Պորտալ:Արմավիրի մարզ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Հովաննիսյան Մկրտչի, [14 (26).04.1864 թվական, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)—29.09.1929 թվական, Երևան], հայ բանաստեղծ։

Նախնական կրթությունը ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884 թվականին՝ համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888 թվականին։ 1889 թվականին ճանապարհորդել է Եվրոպայում (Կոստանդնուպոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912 թվականին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918 թվական) եղել է նրա լուսբաժնի վարիչը։ Ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, նվիրվել երկրի վերաշինության ու լուսավորության գործին։ Եղել է Վաղարշապատի գավառի լուս-բաժնի վարիչ։ 1922 թվականին աշխատել է ՀՄՍՀ ժողկոմխորհի օրենսդրական հանձնաժողովում։

(մանրամասն այստեղ)