Պորտալ:Կինո/Գիտե՞ք դուք արդյոք/2012 Սեպտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • ամերիկահայ դերասան Ակիմ Թամիրովը 2 անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի և ստացել 1 Ոսկե Գլոբուս:
  • Կնքահայրը ֆիլմում դերասան Մառլոն Բրանդոն, ինքն է հեղինակը իր կերպարի՝ Վիտո Կոռլեոնեի։ Ասում են, որ նա նկարել է մատիտով իր բեղերը, ապա անձեռոցիկ դրել բերանում` երկու կողմերում, իսկ մեծ փորի տպավորություն թողելու համար լրացուցիչ շորեր հագել, և կանգնելով հայելու առաջ արտասանել հետևալ խոսքերը, «Սա այն է ինչ հարկավոր է»:
  • Գրանդ-հոթել ֆիլմը միակն է Օսկարի պատմության մեջ նրանով, որ ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն չի ստացել ոչ մի Օսկար մյուս անվանակարգերում։
  • ամերիկացի ռեժիսոր Ռաուլ Ուոլշը իր կարիերայի սկզբում եղել է դերասան, սակայն ավտովթարի հետևանքով կորցրել է աջ աչքը, որից հետո այլևս չի նկարահանվել ֆիլմերում և սև վիրակապ է կրել։
  • Այս հրաշալի կյանքը ֆիլմում Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի դեկորացիան պատրաստվել է 2 ամսում և այն Ամերիկյան կինոյի պատմության ամենամեծ դեկորացիաներից էր։ Քաղաքի մակերեսը կազմում է 4 ակր (մոտ` 1.6 հեկտար), ընդգրկելով մոտ 300 տուն, 75 այլ շինություններ, ծառուղի 20 կաղնու ծառով, հատուկ ֆիլմի համար կառուցվել է նաև մոտ 275 մետր երկարությամբ հիմնական փողոց (Genesee Street)։
  • Սատանա քշողը ֆիլմի պրեմիերաները 1973 թվականին ուղեկցվում էին կինոդիտողների զանգվածային ուշաթափություններով, նույնիսկ շատ կինոթատրոնների մոտ հերթապահում էին շտապօգնության մեքենաներ։