Արֆո Պետրոսյան
| Արֆո Պետրոսյան | |
|---|---|
![]() (գրականագետ) |
|
| ԱԱՀ՝ | Արֆո Պետրոսյան |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 15, 1909 |
| Ծննդավայր՝ | Շուշի (Արցախ) |
| Վախճանի օր՝ | սեպտեմբերի 23, 1985 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա (ԽՍՀՄ) |
Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (1909, փետրվարի 15 - 1985, սեպտեմբերի 23), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952-ից։
Ծնվել է Շուշի քաղաքում։ 1936-ին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-45-ին աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946—51-ին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-70-ին աշխատել է Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955-ից` դիրեկտորի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ սովետական գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970-ից «ՍՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 451։
