ԷՕԿԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԷՕԿԱ (հուն.՝ Εθνική Οργάνωσις Κυπρίων Αγωνιστών [Էթնիկի Օտգանոզիս Կիպրիոն Ագոնիստոն], թարգ.՝ «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպություն»[1]), կիպրոսահույների ազգայնական ահաբեկչական ռազմականացված կազմակերպություն էր[2][3], որի նպատակն էր վերջ դնել Կիպրոսի Բրիտանական կայսրության թագավորական գաղութի կարգավիճակին վտարելով բրիտանական ուժերը կղզուց և միացումը Հունաստանին (էնոզիս)։ Սակայն այդ նպատակին դեմ էր կղզու թուրքական փոքրամասնությունը: 1950 թվականին հանրաքվե է տեղի ունեցել, որի արդյունքներով կղզու հունական մեծամասնությունը (98 %) քվեարկել է Հունաստանին միանալու օգտին։ ԷՕԿԱ-ի անդամները հարձակումներ էին կատարում զինվորական անձնակազմի վրա, բայց տուժածների թվում էին նաև քաղաքացիական անձինք։ Այդ պատճառով ՄԱԿ-ը ճանաչել է ԷՕԿԱ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «EOKA». Britannica. http://original.britannica.com/eb/topic-189352/EOKA։ Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11–ին. 
  2. «EOKA (Ethniki Organosis Kyprion Agoniston)»։ http://www.globalsecurity.org/military/world/para/eoka.htm։ Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12–ին։ 
  3. «War and Politics – Cyprus»։ http://www.britains-smallwars.com/cyprus/war.html։ Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12–ին։