Պերճուհի Անդրանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերճուհի Անդրանիկ
Ծնվել է1901
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1979
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Անդրանիկ Սողոմոնյան

Պերճուհի Անդրանիկ (1901, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1979), հայ դերասանուհի[1]։

Պերճուհի Անդրանիկը դերասան Անդրանիկ Սողոմոնյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճուհի Անդրանիկը ծնվել է Թիֆլիսում։ 1950 թվականին Լոս Անջելեսում նշվել է նրա բեմական գործունեության քսանհինգամյակը[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Թիֆլիսի Արտիստական թատրոնում։ 1921 թվականին ընտանիքի հետ մեկնել է արտասահման և 1923 թվականին հաստատվել ԱՄՆ-ում։ Խաղացել է հոր՝ Անդրանիկի հետ, հետո Հ. Աբելյանի թատերախմբում հանդես է եկել մի շարք դժվարին դերերով։ Ներկայացումներով հանդես է եկել Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Մի քանի անգամ եղել է Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 225 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։