumberg N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Tinti M. M. DeFeo, Jay // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2085730
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T2085730
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://www.jaydefeofoundation.org/exhibitions/jay-defeo-selected-works-1952-1989/
  7. https://sjmusart.org/embark/artist-maker/info/54
  8. Schjeldahl, Peter (2013 թ․ մարտի 18). «Flower Power». The New Yorker. ISSN 0028-792X. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. 9,0 9,1 Wally Hedrick Արխիվացված 2016-08-09 Wayback Machine, Goldberg, Lee, di Rosa Artist Interview Series: Wally Hedrick, 2009, p. 18.
  10. «Hayward Ellis King (1928—1990)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. John Allen Ryan (1928—1994)
  12. «Not Just «The Rose», but Also the Garden». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. Jay DeFeo, 60; Abstract Painter
  14. «Jay DeFeo: The Rose 1958 - 1966». whitney.org. Whitney Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. Traps, Yevgeniya. «Romance of the Rose: On Jay DeFeo» Արխիվացված 2018-10-18 Wayback Machine The Paris Review, Retrieved April 14, 2014.
  16. «The Rose | Whitney Museum of American Art». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. «Exhibitions: Jay DeFeo» Արխիվացված 2019-10-03 Wayback Machine, The Whitney Museum of American Art. Retrieved April 14, 2014.
  18. «Jay DeFeo: A Retrospective». Whitney Museum. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  19. «Transcending Definition: Jay DeFeo in the 1970s, San Francisco, September 10–December 11, 2020». 2020 թ․ հուլիսի 17.
  20. «Undersoul: Jay DeFeo». San Jose Museum of Art. 2018 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  21. «Jay DeFeo». Mitchell-Innes & Nash. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  22. «Jay DeFeo». Marc Selwyn Fine Art.
  23. «Jay DeFeo - galerie frank elbaz». www.galeriefrankelbaz.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
  24. «Jay DeFeo».
  25. «BRUCE CONNER & JAY DEFEO - ("we are not what we seem") - Exhibitions - Paula Cooper Gallery».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]