Պիցցա Գալազի
Պիցցա Գալազի հուն․՝ Πίτσα Γαλάζη | |
---|---|
Ծնվել է | 1940 |
Ծննդավայր | Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս |
Վախճանվել է | փետրվարի 14, 2023[1] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ռադիո պրոդյուսեր և լրագրող |
Լեզու | հունարեն |
Քաղաքացիություն | Կիպրոս |
Կրթություն | Պանթեոնի համալսարան |
Անդամակցություն | ԷՕԿԱ |
Աշխատավայր | Cyprus Broadcasting Corporation |
Պիցցա Գալազի (հուն․՝ Πίτσα Γαλάζη, իսկական անունը՝ Կալլիոպա Մորտոն (հուն․՝ Καλλιόπη Μόρτη, 1940, Լիմասոլ, Լիմասոլի շրջան, Կիպրոս - փետրվարի 14, 2023[1]), կիպրացի բանաստեղծուհի, էսսեիստ և հեռուստահաղորդավար[2]։ 1960-ականներից մինչև 1990-ական թվականները հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածուներ[3]։ Ստեղծագործությունների համար տարբեր մրցանակների է արժանացել Հունաստանում և Կիպրոսում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լիմասոլում, 1940 թվականին[4]։ Մանկության մեծ մասն անցկացրել է Պալեոխորիում[2]։ Դեռահաս տարիքում եղել է «Կիպրոսի մարտիկների ազգային կազմակերպության (ԷՕԿԱ)» անդամ[5]։ 1959 թվականին Լիմասոլի «Athenaideo» գիմնազիան ավարտելուց հետո մեկնել է Հունաստանի մայրաքաղաք Աթենք, որտեղ քաղաքագիտություն է ուսումնասիրել Պանթեոնի համալսարանում[2][6], ինչպես նաև հաճախել է իրավունքի և հասարակայնության հետ կապերի դասընթացների։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1966 թվականին, աշխատանքի է ընդունվել Կիպրոսի ռադիոյում, որտեղ եղել է տարբեր մշակութային ռադիոհաղորդումների պատասխանատու։ Հետագայում դարձել է ռադիո պրոդյուսեր։
1971-1973 թվականներին եղել է Կիպրոսի կրթության նախարարության կրթական ծառայության նամակների խորհրդատվական կոմիտեի անդամ, եղել է նաև Կիպրոսի հույն գրողների ազգային ընկերության, ինչպես նաև Հունաստանի համապատասխան կազմակերպությունների անդամ[7]։
Որպես լրագրող և խմբագիր Պիցա Գալազին աշխատել է Կիպրոսի գրական և բանասիրական ուղղության թերթերում և ամսագրերում[5]։
Մահացել է 2023 թվականի փետրվարի 14-ին[7][8]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանում սովորելու տարիներին Գալազին հրատարակել է իր առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երիտասարդության պահերը», որը լույս է տեսել 1963 թվականին։ Այնուհետև գրել է բանաստեղծությունների և էսսեների ժողովածուներ «Ծառերը և ծովը» (1969), «Քույր Ալեքսանդրա» (1973), «Հիպնոթերապիա» (1978), «Դրոշներ» (1983), «Յուստոլի թռչուններ և բանտարկյալներ» (1999), «Ձայն» (2018) և այլն։
Երեք անգամ (1969, 1983 և 2018) արժանացել է Կիպրոսի Հանրապետության գրականության պետական մրցանակի։ 1999 թվականին արժանացել է Աթենքի ակադեմիայի պոեզիայի մրցանակին։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն և այլ լեզուներով[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.ucy.ac.cy/bmg/announcement-of-the-department-of-byzantine-and-modern-greek-studies-of-the-university-of-cyprus-on-the-death-of-pitsa-galazi/
- ↑ 2,0 2,1 2,2 «Πίτσα Γαλάζη: Γερνάω, αλλά έχω βρέφη όνειρα». Philenews (հունարեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Merry, Bruce (2004). Encyclopedia of Modern Greek Literature (անգլերեն). Greenwood Publishing Group. էջեր 156. ISBN 978-0-313-30813-0.
- ↑ History of the Greeks, Domi publications, volume 15, Athens, eg, p. 619.
- ↑ 5,0 5,1 "Pizza Galazi: every season has its Eleni". STEAM : 50-53 . Retrieved March 10, 2020.
- ↑ «galazi pitsa | Γαλάζη Πίτσα (Galazi Pitsa) | Εκδόσεις Αρμός | Ποίηση». Εκδόσεις Αρμός (հունարեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 7,0 7,1 Печаль в Yf. Культура - Скончался поэт Пицца Галази
- ↑ tvukov01 (2023 թ․ փետրվարի 16). «Ανακοίνωση του Τμήματος Βυζαντινών και Νεοελληνικών Σπουδών του Πανεπιστημίου Κύπρου για τον θάνατο της Πίτσας Γαλάζη». Department of Byzantine and Modern Greek Studies (հունարեն). Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Εθνικό Κέντρο Βιβλίου / Σύγχρονοι Έλληνες συγγραφείς». www.ekebi.gr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.