Պիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտա
Ենթատեսակլոշիկ և հաց
 Pita Վիքիպահեստում

Պիտա[1][2] (հուն․՝ πίτα, թուրքերեն՝ pide[3]), կլոր, հարթ, առանց թթխմորի հաց։ Այս հացը թխվում է ինչպես թեփահան ալյուրից, այնպես էլ բարձր տեսակի ցորենի ալյուրից։ Բավականին մեծ տարածում ունի միջերկրածովյան շրջանում և Մերձավոր Արևելքի երկրներում։

Այսպիսի հացի մասին առաջին հիշատակությունները գտնվում են Հին Կտակարանում՝ եբրայերենում օրիգինալ տարբերակը հիշատակվում է որպես «պատ լեհեմ» (եբրայերեն՝ פת לחם‎), ինչը կարելի է թարգմանել որպես «մեծ հացային պիտա», «բոքոն»։ Ռուսերենում այս բառը ուղղակի թարգմանված է «հաց»։ «Պիտա»-ն «պատ»-ի (եբրայերեն՝ פת‎) փոքրացուցիչն է։ Ժամանակակից իմաստով՝ «պիտա» (եբրայերեն՝ פיתה‎) բառը եբրայերենում կիրառվում է 1950-ական թվականներից ի վեր[4]։

Ավանդական արաբական բիտայի տարբերակիչ առանձնահատկությունը ջրային գոլորշին է, որը պիտան թխելիս ձևավորվում է խմորի մեջ, կուտակվում բլիթի մեջտեղում՝ առանփնացնելով խմորի շերտերը։ Այդ կերպ բլիթի ներսում «գրպանիկ» է առաջանում, որը կարելի է բացել՝ սուր դանակով կտրելով պիտայի ծայրը և «գրպանիկ»-ի մեջ աղցան կամ միս լցոնելով։ Ավանդական արաբական բիտայի միջին տրամագիծը սովորաբար 15-20 սմ է։

Բացի արաբական պիտայից, գոյություն ունեն պիտայի մի քանի այլ տեսակներ, օրինակ՝ վրացական լավաշ, իրաքյան լաֆեր, դրուզյան պիտաներ (չափազանց բարակ, բայց շատ մեծ բլիթներ), հնդկական չապատիներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտա» հոդվածին։