Ջալիլ Ջասըմե
Ջալիլ Ջասըմե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1908 |
Ծննդավայր | Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 24, 1998 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ջալիլ Օսեի Ջասըմե (քրդ.՝ Casimê Celîl, հոկտեմբերի 25, 1908, գյուղ Ղզլ-Ղուլա, Կարսի մարզ - հոկտեմբերի 24, 1998, Երևան[1]), քուրդ խորհրդային գրող, արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1930 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1930 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին ավարտել է Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Քրդերեն հրատարակվել են Ջասըմի «Իմ օրերը» (1960), «Մարերի երգերը» (1970),«Բրդի օդան» (1975), հայերեն՝ «Ալագյազ» (1954), «Քրդական սիրավեպեր» (1955), «Մայրենի աղբյուր» (1957), «Իմ օջախը» (1966), ռուսերեն՝ «ժամանակների ճամփաներով» (1968) ժողովածուները։ Ջասըմեն բնության և սիրո երգիչ է։
Լայնորեն օգտվել է ժողովրդական բանահյուսության ակունքներից։ Թարգմանել է Ա․ Պուշկինի, Տ․ Շևչենկոյի, Հ․ Թումանյանի, Ե․ Չարենցի, Հ․ Շիրազի և ուրիշների գործերից։ Կազմել է քուրդ խորհրդային գրողների ալմանախներ։
Ջասըմեի ստեղծագործություններից թարգմանվել են արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Հեղինակ է քրդական դպրոցների 5-6-րդ դասարանների գրականության դասագրքերի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀՀ, հ. 4, էջ 246
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 1998 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Քուրդ գրողներ
- Քուրդ արձակագիրներ
- Քուրդ թարգմանիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին