Արֆո Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արֆո Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1909[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1985 (76 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Հաստատություն(ներ) | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե[1], ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ[1] և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | All-Union Institute of Journalism? (1936)[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (փետրվարի 15, 1909[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արֆո Պետրոսյաը ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-1945 թթ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946-1951 թթ. եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-1970 թթ. աշխատել է Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955 թվականից՝ տնօրենի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ խորհրդային գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970 թվականից «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արֆո Պետրոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 261)։ |
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 1985 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ խմբագիրներ